Հոկտեմբերի 29-ին Ախալցխա-Փարեխա ճանապարհահատվածում՝ նախկին պահածոների գործարանի մոտ, երիտասարդ տղամարդու մարմին է հայտնաբերվել։
Մահվան հանգամանքներն ու պատճառը դեռևս հայտնի չեն։ Մարմինը տեղափոխված է դիահերձարան։
Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը վերաբերում է ինքնասպանությանը։
