Մայրենիի օրվա նվիրված միջոցառումը «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում
«Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնի դահլիճում սպասելի եռուզեռ էր փետրվարի 21-ին: Անցկացվում էր մայրենիի օրվա վերջին միջոցառումը: Մինչ այդ սաները իրենց լավագույն շարադրություններն էին ուղարկել ՀՀ սփյուռքի նախարարություն, անցկացրել էին ասմունքի մրցույթ, վիկտորինա: Միջոցառումը կազմակերպել էին ասմունքի ստուդիայի ղեկավար Սաթիկ Սնխչյանը և երգչախմբավար Իրինա Ղարսլյանը: Հնչեցին հայերենին նվիրված լավագույն երգեր ու բանաստեղծություններ: Մայրենի լեզվի մասին ընդարձակ…
