Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը որևէ երկրի, այդ թվում՝ Իրանի կողմից. Պուտին
Sky News Arabia-ին տված հարցազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Իրանն իրավունք ունի զարգացնել սեփական քաղաքացիական միջուկային ծրագիրը և օգտագործել միջուկային տեխնոլոգիաները խաղաղ նպատակներով։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը, ինչպես նախորդ տարիներին, պատրաստ է Իրանին տրամադրել անհրաժեշտ օգնություն և աջակցություն խաղաղ ատոմի զարգացման գործում։ Պուտինի կարծիքով՝ Իրանում միջուկային զենքի մշակումն արգելող ֆեթվայի ընդունումը մեծ նշանակություն…
