ՄԱԿ-ի համաժողովի շրջանակում հանդիպել են ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները
Նիցցայում ընթացող ՄԱԿ-ի՝ օվկիանոսների հարցերով համաժողովի (UNOC3) շրջանակում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ: «Ուրախ եմ տեսնել իմ լավ գործընկերոջն ու բարեկամին՝ Ժան-Նոել Բարոյին, այս անգամ Նիցցայում՝ UNOC3-ի շրջանակներում։ Մեր ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, հարստացնում է մեր օրակարգը և հաջողության գրավական է մեր առաջնահերթությունների իրականացման գործում,…
