Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջայի Թագավորություն: Պնոմ Պենի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետական քարտուղար Խի Սովաննրաթանան: Վարչապետը Պնոմ Պենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին:
