Կիևը ԱՄՆ-ին է ներկայացրել Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի պայմանների ցանկը. Քելոգ
Միացյալ Նահանգները ստացել է հրադադարի հուշագիրը՝ պատերազմը դադարեցնելու պայմանների ցանկը, և ակնկալում է, որ Ռուսաստանը կտրամադրի նմանատիպ փաստաթուղթ, Fox News-ին ասել է Ուկրաինայի հարցերով Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգը: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցությունները տեղի կունենան այն բանից հետո, երբ հուշագրի երկու տարբերակներում գտնվեն հնարավոր փոխզիջման կետեր. բանակցությունների վայրը կարող է լինել Ժնևը, ասել…
