Պուտինի վրա ճնշումը մեծանում է. Արեւմուտքը համառորեն հրադադար է պահանջում
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Ախալքալաքում ընթանում են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ։ Ճանապարհաշինարարական աշխատանքների փոսերի հարթեցման և ասֆալտապատման աշխատանքները իրականացնում է Ջավախ ավտոգզա ընկերությունը։ Ազատության փողոցից սկսած գրեթե բոլոր երթևեկելի մասերը ամբողջությամբ փոխարինվել է և վնասված մասերը լիոովին վերականգնվել է ։ Քաղաքում աշխատանքները շարունակվում են ակտիվ ռեժիմով և կբարելավվի ողջ քաղաքի փողոցները:
ԵՄ երկրները սկսել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթի համաձայնեցման գործընթացը: Այդ մասին ասվում է ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստի օրակարգում: Ավելի վաղ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովն առաջարկում է սև ցուցակում ներառել ռուսական նավթ տեղափոխող 60 ֆիզիկական անձի ու կազմակերպություն, ինչպես նաև 150 լցանավ, որոնք անտեսում են գնային բարձր նիշեր սահմանելու Արևմուտքի փորձերը:…
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Կատարի թագավորական ընտանիքի կողմից որպես նվեր ընդունել շքեղ Boeing 747-8 ինքնաթիռը։ ABC News-ը՝ հղում անելով աղբյուրներին, ենթադրում է, որ Թրամփն այն կօգտագործի որպես նախագահական ինքնաթիռ։ Նվերի մասին, ինչպես սպասվում է, կհայտարարվի հաջորդ շաբաթ, երբ ԱՄՆ նախագահը կայցելի Կատար, սակայն «Թռչող պալատ» անվանումը ստացած ինքնաթիռի հանձնումը տեղի չի ունենա…
Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանում ավարտված անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը դժվար էր, բայց արդյունավետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին։ «Այն հնարավորություն տվեց ավելի լավ հասկանալ միմյանց դիրքորոշումները և գտնել տեսակետների տարբերությունները լուծելու ողջամիտ և իրատեսական եղանակներ»,- նրա խոսքն է մեջբերում Mehr գործակալությունը։ Բաղաեին հավելել է, որ «Օմանը կհամակարգի միջուկային հարցի շուրջ…
ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ նախատեսում է ազատ արձակել իր վերջին ամերիկացի պատանդին՝ Իսրայելի և ԱՄՆ-ի երկքաղաքացիություն ունեցող Էդան Ալեքսանդրին, հայտնում է BBC-ն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի ուշ երեկոյան սոցիալական ցանցերում հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է ազատ արձակել Ալեքսանդրին՝ այդ քայլն անվանելով «բարի կամքի դրսևորում Միացյալ Նահանգների նկատմամբ»։ Զինվոր Էդան Ալեքսանդրը առևանգվել է…
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը` PKK-ն, որը Թուրքիայի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական, հայտարարել է լուծարվելու և զինաթափվելու որոշման մասին, ինչը քայլ կլինի Անկարայի հետ տասնամյակներ շարունակվող հակամարտության ավարտի ուղղությամբ։ Պատմական որոշման նպատակն է վերջ դնել չորս տասնամյակ տևած զինված հակամարտությանը, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել, հաղորդել է Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապված…
Իրանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումները միջուկային հարցի շուրջ բանակցությունների չորրորդ փուլից հետո մերձեցել են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Իրանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մերձեցել են բանակցությունների այս փուլում»,- ասել է Իրանի ԱԳ նախարարը։ Արաղչին հայտնել է, որ կողմերը մանրամասն բանակցություններ են վարել, մասնավորապես՝ քննարկել են այն հարցերը, որոնց վերաբերյալ ԱՄՆ-ն…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիայում բանակցություններ անցկացնելու առաջարկին, Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնի դրան», — գրել է նա։ Հիշեցնենք՝ ռուսական և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին առաջարկել է ուղիղ բանակցություններ սկսել արդեն հաջորդ…
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Ուկրաինայի հետ վարել ուղիղ բանակցություններ, կարող է հիանալի օր լինել Մոսկվայի և Կիևի համար, Truth Social սոցիալական ցանցում գրել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Պոտենցիալ հիանալի օր է Ռուսաստանի և Ուկրաինայի համար։ Մտածեք հարյուր հազարավոր կյանքերի մասին, որոնք կփրկվեն, քանի որ այս անվերջ «արյունահեղությունը», հուսով եմ, կավարտվի։ …
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը «մտածում է հրադադարի մասին» և դա լավ նշան է անվանել։ Այսպես է Ուկրաինայի նախագահը Telegram-ում արձագանքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին՝ մայիսի 15-ից Ստամբուլում վերսկսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները։ Զելենսկու խոսքով՝ Մոսկվան նախ՝ պետք է համաձայնի մայիսի 12-ից հաստատել հրադադար, որից հետո Կիևը պատրաստ կլինի…
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն X-իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնությունը: «Մենք ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված փոխըմբռնումը: Երկխոսությունը հանգուցային կարևորություն ունի, և հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի: Այս առումով, խաղաղության հասնելու միջազգային…
Ռուսական և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին առաջարկել է ուղիղ բանակցություններ սկսել արդեն հաջորդ շաբաթ։ «Մենք առաջարկում ենք Կիևի իշխանություններին վերսկսել բանակցությունները, որոնք ընդհատվել էին 2022 թվականի վերջին, վերսկսել ուղիղ բանակցությունները, ընդ որում, առանց նախապայմանների։ Առաջարկում ենք դրանք անհապաղ սկսել արդեն մայիսի 15-ին՝ Ստամբուլում, որտեղ դրանք անցկացվել էին ավելի…
Ռուսաստանը կմտածի 30-օրյա հրադադարի վերաբերյալ առաջարկի մասին, այդ ուղղությամբ որևէ ճնշումն ավելորդ է, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ CNN-ի հետ հարցազրույցում։ «Մենք պետք է հանգամանալից քննարկենք այդ հարցը․ դա իրադարձությունների նոր զարգացում է։ Մենք մեր դիրքորոշումն ունենք։ Ռուսաստանը դիմակայուն է ցանկացած ճնշման առաջ։ Մենք բաց ենք երկխոսության համար, բաց ենք Ուկրաինայում…
Հրադադար հայտարարելուց ժամեր անց հնդկական ՀՕՊ միջոցները երկրի օդային տարածքում պակիստանյան ԱԹՍ-ներ է ֆիքսել, հաղորդում է Times of India-ն։ Պարբերականի տվյալներով՝ պայթյուններ ու օդային ազդանշաններ են լսվել Սրինագար քաղաքում և Ջամմու ու Քաշմիրի այլ հատվածներում։ Ջամմու և Քաշմիրի մի քանի շրջաններում, ինչպես նաև Փենջաբ ու Ռաջաստհան նահանգներում, իշխանություններն, իբրև զգուշավորության միջոց, անջատել են էլեկտրաէներգիան։ Հնդկաստանի…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source
ԱՄՆ-ը, եվրոպական երկրներն ու Ուկրաինան հակամարտության ավարտի համատեղ ծրագիր են պատրաստել, որը ներառում է 22 կետ: Այդ մասին հայտնել է NBC News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: Նշվում է, որ համաձայնեցված փաստաթղթում նախատեսված է հրադադարի 30-օրյա ռեժիմի հաստատում: Բացի դրանից նշվում է, որ ԱՄՆ-ը չի աջակցելու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ Լրատվամիջոցը գրել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց…
Թուրքիայի Չանաքքալե քաղաքում ինքնաթափի, մարդատար ավտոմեքենայի հետ մարդատար ավտոբուսի բախման հետևանքով 8 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել: Լրատվամիջոցների տվյալով՝ դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 13:00-ի սահմաններում: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:
Վրաստանում եղանակը կվատանա։ Ըստ Ազգային շրջակա միջավայրի գործակալության՝ մայիսի 10-ի ուշ կեսօրից մինչև մայիսի 14-ը Վրաստանում սպասվում են ժամանակ առ ժամանակ անձրևներ, որոշ վայրերում ուժեղ, հնարավոր է կայծակ, կարկուտ և ուժեղ քամի։ Նրանց կարծիքով, սպասվող տեղումները կարող են հանգեցնել Վրաստանի գետերի ջրի մակարդակի զգալի բարձրացման, փոքր գետերի վրա արագ հեղեղումների, ինչպես նաև երկրի բլրոտ և…
Ասպինձայի և Ախալքալաքի մունիցիպալիտետների քաղաքապետերը հայտարարել են ավտոբուսների գնման մրցույթ։ Ախալքալաքը գնում է երկու ավտոբուս, իսկ Ասպինձան՝ մեկ միկրոավտոբուս։ Պետական գնումների գործակալության տվյալներով՝ Ախալքալաքի քաղաքապետարանը հայտարարել է 424,178 լարիի, իսկ Ասպինձայի քաղաքապետարանը՝ 174,946 լարիի մրցույթ։ Այս փուլում անհայտ է, թե գնված տրանսպորտը որ երթուղիներով է բաշխվելու։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Տո Լամին, նշել՝ շատ ուղղություններով երկու երկրի համագործակցության զարգացման համար խթան է առաջացել։ Բանակցությունների ավարտին Պուտինը և Լամն ընդունել են համատեղ հռչակագիր նոր փուլում համապարփակ ռազմավարական գործընկերության հարաբերությունների հիմնական ուղղությունների մասին։ Պուտինն ընդունել է Վիետնամ այցելելու հրավերը:
Հնդկաստանը և Պակիստանը Վաշինգտոնի միջնորդությամբ համաձայնության են եկել անհապաղ և ամբողջական հրադադարի շուրջ՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահը նշել է, որ դա հնարավոր է դարձել գիշերը տեղի ունեցած երկար բանակցություններից հետո։ «Շնորհավորում եմ երկու երկրին՝ առողջ բանականությունը ընտրելու համար»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social-ի էջում։ Ավելի վաղ Պակիստանի կառավարությունը հայտարարել…
Ժնևում սկսվել են Չինաստանի և Միացյալ Նահանգների բանակցությունները առևտրատնտեսական հարցերի շուրջ՝ հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը: Չինական կողմը ներկայացնում է ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, իսկ ամերիկյան կողմը՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը: Ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքեր էր սահմանել տասնյակ երկրների նկատմամբ։ Չինական ապրանքների համար սահմանվել է 145 % մաքսատուրք։ Ի պատասխան՝ չինական…
Վաշինգտոնից հայտարարել են, որ ԱՄՆ նախագահը չի պատրաստվում միակողմանիորեն նվազեցնել չինական ապրանքների համար ավելի վաղ սահմանված մաքսատուրքերը: Սպիտակ տան խոսնակը շեշտել է՝ Պեկինը պետք է գնա զիջումների։ Քերոլայն Լևիտի խոսքերը հաջորդել են Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ Չինաստանի դեմ ամերիկյան մաքսատուրքերը կարող են 145-ից հասցվել 80 %-ի: Ակնկալվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարը և առևտրային հարցերով…
Վթարի ենթարկված ադրբեջանական ինքնաթիռի շուրջ Ռուսաստանի հետ շփումները շարունակվում են՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: «Ռուսական կողմն ասում է, որ հետաքննությունը շարունակվում է»,- հայտնել է դիվանագետը: Բաքու-Գրոզնի չվերթն իրականացնող AZAL ուղևորատար ինքնաթիռը կործանվել էր 2024 թ. դեկտեմբերի 25-ին՝ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդուց 38-ը զոհվել է, 29-ը՝ ողջ մնացել։
Ֆրանսիայի նախագահը և Լեհաստանի վարչապետը բարեկամության և համագործակցության ընդլայնման մասին համաձայնագիր են ստորագրել: Նախատեսվում է ամրապնդել հարաբերությունները, մասնավորապես, պաշտպանության, էներգետիկայի, տնտեսության, արդյունաբերության, գիտության և մշակույթի ոլորտներում։ «Մենք ցանկանում ենք ստեղծել իսկապես ներառական պաշտպանական գործընկերություն, սա այլընտրանք չէ ՆԱՏՕ-ին կամ Եվրամիությանը»,- նշել է Էմանուել Մակրոնը: Նրա խոսքով՝ պայմանագրում փոխադարձ ռազմական օգնության մասին կետի ներառումը…
Պակիստանը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեպ, հաղորդում է Geo-ն։ Պակիստանյան բանակը պնդում է, որ ոչնչացրել է BrahMos հրթիռների պահեստը։ Հաղորդվում է նաև Ուդհամբուրում և Պատհանկոտում հնդկական ռազմական ավիաբազաների հրակոծման մասին։ Պակիստանը պնդում է, որ կիբերհարձակման շնորհիվ շարքից դուրս է եկել Հնդկաստանի էլեկտրացանցերի 70 տոկոսը։ Միաժամանակ Հնդկաստանի բնակիչներին զգուշացրել են հնարավոր հաքերային հարձակումների մասին։…
Ջամմուի և Քաշմիրի հնդկական մի քանի շրջան Պակիստանի կողմից զանգվածային հրետակոծությանն է ենթարկվել, հաղորդում է Hindustan Times-ը։ Հարձակման թիրախում են հայտնվել Ուրի, Փունչ և Կուպվարա շրջանները, որոնք գտնվում են վերահսկողության գծի երկայնքով։ Այդ շրջանների քաղաքներում էլեկտրականություն անջատված է, աշխատում են շչակները։ Հնդկական PTI գործակալությունը հաղորդել է Պակիստանի կողմից Սրինագար օդանավակայանի վրա անօդաչուներով հարձակման մասին։ Reuters-ն,…
«Քաղաքական Խաչմերուկ» Էդուարդ Այվազյանի հետ https://www.mediaanalytic.org/ Մեր … source