նոյեմբերի 24 | 23:52ՏեսանյութԿիևը ձգտում է խաղաղության, սակայն ոչ էական զիջումների գնով. Զելենսկի
նոյեմբերի 24 | 23:52ՏեսանյութԿիևը ձգտում է խաղաղության, սակայն ոչ էական զիջումների գնով. Զելենսկի
նոյեմբերի 24 | 23:52ՏեսանյութԿիևը ձգտում է խաղաղության, սակայն ոչ էական զիջումների գնով. Զելենսկի
Նոյեմբերի 23-ին Վիեննայում տեղի է ունեցել Հայաստան-ԵԱՀԿ ծրագրային համագործակցության շրջանակներում հանդիպում՝ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և ԵԱՀԿ քարտուղարության ղեկավար կազմի մասնակցությամբ։ Հանդիպմանը հաջորդել է ԵԱՀԿ մասնակից պետությունների, այդ թվում՝ իրականացվող ծրագրերին ֆինանսական աջակցություն ցուցաբերող դոնոր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ճեպազրույցը։ Հանդիպումների ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստան-ԵԱՀԿ ծրագրային համագործակցության ձևաչափի կարևորությունը՝…
Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետի տեղակալ Վահագն Դարբինյանը և ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արմեն Բդոյանը տեղում ծանոթացել են Նինոծմինդա քաղաքի թիվ 3 հանրային դպրոցում իրականացվող վերականգնման աշխատանքների ընթացքին։ Աշխատանքներն իրականացվում են պետության կողմից մունիցիպալիտետին պատվիրակված լիազորությունների շրջանակներում։ Ծրագրի նպատակն է բարելավել դպրոցի ենթակառուցվածքները և աշակերտների ու մանկավարժների համար ստեղծել անվտանգ, հարմարավետ ու ժամանակակից ուսումնական միջավայր։
Ադիգենիի մունիցիպալիտետում ավարտվել է «Դպրոցական սպորտային օլիմպիադա 2026-2027»-ի մունիցիպալ փուլը։ Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ծառայության կազմակերպմամբ անցկացված մրցումներին մասնակցել են հանրային դպրոցների աղջիկների և տղաների թիմերը։ Մասնակիցները մրցել են մինի ֆուտբոլի, վոլեյբոլի և սեղանի թենիսի մարզաձևերում։ Մրցումների արդյունքներով հաղթողներն ու մրցանակակիրները բաշխվել են հետևյալ կերպ։ Մինի ֆուտբոլ Աղջիկներ՝ I տեղ՝ Ադիգենի ավանի հանրային դպրոց II…
Ասպինձայի մունիցիպալիտետի Գելսունդա գյուղ տանող ավտոճանապարհի վերականգնման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են։ Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են Ասպինձայի մունիցիպալիտետի տեղական իշխանության ներկայացուցիչները։ Նախագծի շրջանակներում նախատեսվում է ճանապարհի հիմնանորոգում, ճանապարհային ծածկույթի վերականգնում և ասֆալտապատում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 595 000 լարի։
Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին հանդիպել է Ախալցխայի թիվ 5 հանրային դպրոցի աշակերտների հետ։ Հանդիպման ընթացքում աշակերտները ծանոթացել են տեղական ինքնակառավարման մարմնի գործունեությանը, գործադիր մարմնի հիմնական ուղղություններին, ինչպես նաև մունիցիպալիտետում իրականացված և ընթացիկ ծրագրերին։ Վառլամ Ծիկլաուրին պատասխանել է աշակերտների հարցերին, լսել նրանց գաղափարներն ու կարծիքները։ Քաղաքապետի հետ հանդիպումն իրականացվել է աշակերտների նախաձեռնությամբ՝ քաղաքացիական կրթության դասընթացի…
Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վառլամ Ծիկլաուրին և Երիտասարդության գործակալության դրամաշնորհային նախագծերի դեպարտամենտի ղեկավար Նինո Քառալաշվիլին մասնակցել են Ախալցխայի երիտասարդական խորհրդատվական խորհրդի միջոցառմանը, որը նվիրված էր գործակալության հայտարարած դրամաշնորհային մրցույթում հաղթած ծրագրի արդյունքների ամփոփմանը։ «Երիտասարդ առաջնորդները՝ հանուն գյուղական զարգացման» ծրագրի նպատակն էր Ախալցխայի մունիցիպալիտետի գյուղերում բնակվող երիտասարդների համար ընդլայնել ոչ ֆորմալ կրթության հասանելիությունը, ամրապնդել երիտասարդական ակումբների գործունեությունը…
ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Տոմաս Միկելկեւիչյուսի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության զարգացմանը, մասնավորապես՝ պաշտպանության և անվտանգության ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին։ Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցեր։
Ռումինիայի վարչապետ Լուկա Նիկուլեսկուի հետ հանդիպումից առաջ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վաչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել:
Հայաստանի աշխատաշուկայում արձանագրվել են հերթական ռեկորդային ցուցանիշները։ Երբևէ Հայաստանում չի եղել որևէ ժամանակ, որ ունեցած լինենք 849 741 աշխատատեղ։ Այդ մասին ասված է էկոնոմիկայի նախարար Գևորգ պապոյանի Ֆեյսբուքի էջում: «Հոկտեմբեր ամսվա համար ռեկորդային է նաև միջին անվանական աշխատավարձը՝ 327 685 դրամ»,- գրել է նա։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը, Campus Cyber-ը և Expertise France-ը Digitec 2026-ի շրջանակում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանում կիբեռանվտանգության կամպուսի ստեղծմանն ու զարգացմանն աջակցելու նպատակով։ Այս նախաձեռնության նպատակն է ստեղծել հարթակ, որը կմիավորի ոլորտի պետական կառույցներին, մասնավոր ընկերություններին և ակադեմիական շրջանակներին՝ համատեղ աշխատանքը խթանելու և նրանց միջև գործակցությունն ամրապնդելու համար։ Այս մասին…
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները, որը ներգրավված է ռուս-ուկրաինական բանակցություններին, հայտարարել է, որ հակամարտության կարգավորման կարևոր արդյունքներից կարող է դառնալ Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունների վերագործարկումը։ Նրա խոսքով՝ դա լուրջ ձեռքբերում կլինի, հարկավոր է հասնել մի իրավիճակի, երբ այլևս չի լինի մշտական ագրեսիա, փոխարենը մարդիկ կգործակցեն, բիզնես կվարեն։ Քուշները հավելել է, որ քննարկել է…
Ռումինիայի նախագահի նստավայրում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողություն: Այդ մասին տեսանյութը հրապարկվել է վարչապետի Ֆեյսբուքի էջում:
Եվրոպան պատրաստ է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ՝ հայտարարել է Գերմանիայի կանցլերը Բեռլինում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Ֆրիդրիխ Մերցի խոսքով՝ ակնկալվում է, որ խորհրդականների մակարդակով խաղաղ բանակցությունները կվերսկսվեն մոտ ապագայում։ Դրանց կարող են մասնակցել Ուկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները: Կանցլերը չի բացառել, որ հանդիպումը կարող է կայանալ Աբու Դաբիում: «Հուսով ենք՝…
ՀՀ վարչական դատարանը մերժել է թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հայցը՝ նոյեմբերի 29-ին կայանալիք Սպիտակի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, համայնքի գործող ղեկավար Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։ Հայցի հիմքում Նիկողոսյանի՝ հոկտեմբերի 29-30-ին ընդունած որոշումներն էին, որոնցով պաշտոններից ազատվել էին «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված չորս թեկնածուներ՝ համայնքի ղեկավարի տեղակալն…
ՆԱՏՕ-ն անընդունելի է համարում Եվրոպայում 1997 թվականի սահմաններին վերադառնալը։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն՝ դաշինքի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի քննարկման ժամանակ։ «ՆԱՏՕ-ի վերադարձը 1997 թվականի սահմաններին բացարձակապես անընդունելի է»,- ասել է նա և հավելել է, որ «միայն ՆԱՏՕ-ի երկրները կարող են նման որոշումներ կայացնել», և որ դրանք չեն կարող դրսից թելադրվել դաշինքին։…
Թուրքիայի քրդամետ DEM կուսակցության պատվիրակությունը նոյեմբերի 22-ին Իմրալի կղզում հանդիպել է ցմահ ազատազրկման պատիժ կրող Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանի հետ։ Այդ մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ արձանագրված է, որ Օջալանը տեղափոխվել է բանտային համալիրի նորակառույց տարածք։ DEM-ը, գնահատելով հանդերձ այդ փոփոխությունը, գտնում է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է լրացուցիչ պայմաններ ստեղծեն, որպեսզի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններին։ Քննարկվել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հայաստանի և ԵՄ-ի միջև համագործակցության օրակարգին, այդ թվում՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքին և գործընթացի առաջմղման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացմանը միտված քայլերին: Վարչապետն ընդգծել է ԵՄ աջակցությունը մեր երկրում…
ԱՄՆ նախագահի բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատման համար կարևոր է ունենալ անվտանգության այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք ապահովում է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը։ Խոսքը հավաքական պաշտպանության սկզբունքի մասին է: Քուշների խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է քննարկել նման երաշխիքները, ինչը կարող է վկայել խաղաղության հասնելու Կրեմլի լուրջ մտադրությունների մասին։ ԱՄՆ բանագնացը համաձայնել է Ուկրաինայի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։ Վարչապետը կարևորել է Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական խորացումը և նշել, որ դրան էապես կնպաստի TRIPP նախագծի իրականացումը, որի գործնական փուլի մեկնարկը տրվել է այսօր։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ապահովմանն ուղղված քայլերի իրականացման…
Աթենքի ազգային հնագիտական թանգարանում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Աթենքի ազգային հնագիտական թանգարանի գլխավոր տնօրեն Կոնստանտինոս Նիկոլենցոսը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Համաձայն հուշագրի` նախատեսվում է իրականացնել համատեղ ցուցահանդեսներ, գիտական, մշակութային միջոցառումներ, մասնագիտական փորձի փոխանակում։ Ստորագրման արարողությանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ…
2026 թվականի նոյեմբերի 18-23-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվել է «Շանհայի համագործակցության կազմակերպության բաց գավաթ» (SCO Open Cup) միջազգային մարզական խոշոր մրցաշարը՝ ՇՀԿ շահագրգիռ անդամ պետությունների, ինչպես նաև հրավիրված երկրների մարզիկների մասնակցությամբ։ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցաշարին հրավիրված Հայաստանի հավաքականը ներկայացել է 6 մարզիկով՝ հավաքականի ավագ մարզիչ Վովիկ Խոջայանի և մարզիչ Հայկ Ավետիսյանի…
Նոյեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման ակտիվ դինամիկան՝ և մի շարք ոլորտներում շարունակաբար խորացող համագործակցությունը։ Քննարկվել են գործընկերության խարտիայով նախանշված ոլորտներում և զարգացումների ներկայիս…
Նոյեմբերի 23-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել եմ պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչին: Այդ մասին Ֆեյսբուքում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Չեռնոգորիայի պետական օրհներգերը»,- նշել է նա:
Նոյեմբերի 23-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչի գլխավորած պատվիրակությունը։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանի և Իրանի Իսլամական Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմիի մասնակցությամբ տեղի է ունեցել նախարարական հանդիպում՝ պանելային քննարկման ձևաչափով։ Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը։ Քննարկման ընթացքում բանախոսներն անդրադարձել են ռոբոտաշինության զարգացման հեռանկարներին, տվյալների անվտանգությանը, կրթության և աշխատաշուկայի փոխակերպումներին, քննարկել բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության և…
Զբոսաշրջության կոմիտեից հայտնում են՝ կայացել է հանդիպում Forbes միջազգային պարբերականի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունների ներկայացմանն ուղղված նախկին ծրագրերը։ 2026 թվականին արդեն իրականացվել է Հայաստանի մասին երկու համատեղ նախագիծ։ Քննարկվել են նաև համագործակցության նոր հնարավորություններն ու Հայաստանի՝ որպես զբոսաշրջային ուղղության, միջազգային լսարանին առավել արդյունավետ ներկայացնելու հեռանկարները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության վարչապետ Նաուաֆ Սալամին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմագին շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Լիբանանի Հանրապետության Անկախության տոնի առիթով: Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և մեր ժողովուրդների կուռ բարեկամության վրա: Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ…
Վահան Կոստանյանն Իտալիայի խորհրդարանի ներկայացուցիչ Մաուրիցիո Գասպարիի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները Նոյեմբերի 20-ին Նեապոլում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մաուրիցիո Գասպարիի հետ։ Զրուցակիցներն ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների հետագա զարգացման գործում և քննարկել են միջխորհրդարանական…
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանն ընդունել է Սլովակիայի Հանրապետության ներդրումների, տարածաշրջանային զարգացման և տեղեկատվայնացման նախարարության գլխավոր քարտուղար Յան Գայդոշի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից։ Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Սլովակիայի միջև բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվայնացման, նորարարությունների և ստարտափ էկոհամակարգերի զարգացման ուղղություններով համագործակցության հնարավորությունները։ Տաթև…