Ախալցխայում կկանգնեցվի Շալվա Ախալցխելիի հուշարձանը
Ախալցխայի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրիի նախաձեռնությամբ քաղաքում կկանգնեցվի ականավոր պետական և ռազմական գործիչ, ուղղափառ եկեղեցու կողմից…
Ախալցխայի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրիի նախաձեռնությամբ քաղաքում կկանգնեցվի ականավոր պետական և ռազմական գործիչ, ուղղափառ եկեղեցու կողմից սրբադասված Շալվա Ախալցխելիի հուշարձանը։ Այսօր քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրիի նախագահությամբ տեղի է ունեցել մրցութային հանձնաժողովի առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են մրցույթի պայմանները, անցկացման ժամկետները, գնահատման չափանիշները, հուշարձանի տեղադրման նախնական վայրը և կազմակերպչական այլ հարցեր։ Հանձնաժողովի կազմում ընդգրկված են քաղաքապետ Վառլամ…
Նինոծմինդայում և մունիցիպալիտետի երեք գյուղերում՝ Մեծ Խանչալիում, Կաթնատուում և Օրոջոլարում, շարունակվում են ջրամատակարարման համակարգի վերականգնման և բարելավման աշխատանքները։ Ծրագրի շրջանակներում արդեն ավարտվել են մի շարք գլխամասային կառույցների, պոմպակայանների և ջրամբարների կառուցման ու տեխնոլոգիական աշխատանքները, ինչպես նաև Հեշտիա-Նինոծմինդա 11 կիլոմետրանոց գլխավոր ջրատարի կառուցումը։ Ներկայումս իրականացվում են գլխավոր խողովակաշարերի և ջրամատակարարման ներքին ցանցերի կառուցման, ջրաչափական համակարգերի տեղադրման…
ԿԲ Խորհրդի անդամ Դավիթ Նահապետյանը Ալմաթիում մասնակցել է Կենտրոնական (ազգային) բանկերի եվրասիական խորհրդի 55-րդ նիստին։ Նիստին մասնակցել են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի կենտրոնական բանկերի, ինչպես նաև ֆինանսական ոլորտի կարգավորող մարմինների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում քննարկվել են ֆինանսական կայունության, վճարային հաշվեկշիռների, միջազգային պահուստների, թվային ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման և անդամ երկրների միջև համագործակցության խորացմանն առնչվող…
Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեն ծանոթացել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում իրականացվող և նախատեսվող ճանապարհային ենթակառուցվածքային նախագծերին՝ անդրադառնալով նաև տարածաշրջանի հիմնական ճանապարհների վերականգնման ծրագրերին։ Նախարարի խոսքով՝ Կարծախի ուղղությամբ ճանապարհի ներկայիս վիճակը խիստ անբավարար է։ Խնդիրն ամբողջությամբ լուծելու նպատակով արդեն անցկացվել է մրցույթ, ընտրվել է հաղթող ընկերությունը, որը կվերակառուցի ճանապարհն ամբողջ երկարությամբ՝ ներառյալ նախկինում վերականգնված հատվածները։…
Ախալքալաքի մունիցիպալիտետում «Դպրոցական սպորտի օլիմպիադա 2026-2027»-ի շրջանակներում անցկացվել է մինի ֆուտբոլի հերթական մրցաշարը, որին մասնակցել են մունիցիպալիտետի հանրակրթական դպրոցների տղաների 22 թիմ։ Մրցաշարի արդյունքներով մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. Առաջին տեղ՝ Վաչիանի հանրային դպրոց։ Երկրորդ տեղ՝ Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոց։ Երրորդ տեղ՝ Օկամի հանրային դպրոց։ Մրցաշարի ավարտին Ախալքալաքի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի…
Նոյեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
Բրյուսելում մեկնարկել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները: Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից: Նոյեմբերի 16-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր՝ ընդգծելով…
«Դեղերի մասին» ու «Պետական տուրքի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ է առաջարկում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը։ Հիմնավորմամբ փոփոխությունների ընդունումը պայմանավորված է դեղերի ֆիզիկական հասանելիությունը խթանելու և դրանով պայմանավորված ֆինանսական մատչելիությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ՝ միևնույն ժամանակ պահպանելով և բարելավելով բնակչությանն անվտանգ, արդյունավետ, որակյալ, մատչելի դեղերով ապահովման գործընթացը: Օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է…
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Մ.Մ.-ին հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին։ Մ.Մ.-ն մեղադրվում է մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, մի խումբ անձանց կողմից այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու…
Իրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ: Ըստ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի՝ վեց անօդաչուով թիրախավորվել է ամերիկյան ռադիոտեղորոշման սարք՝ ի պատասխան ամերիկյան թշնամական գործողությունների: Բահրեյնը հայտարարել է, որ հետ է մղել իրանական հարձակումը: Օրերս Իրանը նաև թիրախավորել էր Բահրեյնում ամերիկյան վաղ նախազգուշացման ռադիոտեղորոշիչ կայան՝ ի պատասխան Սիրիկ քաղաքում հեռահաղորդակցության աշտարակին հասցված ավիահարվածի: Ամերիկյան…
Մոսկվան արդեն կապ է հաստատել Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլու հետ՝ լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: Գերատեսչության տվյալով՝ ռուսական կողմից նրա հետ բանակցություններին կմասնակցի Հարավային Կովկասի ուղղությունը համակարգող փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Մոսկվան մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ պրագմատիկ և փոխշահավետ հարաբերությունների կառուցման օգտին՝ նշել են Ռուսաստանի ԱԳՆ-ում,…
Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է կասեցնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները՝ մինչև նրանց նկատմամբ քրեական վարույթների ավարտը։ Որոշումներն ընդունվել են նոյեմբերի 14-ին անցկացված դռնփակ նիստի արդյունքում։ ԲԴԽ-ն բավարարել է Գլխավոր դատախազի պարտականությունները կատարողի միջնորդությունները՝ երկու դատավորների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ։ Հիմք…
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանի բոլոր անցակետերը` հայտնել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան։ Նրա խոսքով` սահմանի փակումը պատասխան միջոց կդառնա դիվերսիայի փորձին, որի հետևում, ըստ Տալլինի գնահատականների, կանգնած է ռուսական Գլխավոր հետախուզական վարչությունը։ «Ռուսաստանը պետք է հասկանա, որ Էստոնիայի նկատմամբ թշնամական գործողություններն անհետևանք չեն մնա: Սահմանային անցումների փակումը կնվազեցնի Էստոնիայում թշնամական…
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Արգենտինայի Հանրապետության մայրաքաղաք Բուենոս Այրես կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2026 թվականի նոյեմբերի 14-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայի դատախազության ավագ գլխավոր դատախազ Մոհամմեդ Հասան Աբդուլռահիմի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի դատախազությունների միջև ձևավորված համագործակցության ընթացքը, քրեական գործերով միջազգային…
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը տեղեկացրել է, որ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ քննարկել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունները, և հայտնել, որ եվրոպական կողմն ակտիվորեն մասնակցելու է դրանց «Ե5+ԵՄ» ձևաչափով։ «Միևնույն ժամանակ, մենք առավելագույն աջակցություն կապահովենք Ուկրաինայի համար և առավելագույն ճնշում կգործադրենք Ռուսաստանի վրա»,- նշել է Ֆոն դեր Լայենը` վերահաստատով ԵՄ-ի…
Կամբոջայի վարչապետի անունից պաշտոնական ընթրիք՝ ի պատիվ ՖՄԿ 20-րդ գագաթնաժողովի մասնակիցների։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տեսանյութին կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մեր ջերմագին շնորհավորանքներն ենք հղում Պաղեստինի Պետությանը՝ Անկախության օրվա առթիվ։ Այդ մասին ասված է ԱԳՄԱ նախարարության X-ի միկրոբլոգում։ «Հայաստանը Պաղեստինի կառավարությանը և բարեկամ ժողովրդին մաղթում է խաղաղություն և բարգավաճ ապագա»,- նշված է գրառման մեջ։
Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆայի հետ։ Վարչապետը սոցցանցում հրապարակել է հանդիպման տեսանյութը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջայի Թագավորություն: Պնոմ Պենի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության պետական քարտուղար Խի Սովաննրաթանան: Վարչապետը Պնոմ Պենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայի մայրաքաղաք Պնոմ Պենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին։ Վարչապետը սոցցանցում հրապարակել է միջոցառման բացման արարողության տեսանյութը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կամբոջայի մայրաքաղաք Պնոմ Պենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին: Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովին մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների դիմավորման արարողությունը: Բարձրաստիճան հյուրերին, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանին, դիմավորել են Կամբոջայի թագավոր Նորին Մեծություն Նորոդոմ Սիհամոնին, Կամբոջայի վարչապետ Սամդեչ Մոհա Բորվոր Թիպադեյ Հուն Մանեթը, վարչապետի տիկին Լոկ Չումթեավ Բինդիտ Պիչ Չանմոնին…
«Ժասմին ծաղիկի այսպիսի վզնոցով ինձ դիմավորեցին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմ Պենում»,- այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։
Կրեմլը պաշտոնապես հաստատել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման մասին տեղեկությունը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ այն տեղի կունենա նոյեմբերի 19-ին Շենժենում։ Ավելի վաղ տեղեկությունը հաստատել էր նաև Սպիտակ տունը։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Օլիվիա Ուելսի խոսքով՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի նախագահները կքննարկեն…
Կառավարության նոյեմբերի 9-նիստից հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսել է սեփական միջոցներով երկրի էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին։ Ըստ նրա, այդ ուղղությամբ կատարվող քայլերը թույլ կտան 2027 թվականից սեփական գազով ապահովել երկրի տնային տնտեսությունների մեկ երրորդին։ Ծավալների աճը կապված է “Օսման գազի” լողացող արտադրական հարթակի հետ, որը Սև ծովի Սաքարիա հանքավայր է ուղարկվել 2026 թվականի հոկտեմբերի…
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ-ում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարության և պետքարտուղարության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին նախարարը գրառում է կատարել սոցցանցում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հետազոտությունների և մշակումների, կիբեռանվտանգության, կիսահաղորդիչների, էլեկտրոնիկայի և առաջադեմ արտադրության ոլորտներում։ Անդրադարձ է եղել նաև…
Նոյեմբերի 12-ին Դուբլինում Ֆրանսիայի նախաձեռնությամբ ընդունվել է «Եվրոպայի անվտանգության հիմնական սկզբունքների մասին» հռչակագիրը։ Այն ռազմական դաշինք չի ստեղծում, այլ քաղաքական հայտարարություն է՝ ուղղված միջազգային իրավունքի և եվրոպական անվտանգության գործող մեխանիզմների ամրապնդմանը։ Այս փաստաթուղթն ընդունվել է մի փուլում, երբ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ փորձ է արվում վերականգնել ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացը, իսկ ամերիկյան մամուլը տեղեկացնում է Ռուսաստանի նոր…
Ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում եվրոպական երկրների ներկայացուցիչների ընդգրկման հարցը Մոսկվայում կայացած ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպմանը չի քննարկվել՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Որքանով հայտնի է Ռուսաստանի ԱԳՆ-ին, այդ թեման Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ Մոսկվայում բանակցությունների ընթացքում չի քննարկվել»,- ասել է նա՝ մեկնաբանելով…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-16-ը աշխատանքային այցով կլինի Կամբոջայի Թագավորությունում: Այս մասին հաղորդագրություն է տարածել վարչապետի խոսնակ Մելանյա Հարությունյանը։ Վարչապետը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին: Այցի շրջանակում նախատեսված են նաև վարչապետ Փաշինյանի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ:
Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններում որոշակի առաջընթաց է գրանցվել։ Ֆրիդրիխ Մերցը տրամաբանական է որակել այն, որ Եվրոպան մասնակցելու է ընդլայնված քննարկումներին։ «Մենք մշտապես ունեցել ենք հիմնարար սկզբունք՝ ոչ մի որոշում Եվրոպայի մասին՝ առանց Եվրոպայի, և ոչ մի որոշում Ուկրաինայի մասին՝ առանց Ուկրաինայի», — շարունակել է կանցլերը։ Նա հավելել է՝ պատրաստ են բանակցություններ վարել…
ՀՀ էկոնոմիկայի նախարար, ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նախագահ Գևորգ Պապոյանի գլխավորությամբ նոյեմբերի 13-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նիստի ընթացքում բիզնեսի ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 207.1-ին հոդվածով սահմանված «ծնողական ժամի» կարգավորումների կիրառման վերաբերյալ իրենց դիտարկումները և բարձրաձայնել գործնականում հնարավոր խնդիրները։ Քննարկվել են նաև բիզնեսից բիզնեսին…