Իսրայելական Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար հրթիռները սպառվում են. WSJ
Իսրայելում սպառվում են Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգերի համար նախատեսված որսացող հրթիռների պաշարները, հայտնել է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյայի: Թերթը նշել է, որ դա մտահոգություններ է առաջացրել Իրանից արձակվող բալիստիկ հրթիռներին Իսրայելի հակազդման կարողության առիթով, եթե երկու երկրի միջև հակամարտությունը շուտով չկարգավորվի։ Աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղյակ են…
