Ախալցխայում անվտանգ երթեւեկության նկատառումներից ելնելով նախատեսում են փոխել ճանապարհային երթևեկության նշանների գերակշիռ մասը: Ճանապարհային երթևեկության նշանների մեծ մասը սխալ տեղադրված լինելու պատճառով անհարմարություն է առաջացնում վարորդների համար: Այս մասին հունվարի 17-ին հայտարարեց Ախալցխայի քաղաքապետ Վլադիմիր Զեդգինիձեն: Նրա խոսքերով արդեն իսկ ստեղծվել է մասնագետներից բաղկացած մի հանձնաժողով, որը իր առաջարկությունները կներկայացնի ճանապարհային երթևեկության նշանների ճշգրիտ վայրերում տեղադրման վերաբերյալ:
Քաղաքապետարանին կից ստեղծված ճանապարհային երթևեկության նշանների ճշգրիտ տեղադրված լինելը ուսումնասիրող հանձնաժողովը բաղկացած է 9 հոգուց, որի մեջ մտնում են քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժնի անդամները, պարեկապահակային ծառայության աշխատակիցները, քաղաքի գլխավոր ճարտարապետը, հասարակական սեկտորի մասնագետներ եւ այլ անձինք:
Հանձնաժողովը անվտանգ երթեւեկության կանոններից ելնելով արդեն իսկ մանրամասն ուսումնասիրել է Ախալցխա քաղաքի ճանապարհային երթևեկության նշանների ճշգրտությունը եւ իր առաջարկները ներկայացրել Ախալցխայի քաղաքապետարանին: