Ադիգենիում սողանքի հետևանքների վերացման և դպրոցների վերանորոգման աշխատանքներ են ընթանում
Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլիի և քաղաքապետարանի տեսչության և վերահսկողության վարչության պետ Անտոն Գելաձեի հետ միասին, ծանոթացել է մունիցիպալիտետում իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքին։ Ակտիվորեն շարունակվում են Մեծ Զանավին, Փեքր Զանավին և Ճուլեի վանքը կապող ճանապարհի հատվածում սողանքի հետևանքների վերացման աշխատանքները։ Ճանապարհի երթևեկելի հատվածն արդեն մաքրվել է փլուզված հողային զանգվածից։ Ներկայումս կառուցվում…
