Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի նորանշանակ մշակույթի նախարար Մաիա Բիթաձեին։ Դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու արգասաբեր գործունեություն։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Վրաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
Զրուցակիցներն անդրադարձել են Վրաստանում մեկնարկող Հայաստանի մշակույթի օրերին և դրա շրջանակում նախատեսված միջոցառումներին։ Մասնավորապես, հոկտեմբերի 7-ին Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում նախատեսվում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա համերգը, իսկ հոկտեմբերի 8-ին Վրաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Երվանդ Քոչար. Բազմաչափ հանճար» խորագրով ցուցահանդեսը։
