ԵՄ-ն նոր հակաիրանական պատժամիջոցներ է ընդունել
ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ սահմանափակող միջոցներ է ձեռնարկել Իրանից յոթ անհատի և յոթ կազմակերպության դեմ՝ «Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության պատճառով»: Երկուշաբթի հրապարակած հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցները սահմանվում են «Իրանի կողմից Ռուսաստանին հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր փոխանցելու համար»։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են այդ մեղադրանքը։ Սև ցուցակում են հայտնվել իրանական երեք ավիաընկերություն և երկու առևտրային կազմակերպություն:…
