Վրաստանի խորհրդարանի, Ախալցխայի քաղաքապետարանի և Սամցխե-Ջավախեթիի նահանգապետի աշխատակազմի աջակցությամբ՝ նոյեմբերի 6-ին, ժամը 11:00-ից, Ախալցխայի «Իմեդի» կլինիկայում կանցկացվեն անվճար բազմապրոֆիլ բժշկական հետազոտություններ։
Բժշկական արշավի շրջանակներում բնակիչները հնարավորություն կունենան անցնելու ախտորոշիչ և գործիքային հետազոտություններ, ինչպես նաև ստանալու տարբեր մասնագիտությունների բժիշկների անվճար խորհրդատվություն։
Քաղաքացիներին կսպասարկեն հետևյալ մասնագետները՝
- թերապևտ,
- սրտաբան,
- նյարդաբան,
- էնդոկրինոլոգ,
- ուրոլոգ,
- քիթ-կոկորդ-ականջաբան,
- ակնաբույժ,
- անգիոլոգ,
- ընդհանուր վիրաբույժ,
- գինեկոլոգ,
- վնասվածքաբան,
- թոքաբան,
- գաստրոէնտերոլոգ,
- մամոլոգ։
Կիրականացվեն նաև ուլտրաձայնային հետազոտություն, էլեկտրասրտագրություն և դոպլերոգրաֆիա։
Ակցիային կմասնակցեն Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի առաջին համալսարանական կլինիկայի, Ալեքսանդր Ալադաշվիլիի անվան կլինիկայի, Գագուայի կլինիկայի, «Գիդմեդի» և «Կարապս Մեդլայնի» բարձր որակավորում ունեցող մասնագետներ։
Բժշկական ակցիայի կապակցությամբ նոյեմբերի 6-ին Ախալցխայի քաղաքային տրանսպորտը ուղևորներին կսպասարկի անվճար։
