Արգենտինացի պատգամավորը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է ներկայացրել
Արգենտինայի խորհրդարանի պատգամավոր Նիլդա Գարեն օրինագիծ է ներկայացրել ցեղասպանությունների ժխտման քրեականացման մասին, որը կներառի նաեւ Հայոց ցեղասպանության ժխտումը: Խորհրդարանականն այս մասին հայտարարել է Prensa Armenia-ի հետ հարցազրույցում, գրում է news.am-ը: Օրինագիծը, որը հիմնված է եվրոպական մի շարք երկրների օրենսդրության վրա, նախատեսում է Քրեական օրնսգրքի մեջ քրեական պատիժ սահմանել նրանց համար, ովքեր «հրապարակավ կժխտեն, կնվազեցնեն, կարդարացնեն…
