«Գազպրոմը» հունվարի 1-ից կդադարեցնի գազի մատակարարումը Մոլդովա
«Գազպրոմը» հունվարի 1-ից դադարեցնում է գազի մատակարարումը «Մոլդովագազ» ընկերությանը՝ կապված մոլդովական կողմի՝ գազի մատակարարումների դիմաց պարտքը կարգավորելուց հրաժարվելու հետ: Ռուսական կողմից հայտնել են՝ Քիշնև ուղարկված ծանուցման մեջ ասվում է, որ «Մոլդովագազը» պարբերաբար չի կատարում գործող պայմանագրով իր վճարային պարտավորությունները, ինչը փաստաթղթի պայմանների խախտում է: Նշվում է, որ սահմանափակումը կգործի այնքան ժամանակ, քանի դեռ «Գազպրոմը» այլ…
