Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակվի գյուղում իրականացվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ

Ախալքալաքի մունիցիպալիտետի Զակվի գյուղում իրականացվում են ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները ծանոթացել են Զակվի գյուղում ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ընթացքին։

Նախագիծը նախատեսում է գյուղի մուտքի ճանապարհի և ներքին ճանապարհների ամբողջական վերականգնում ու ասֆալտապատում։

Շուրջ 2,7 կմ երկարությամբ ճանապարհահատվածը կապահովի Զակվի և Բուղաշեն գյուղերի միջև առկա ճանապարհային կապը՝ բարելավելով բնակիչների տեղաշարժի պայմանները։

Ծրագիրն իրականացվում է Տարածաշրջանային նախագծերի հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 1 669 580 լարի։