Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանի ճանապարհներն օգտագործելի լինեն իր համար, բայց ՀՀ-ն շարունակի մնալ շրջափակման մեջ. վարչապետ
Ինչու արդեն ըստ էության մեկ տարի գոյություն ունեցող «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կյանքի չի կոչվում: Այս մասին «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում հարց հնչեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Ադրբեջանի ընկալումներն այս առումով: Վարչապետի դիտարկմամբ՝ Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն Ադրբեջանին մտահոգում է նրանով, որ այս նախագիծը կարող է տասնյակ միլիարդների օգուտներ բերել Հայաստանի Հանրապետությանը:…
