Իրանի հյուսիսում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հյուսիսում՝ Սեմնան նահանգի Գերմսար քաղաքի մերձակայքում, 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը: Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 05:16-ին՝ 11 կմ խորությամբ, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը: Ստորգետնյա ցնցումների հետևանքով տուժածների մասին հաղորդումներ չկան։ Երկրաշարժի հետևանքով քաղաքում մի շարք բաժանորդներ մնացել են առանց էլեկտրականության: Իրանական մեկ…
