Ղրիմի կամուրջն այս շաբաթ արդեն երրորդ անգամ հարձակման է ենթարկվել
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են: Ղրիմի կամուրջն այս շաբաթ արդեն երրորդ անգամ…
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունները շարունակվում են: Ղրիմի կամուրջն այս շաբաթ արդեն երրորդ անգամ հարձակման է ենթարկվել: Կամրջով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ղրիմի կամրջին հարվածներ են հասցվել մի քանի շաբաթ տևած աննախադեպ գործողության շրջանակում: Ուկրաինական ուժերը նաև հարվածել են Թաթարստանի նավթային օբյեկտներից մեկին: Հարվածներ են…
Հայաստանը հրավիրվել է մասնակցելու մեծ 20-յակի՝ G20-ի գագաթնաժողովի աշխատանքներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է »Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության՝ նոյեմբերի 19-ի նիստին ներկայացրեց ՀՀ Կառավարության՝ 2026–2031 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը։ Մհեր Գրիգորյանը հայտարարեց՝ նախատեսվող բարեփոխումները հիմնված են «Իրական Հայաստան» գաղափարախոսության վրա և միտված են կյանքի կոչելու ընտրությունների միջոցով քաղաքացիների առջև ստանձնած քաղաքական հանձնառությունները։ Նաև նշեց, որ հաստատվելիք շատ միջոցառումներ Կառավարության՝ 2021–2026 թվականների ծրագրով մեկնարկած բարեփոխումների տրամաբանական…
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում ընտրվել է Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Այդ մասին տեղեկանում ենք պատգամավորի Ֆեյսբուքի էջից։ «Շնորհակալ եմ գործընկերներին ցուցաբերած վստահության համար։ Կարևորում եմ Հայաստանի Հանրապետության ակտիվ և բովանդակային մասնակցությունը միջխորհրդարանական համագործակցության հարթակներում»,- նշված է գրառման մեջ։
Շենժենում մեկնարկել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպումը հաղորդել է ՏԱՍՍ-ը։ Բանակցությունները տեղի են ունենում Չինաստանի Շենժեն քաղաքում Ասիական և Խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի (ԱԽՏԽ) գագաթնաժողովի շրջանակում: Սա Պուտինի և Թրամփի առաջին անձնական հանդիպումն է 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ Անքորիջ քաղաքի գագաթնաժողովից ի վեր: Նաև նրանց ութերորդ հանդիպումն է վերջին…
Սահմանադրական ԲարեփոխումներԻնձ հեռացնելու սցենարներ եմ տալիս, չհեռացրիք՝ ես եմ հեռացնում ձեզ. Փաշինյանը՝ ընդդիմությանընոյեմբերի 18 | 23:13
Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինն անդրադարձել են Ուկրաինայի հարցով Աբու Դաբիում կայած եռակողմ բանակցություններին՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նա հավելել է, որ Ռուսաստանի ու Չինաստանի նախագահները քննարկել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի բոլոր առավել սուր հարցերը: Ուշակովն «օգտակար» է որակել Պուտինի և Սիի բանակցությունները։ Նա ընդգծել է, որ նախագահների զրույցն անցել է…
COP31-ի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է Պանամայի շրջակա միջավայրի նախարարի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։ Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել Պանամային՝ Երևանում կայացած Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ակտիվ մասնակցության համար։ Պանամայի նախարարը բարձր է գնահատել համաժողովի կազմակերպումը։ Կողմերն անդրադարձել են նաև COP18-ը հյուրընկալելու հարցում Պանամայի հայտնած պատրաստակամությանը։…
ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 18-ին ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների Եվրոպական ծառայության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Օդրոնե Պերկաուսկիենեի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ջանքերին վերաբերող…
Նոյեմբերի 17-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովի մի քանի պատգամավորներ հանդես են եկել Աբխազիայի հետ բարեկամության խումբ (Abhazya Dostluk Grubu) ձևավորելու նախաձեռնությամբ։ Այդ առթիվ Անկարա է մեկնել Աբխազիայի ներկայացուցչական պատվիրակություն։ Ըստ Սուխումի աղբյուրների՝ խումբը ձևավորվում է, որպեսզի «հաղթահարվի Աբխազիայի մեկուսացումը»։ Նախաձեռնության հեղինակները նպատակ ունեն հասնել Թուրքիայի կողմից Աբխազիայի անձնագրերը որպես ճամփորդական փաստաթուղթ ճանաչելուն, ինչպես նաև օդային…
Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի մինչև այս ամսվա վերջը, և շատ կարևոր է նկատի ունենալ, որ բոլոր հոդվածները, ըստ էության, Սահմանադրության մեջ նոր են, որովհետև մենք խոսում էինք ոչ թե Սահմանադրության փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության մասին։ Այդ մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Սուրեն Հովհաննիսյանի հարցին։ «Իհարկե, սա չի…
Ասպինձայի մունիցիպալիտետի Խերթվիսի գյուղում ավարտվել են արհեստական խոտածածկով մարզական հրապարակի կառուցման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում գյուղում կառուցվել է ժամանակակից չափանիշներին համապատասխան մինի մարզադաշտ, որը երիտասարդներին հնարավորություն կտա զբաղվել սպորտով և ազատ ժամանակն անցկացնել առողջ ու ակտիվ միջավայրում։ Մարզական ենթակառուցվածքների զարգացումը և երիտասարդների համար համապատասխան պայմանների ստեղծումը Ասպինձայի մունիցիպալիտետի առաջնահերթություններից են։
Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանի և վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանի հետ միասին, ծանոթացել է Քարցեպ և Օկամի գյուղերում մանկական ժամանցի գոտիների կառուցման ավարտված աշխատանքներին։ Ենթակառուցվածքային նախագծերն իրականացվել են «Գյուղին աջակցության ծրագիր-2026»-ի շրջանակներում։ Աշխատանքները ֆինանսավորվել են Վրաստանի պետական բյուջեով նախատեսված՝ տարածաշրջաններում իրականացվելիք նախագծերի հիմնադրամի և տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Երկու նախագծերի…
Ախալցխայի մունիցիպալիտետի Ածղուր գյուղում անցկացվել է աշնանային տոնակատարություն։ Տոնական միջոցառման շրջանակներում կազմակերպվել են բազմաբնույթ մշակութային և մարզական միջոցառումներ։ Հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու Վրաստանի տարբեր շրջաններին բնորոշ ավանդական ուտեստներին և խոհարարական սովորույթներին։ Միջոցառման մասնակիցների համար երաժշտական և պարային կատարումներով հանդես են եկել տեղի ստեղծագործական խմբերն ու անհատ կատարողները։ Միձոցառմանը ներկա են եղել Ախալցխայի սակրեբուլոյի նախագահ…
Երբ որ մենք խոսում ենք Անկախության հռչակագրի մասին, պետք է արձանագրենք մի բան, որ Անկախության հռչակագրի մեջ ֆիքսված է ԼՂ Ինքնավար Մարզի և Խորհրդային Հայաստանի վերամիավորման մասին որոշումը։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի հարցին։ «Բայրաքթարի» տակ զոհվել են զինվորներն այս որոշման բերումով։ Այսինքն՝ տվյալ դեպքում էական չէ…
Այսօր Ախալցխայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի մեծամասնության նիստ է տեղի ունեցել՝ սակրեբուլոյի նախագահ Սաբա Քբիլաշվիլիի գլխավորությամբ։ Նիստին մասնակցել են Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին և նրա տեղակալներ Նոդար Տատալաշվիլին ու Ռուբեն Կարապետյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ախալցխայի մունիցիպալիտետի 2027 թվականի բյուջեի նախագիծը և 2027-2030 թվականների առաջնահերթությունների փաստաթուղթը։ Քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին մեծամասնության անդամներին ներկայացրել է նշված փաստաթղթերը՝ անդրադառնալով…
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Ծալկայի մունիցիպալիտետի Սակդրիոնի գյուղի մանկապարտեզում երեխաների նկատմամբ հնարավոր բռնության վերաբերյալ։ Ինչպես հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, միջադեպի հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասով, որը վերաբերում է անչափահասի նկատմամբ բռնությանը։ Մանկապարտեզում հնարավոր բռնության մասին տեղեկատվությունը տարածել է տեղական TOK TV լրատվամիջոցը։ Հրապարակման համաձայն, ծնողը դիմել…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունել է Յոհան Վադեֆուլի այցը Հայաստան և ընդգծել երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է Գերմանիայի աջակցությունը ՀՀ Կառավարությանը՝ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգն առաջ մղելու, ինչպես նաև ՀՀ–ԵՄ հարաբերությունների զարգացմանը նպաստելու գործում։ Երկրի ղեկավարի խոսքով՝ Գերմանիան, որպես ԵՄ անդամ, Հայաստանի առանցքային…
2027 թվականին Եվրահանձնաժողովը նախատեսում է Ուկրաինային լրացուցիչ 45 միլիարդ եվրո տրամադրել՝ վարկերի տեսքով։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով՝ դրանից 25 միլիարդը կծախսվի ռազմական օգնության, իսկ 20 միլիարդ եվրոն՝ Ուկրաինային բյուջետային աջակցության համար: «Մենք հետևողականորեն միջոցներ ենք տրամադրել ուկրաինական պետության կենսագործունեության պահպանման և բնակչության ու ենթակառուցվածքների պաշտպանության համար, որոնք ենթարկվում են Ռուսաստանի հարձակումներին։ Այս…
Այս դահլիճում ներկա բազմաթիվ մարդիկ շատ անձնական մասնակցություն են ունեցել Հայաստանում գրեթե բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքների կեղծմանը, և բնական է, որ նրանք չպիտի ուզենան, որ ՀՀ ժողովուրդն ունենա օրգանական կապ իր պետության հետ և ունենա Սահմանադրություն։ Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի՝ նոր Սահմանադրության վերաբերյալ…
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշի ուղեկցությամբ: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Նա ներկայացրել է…
«Թրամփի ուղու» երկու ուղղությամբ տեխնիկական պարամետրերի համաձայնեցման նպատակով ԱՄՆ-ի նախաձեռնությամբ համատեղ եռակողմ տեխնիկական աշխատանքային խումբ է ստեղծվել, որը նոյեմբերի 6-ին անցել է աշխատանքի՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է երկաթուղիներին և մայրուղիներին, ինչպես նաև էլեկտրահաղորդման գծերին: Բայրամովը նաև հայտնել է,…
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին այսօր լրագրողներից մեկը հարց ուղղեց ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ վերջերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում արված հայտարարության վերաբերյալ, թե 2025-ին իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի միջև այնքան է լարվել, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը որոշել է տարհանվել, այնինչ այդ ժամանակ խոսվում էր խաղաղության մասին, և հետաքրքրվեց՝ իսկ հիմա գուցե նույնպիսի իրավիճա՞կ է։…
Ֆինլանդիայի նախագահը մեկնաբանել է լուրերը, թե Մոսկվան պահանջում է, որ Հելսինկին դուրս գա ՆԱՏՕ-ից՝ որպես ռուս-ուկրաինական հնարավոր խաղաղ կարգավորման մաս։ Ալեքսանդր Ստուբը շեշտել է՝ իր երկիրը մտադիր չէ դուրս գալ ՆԱՏՕ-ից: «Սա մի պահանջ է, որը ոչ մի դեպքում չի կարելի լուրջ ընդունել։ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին է միացել 2023 թվականին և կմնա դաշինքի անդամ այնքան ժամանակ,…
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի նոյեմբերի 17-ին Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են քրեական վարույթներով իրավական օգնության ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանն ու երկու երկրների քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ուղղված իրավասու մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր: Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 26-ին…
Ռուսաստանն այս գիշեր հարվածել է Կիևի կամուրջներին։ Դրանց երկայնքով երթևեկությունը արգելափակված է: Ուկրաինայի մայրաքաղաքի վարչակազմից հայտնել են, որ Գոլոսեևյան շրջանում Կիևի գնդակոծությունների հետևանքով վնասվել է Հարավային կամուրջը, Դեսնայի շրջանում՝ Հյուսիսային Կամուրջը: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն տեսանյութ է հրապարակել հյուսիսային կամրջից: «Մասնագետների եզրակացություններից հետո մենք կհասկանանք, թե երբ կկարողանանք բացել այդ կամուրջներով երթևեկությունը»,- նշել է նա:
Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին, քաղաքային խորհրդի նախագահ Սաբա Կբիլաշվիլիի և «Օպիզարի» քոլեջի ղեկավար Մերի Սախամբերիձեի հետ միասին, հանդիպել է քոլեջի ուսանողների հետ և ներկայացրել «Իմ Ախալցխա» (My Akhaltsikhe) նոր բջջային հավելվածը։ Վառլամ Ծիկլաուրին երիտասարդներին ծանոթացրել է հավելվածի աշխատանքի առանձնահատկություններին, հորդորել ակտիվորեն օգտվել դրանից և լսել նրանց առաջարկներն ու գաղափարները։ Ներկայումս հավելվածի միջոցով Ախալցխայի բնակիչները…
Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ, տեղի վարչական շենքում անցկացվել է անվճար ակնաբուժական խորհրդատվական արշավ։ Արշավը կազմակերպվել է աչքի միկրովիրաբուժության «Օփթալմիջի» (Ջավրիշվիլիի կլինիկա) կենտրոնի կողմից։ Դրա շրջանակներում քաղաքացիները հնարավորություն են ունեցել ստանալու որակավորված ակնաբույժի խորհրդատվություն և անցնելու համապատասխան հետազոտություններ։ Պետական առողջապահական համընդհանուր ծրագրի շրջանակներում իրականացվող նախաձեռնության հիմնական նպատակն է ժամանակին հայտնաբերել կատարակտով հիվանդներին և աջակցել նրանց հետագա…
Ասպինձայի մունիցիպալիտետում շարունակվում են Գելսունդա գյուղ տանող ճանապարհի վերականգնման աշխատանքները։ Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն և քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Պապաշվիլին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ճանապարհի ամբողջական վերականգնում, ինչը զգալիորեն կբարելավի դեպի Գելսունդա գյուղ տանող ճանապարհային ենթակառուցվածքները և կստեղծի բնակիչների տեղաշարժի առավել հարմարավետ պայմաններ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1…
Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետ Գոչա Քիմաձեն, առաջին տեղակալ Արսեն Բալախաշվիլիի և քաղաքապետարանի տեսչության և վերահսկողության վարչության պետ Անտոն Գելաձեի հետ միասին, ծանոթացել է մունիցիպալիտետում իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքին։ Ակտիվորեն շարունակվում են Մեծ Զանավին, Փեքր Զանավին և Ճուլեի վանքը կապող ճանապարհի հատվածում սողանքի հետևանքների վերացման աշխատանքները։ Ճանապարհի երթևեկելի հատվածն արդեն մաքրվել է փլուզված հողային զանգվածից։ Ներկայումս կառուցվում…