Նալբանդյան. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն, եթե Բաքուն չհրաժարվի
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում կարող է տեղի ունենալ առաջիկայում, եթե Ադրբեջանը չհրաժարվի: Այս մասին ԱԳՆ-ում լրագրողներին ասել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Եռանախագահների կողմից առաջարկվել է հանդիպում՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին։ Նաև նրանք առաջարկել են հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև։ Մենք, իհարկե, երբևէ չենք հրաժարվում որևէ հանդիպումից, ես նկատի ունեմ արտգործնախարարների կամ…
