Ախալցխայի քաղաքապետարանը շարունակում է աջակցել բազմազավակ ընտանիքներին

Ախալցխայի քաղաքապետարանը շարունակում է աջակցել բազմազավակ ընտանիքներին

Ախալցխայի քաղաքապետարանը շարունակում է համայնքում գրանցված բազմազավակ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագիրը՝ նրանց համար նախատեսելով միանվագ ֆինանսական օգնություն։ Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին ծրագրից օգտվել է 53 բազմազավակ ընտանիք, որոնց ընդհանուր առմամբ տրամադրվել է 28 000 լարի դրամական օգնություն։ Միանվագ սոցիալական օգնությունից կարող են օգտվել Ախալցխայի մունիցիպալիտետում գրանցված այն բազմազավակ ընտանիքները, որոնց սոցիալական վարկանիշային միավորը կազմում է…

Read More
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում շարունակվում են գյուղամիջյան ճանապարհների բետոնապատման աշխատանքները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում շարունակվում են գյուղամիջյան ճանապարհների բետոնապատման աշխատանքները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում ակտիվորեն ընթանում են գյուղամիջյան ճանապարհների բետոնապատման աշխատանքները։ Աշխատանքների ընթացքին տեղում ծանոթացել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի վերահսկողության և ենթակառուցվածքների ծառայությունների ներկայացուցիչները՝ գնահատելով իրականացվող աշխատանքների ընթացքն ու որակը։ Նախագծի շրջանակում փուլ առ փուլ բարեկարգվում են գյուղամիջյան ճանապարհները՝ նպատակ ունենալով բարելավել ճանապարհային ենթակառուցվածքները և ապահովել բնակիչների համար առավել անվտանգ ու հարմարավետ տեղաշարժի պայմաններ։ Ճանապարհների…

Read More
Ադիգենիում տեղական ձեռնարկատերերին ներկայացվել են բիզնեսի աջակցության ծրագրերը

Ադիգենիում տեղական ձեռնարկատերերին ներկայացվել են բիզնեսի աջակցության ծրագրերը

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի և սակրեբուլոյի, վարչական միավորների ներկայացուցիչների ու տեղական ձեռնարկատերերի մասնակցությամբ անցկացվել է տեղեկատվական հանդիպում՝ «Վրաստանի տնտեսական զարգացման կորպորացիա» ԲԲԸ-ի կողմից իրականացվող բիզնեսի աջակցության ծրագրերի և ծառայությունների վերաբերյալ։ Հանդիպումը վարել է «Վրաստանի տնտեսական զարգացման կորպորացիա» ԲԲԸ-ի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային բիզնես տարածքի մենեջեր Մարիամ Զազաձեն։ Քննարկման ընթացքում ներկայացվել են բիզնեսի զարգացման և ընդլայնման հնարավորությունները, նոր գործընկերային…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոթելիա գյուղի հրապարակը կվերածվի ժամանակակից հանգստի և ժամանցի գոտու

Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոթելիա գյուղի հրապարակը կվերածվի ժամանակակից հանգստի և ժամանցի գոտու

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը ծանոթացել են Կոթելիա գյուղում հրապարակի կազմակերպման և բարեկարգման աշխատանքներին։ Ենթակառուցվածքային նախագծի շրջանակում նախատեսվում է ստեղծել ժամանակակից և հարմարավետ հանրային տարածք, որը նախատեսված կլինի ինչպես բնակիչների հանգստի, այնպես էլ երեխաների ժամանցի համար։ Նախագիծը ներառում է բաց տաղավարի կառուցում, մանկական…

Read More
Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է Երիտասարդական խորհրդատվական խորհրդի անդամների հետ

Ախալցխայի քաղաքապետը հանդիպել է Երիտասարդական խորհրդատվական խորհրդի անդամների հետ

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, մշակույթի, կրթության և սպորտի ծառայության ղեկավար Մարիամ Գոգոլաձեի հետ միասին, հանդիպել է Երիտասարդական խորհրդատվական խորհրդի անդամների հետ։ Հանդիպման ընթացքում քաղաքապետը ծանոթացել է խորհրդի կողմից իրականացվող նախագծերին, երիտասարդների նախաձեռնություններին և առաջիկա ծրագրերին։ Վարլամ Ծիկլաուրին ընդգծել է երիտասարդների ակտիվ մասնակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել աջակցելու նրանց նախատեսած գործունեության իրականացմանը։ Հանդիպման ընթացքում երիտասարդները…

Read More

Վրաստանի Առողջապահության նախարարի խոսքով՝ պետությունը կգնի ցիստիկ ֆիբրոզի բուժման դեղամիջոց

Վրաստանի Առողջապահության նախարարի խոսքով՝ պետությունը կգնի ցիստիկ ֆիբրոզի բուժման դեղամիջոց։ Ինչպես նշել է Միխեիլ Սարջվելաձեն, այս դեղամիջոցի ներդրումը շատ երեխաների համար շրջադարձային կետ կլինի դեպի բոլորովին նոր, առողջ կյանք։ «Այսօր ես կցանկանայի հանրությանը տեղեկացնել Հազվագյուտ հիվանդությունների կառավարման ծրագրի ևս մեկ կարևոր ընդլայնման մասին՝ այն վերաբերում է ցիստիկ ֆիբրոզի կամ մուկովիսցիդոզի կառավարմանը, որը հազվագյուտ գենետիկ հիվանդություն…

Read More

Վրաստանում անվտանգության գոտիները կարող են պարտադիր դառնալ տրանսպորտային միջոցների հետևի նստատեղերին

Վրաստանում անվտանգության գոտիները կարող են պարտադիր դառնալ տրանսպորտային միջոցների հետևի նստատեղերին։ Այս պարտավորության ներդրումը և կարգավորումը քննարկվում է 2026-2030 թվականների ազգային ճանապարհային անվտանգության ռազմավարության մեջ, որը կառավարությունը հաստատել է օգոստոսի 5-ի որոշմամբ։ Փաստաթղթում ընդգծվում է, որ ժամանակակից ճանապարհային անվտանգության համատեքստում անվտանգության գոտիների օգտագործումը համարվում է ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ մահերի և լուրջ վնասվածքների կանխարգելման հիմնական գործիքներից…

Read More

Վրաստանում մանկական ավտոնստատեղերը կարող են պարտադիր դառնալ նախադպրոցական տարիքի երեխաների համար

Վրաստանում նախատեսվում է օրենսդրական փոփոխություն, որի շրջանակներում մանկական ավտոնստատեղերի օգտագործումը պարտադիր կդառնա նախադպրոցական տարիքի երեխաների համար սկզբնական փուլում։ Այս մասին նշված է օգոստոսի 5-ին կառավարության կողմից հաստատված 2026-2030 թվականների ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության մեջ։ «Ճանապարհային երթևեկության մասնակիցների ամենախոցելի խմբերն են հետիոտները, երեխաները, երկանիվ տրանսպորտային միջոցներ (մոտոցիկլետներ, մոպեդներ, էլեկտրական սկուտերներ և այլն) վարող անձինք և հաշմանդամություն…

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետի Նիջգորի գյուղի հանրային դպրոցում ընթանում են վերանորոգման աշխատանքներ

Ասպինձայի մունիցիպալիտետի Նիջգորի գյուղի հանրային դպրոցում ընթանում են վերանորոգման աշխատանքներ

Ասպինձայի մունիցիպալիտետի Նիջգորի գյուղում ակտիվորեն իրականացվում են հանրային դպրոցի վերանորոգման աշխատանքները։ Նախագծի շրջանակում նախատեսվում է դպրոցի շենքի վերանորոգում, լրացուցիչ դասասենյակների ավելացում, ինչպես նաև ամբողջական ջեռուցման համակարգի տեղադրում։ Աշխատանքներն այս պահին ակտիվ փուլում են և նախատեսվում է ավարտել սահմանված ժամկետներում։ Նախագծի պայմանագրային արժեքը կազմում է 141 504 լարի։ Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո Նիջգորիի դպրոցի աշակերտները հնարավորություն…

Read More
Ադիգենիի մունիցիպալիտետի Ղորթուբանի գյուղում շարունակվում են ճանապարհաշինարարական աշխատանքները

Ադիգենիի մունիցիպալիտետի Ղորթուբանի գյուղում շարունակվում են ճանապարհաշինարարական աշխատանքները

Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի տեսչական և վերահսկողական բաժնի պետ Անտոն Գելաձեն աշխատակիցների հետ այցելել է Ղորթուբանի գյուղ՝ տեղում ծանոթանալու ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքներին։ Գյուղում արդեն բետոնապատվել է ճանապարհի 188 մետրանոց հատվածը, այդ թվում՝ դեպի բնակիչների բակեր տանող մուտքերը։ Ներկայում իրականացվում են ճանապարհի կողնակների կառուցման աշխատանքները։ Ծրագրի իրականացումը նախատեսված է «Գյուղական աջակցության ծրագրի» և տեղական բյուջեի համաֆինանսավորմամբ։ Նախագծի…

Read More
Ադիգենիի մունիցիպալիտետի աղետի գոտիներում իրականացվել է ինժեներա-երկրաբանական գնահատում

Ադիգենիի մունիցիպալիտետի աղետի գոտիներում իրականացվել է ինժեներա-երկրաբանական գնահատում

Ադիգենիի մունիցիպալիտետի Գոմարո և Շոկա գյուղերում տեղի ունեցած բնական աղետների վերաբերյալ Ազգային շրջակա միջավայրի գործակալության երկրաբանության բաժնի մասնագետները պատրաստել են ինժեներա-երկրաբանական զեկույց։ Մասնագետների գնահատմամբ՝ 2026 թվականի հուլիսի 23-ին Գոմարո և Շոկա գյուղերի կիրճերի ակունքներում տեղացած առատ տեղումների հետևանքով առաջացել են ափամերձ սողանքային գործընթացներ, որոնք վերածվել են խոշորածավալ սելավային հոսքերի։ Աղետի հետևանքով վնասվել են բնակելի տներ,…

Read More
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Խոջաբեկ գյուղը տոնեց իր հիմնադրման օրը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Խոջաբեկ գյուղը տոնեց իր հիմնադրման օրը

Օգոստոսի 10-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի  Խոջաբեկ գյուղում տիրում էր տոնական և ջերմ մթնոլորտ։ Գյուղի բնակիչները հավաքվել էին մեկ հարկի տակ՝ նշելու հարազատ գյուղի հիմնադրման օրը։ Տարիների ընթացքում ձևավորված այս գեղեցիկ ավանդույթը վերածվել է յուրահատուկ տոնախմբության, որը բնակիչները խնամքով պահպանել և սերնդեսերունդ փոխանցել են։ Տոնական օրվա մեկնարկը տրվել է Սուրբ Ղալաչայի լանջին։ Հավատարիմ մնալով նախնիներից փոխանցված ավանդույթին՝…

Read More
Գիվի Միքանաձեն այցելել է Սամցխե-Ջավախքի դպրոցներ՝ ծանոթանալու ենթակառուցվածքային աշխատանքներին

Գիվի Միքանաձեն այցելել է Սամցխե-Ջավախքի դպրոցներ՝ ծանոթանալու ենթակառուցվածքային աշխատանքներին

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն այցելել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի մի շարք հանրակրթական դպրոցներ և ծանոթացել տեղական իշխանությունների կողմից իրականացվող վերանորոգման աշխատանքներին։ Վերականգնողական աշխատանքների արդյունքում կբարեկարգվեն Բորժոմի քաղաքի թիվ 3 հանրային դպրոցի, Ախալքալաքի մունիցիպալիտետի Ազմանի գյուղի հանրային դպրոցի, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղի և Փոկա գյուղի հանրային դպրոցների կրթական տարածքները։ Նախատեսված աշխատանքները կնպաստեն դպրոցների…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանի առողջապահական ծրագրերը շարունակում են աջակցել քաղաքացիներին

Ախալցխայի քաղաքապետարանի առողջապահական ծրագրերը շարունակում են աջակցել քաղաքացիներին

Ախալցխայի քաղաքապետարանը շարունակում է իրականացնել առողջապահական մի շարք ենթածրագրեր, որոնց շրջանակում քաղաքացիներին ֆինանսական աջակցություն է տրամադրվում տարբեր բժշկական ծառայությունների և անհրաժեշտ դեղորայքի ձեռքբերման համար։ Ծրագրերի հիմնական նպատակն է ապահովել քաղաքացիների համար բժշկական օգնության ժամանակին և արդյունավետ հասանելիությունը։ Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին քաղաքապետարանի կողմից իրականացվող առողջապահական ծրագրերից օգտվել է շուրջ 1500 քաղաքացի։ Ծրագրերի ֆինանսավորման համար տեղական…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետում ավարտվել են Մաջադիա–Թոթխամ–Կորխ ճանապարհի վերականգնման աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետում ավարտվել են Մաջադիա–Թոթխամ–Կորխ ճանապարհի վերականգնման աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետում ավարտվել են Մաջադիա–Թոթխամ–Կորխ գյուղերը միմյանց կապող ճանապարհի վերականգնողական աշխատանքները։ Աշխատանքների ընթացքին և իրականացված ծրագրի արդյունքներին ծանոթացել են Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության ղեկավար Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության ղեկավար Արթուր Դավթյանը։ Վերականգնման աշխատանքներն իրականացվել են Ախալքալաք–Բակուրիանի ներքին պետական ճանապարհից դեպի Մաջադիա, Թոթխամ և Կորխ գյուղեր տանող ճանապարհահատվածում և տևել են…

Read More

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Վրաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգողի Դիդիե Ցոգբիուկի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել կառավարության աշխատակազմը։ Նրանց խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են 5-ամյա շրջանակային համաձայնագիրը, Վրաստանի կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև Վրաստանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրական ասպեկտների առումով ստեղծված իրավիճակը։ «Ուշադրություն դարձվեց ՄԱԿ-ի Կայուն զարգացման…

Read More
Նինոծմինդայի «Իմ հայրենիքը» մրցույթի հաղթողները ճանաչողական այց են կատարել Սիղնաղի

Նինոծմինդայի «Իմ հայրենիքը» մրցույթի հաղթողները ճանաչողական այց են կատարել Սիղնաղի

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ծառայության կողմից կազմակերպված «Իմ հայրենիքը» թեմայով մրցույթի հաղթողների համար Սիղնաղիում անցկացվել է ճանաչողական էքսկուրսիա։ Էքսկուրսիայի ընթացքում մասնակիցները շրջել են «Սիրո քաղաք» անվանումը կրող Սիղնաղիի պատմական փողոցներով, այցելել քաղաքի մշակութային և ճարտարապետական տեսարժան վայրեր, ծանոթացել նրա դարավոր պատմությանը և Կախեթիի հարուստ ու յուրահատուկ մշակութային ժառանգությանը։ Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի ծառայության ղեկավար Լևոն Վարդանյանի…

Read More
Ախալցխայում քննարկվել են բարձրլեռնային բնակավայրի բնակչի կարգավիճակ ստանալու 20 դիմում

Ախալցխայում քննարկվել են բարձրլեռնային բնակավայրի բնակչի կարգավիճակ ստանալու 20 դիմում

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրիի ղեկավարությամբ կայացել է «Բարձր լեռնային բնակավայրերի բնակիչների կարգավիճակի կառավարման խորհրդի» նիստը։ Նիստի ընթացքում խորհրդի անդամները քննարկել են բարձրլեռնային բնակավայրերում մշտապես բնակվող անձի կարգավիճակ շնորհելու վերաբերյալ ներկայացված 20 դիմում։ Խորհրդի անդամները անհրաժեշտության դեպքում պարբերաբար գումարում են նիստեր՝ քննարկելու քաղաքացիների կողմից ներկայացված դիմումները և դրանց վերաբերյալ համապատասխան առաջարկություններ ներկայացնելու նպատակով։ «Բարձր լեռնային…

Read More
Ախալքալաքում անցկացվել է մունիցիպալ բռնցքամարտի առաջնություն

Ախալքալաքում անցկացվել է մունիցիպալ բռնցքամարտի առաջնություն

Ախալքալաքի մարզական համալիրի դահլիճում կայացել է մունիցիպալ բռնցքամարտի առաջնությունը, որը համախմբել է տարբեր տարիքային խմբերի շուրջ 300 մարզիկի։ Մարզական միջոցառմանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Ակակի Մելիքիձեն, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ։ Առաջնությունն անցկացվել է տարբեր տարիքային խմբերում՝…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում բարեկարգվել է ներքին ճանապարհը

Ախալցխայի մունիցիպալիտետի Ղուլալիս գյուղում «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում բարեկարգվել է ներքին ճանապարհը

Ախալցխայի մունիցիպալիտետի հայաբնակ Ղուլալիս գյուղում «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում շարունակվում են ենթակառուցվածքային բարելավման աշխատանքները։ Ծրագրի շրջանակում գյուղի ներքին ճանապարհին տեղադրվել է բետոնե մայթ, ինչը կբարելավի բնակիչների անվտանգ և հարմարավետ տեղաշարժը։ Նախագիծն ընտրվել է բնակիչների նախաձեռնությամբ՝ բնակավայրի ընդհանուր ժողովում անցկացված քվեարկության արդյունքում, որտեղ այն ստացել է մեծամասնության աջակցությունը։ 2026 թվականին «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում Ախալցխայի մունիցիպալիտետի…

Read More
Սամցխե-Ջավախքում կկառուցվի միջհամայնքային անօթևան կենդանիների ապաստարան

Սամցխե-Ջավախքում կկառուցվի միջհամայնքային անօթևան կենդանիների ապաստարան

Սկսվել են Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի համար նախատեսված միջհամայնքային անօթևան կենդանիների ապաստարանի կառուցման նախագծային և ծախսային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները։ Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Ազգային սննդի գործակալության շների գերբնակեցման կառավարման կենտրոնի փորձագետ Լաշա Գեգեչկորին, Ազգային սննդի գործակալության Սամցխե-Ջավախքի բաժնի ղեկավար Բեքա Կոբախիձեն, ինչպես նաև նախագծային կազմակերպության ներկայացուցիչներն ու երկրաբանները այցելել են ապագա ապաստարանի կառուցման համար ընտրված տարածք։ Նախագծի…

Read More
Ախալքալաքում կառուցվում է նոր գլխավոր ջրատար՝ Կորխ և Թոթխամ գյուղերի ջրամատակարարումը բարելավելու համար

Ախալքալաքում կառուցվում է նոր գլխավոր ջրատար՝ Կորխ և Թոթխամ գյուղերի ջրամատակարարումը բարելավելու համար

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Թեյմուրազ Մճեդլիձեն, քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը, ծանոթացել են Կորխ և Թոթխամ գյուղերի համար նոր գլխավոր ջրատարի կառուցման աշխատանքներին։ Կորխի և Թոթխամի բնակչությանը խմելու և ոռոգման ջրով պատշաճ կերպով ապահովելու համար կառուցվելու է 5230 կմ երկարությամբ նոր գլխավոր ջրատար, որը կապահովի նշված գյուղերի լիարժեք ջրամատակարարումը։…

Read More
Ախալցխայում շարունակվում է հրապարակների, հանգստի գոտիների և մարզադաշտերի արդիականացումը

Ախալցխայում շարունակվում է հրապարակների, հանգստի գոտիների և մարզադաշտերի արդիականացումը

Ախալցխայի մունիցիպալիտետում ակտիվորեն շարունակվում են հրապարակների, հանգստի գոտիների և մարզադաշտերի կառուցման ու վերականգնման աշխատանքները, որոնք նպատակ ունեն բարելավել բնակիչների ժամանցի, սպորտի և ակտիվ հանգստի պայմանները։ Այս փուլում Ախալցխա քաղաքում միաժամանակ իրականացվում են վեց խոշոր ենթակառուցվածքային նախագծեր։ Տաղաիշվիլի փողոցի թիվ 90 հասցեի հարակից տարածքում ավարտական փուլում են նոր հրապարակի և մարզադաշտի կառուցման աշխատանքները։ Շուտով այստեղ կստեղծվեն…

Read More
Ախալցխայի Սակրեբուլոյի հանձնաժողովում քննարկվել են մշակութային նախաձեռնություններն ու հաստատության գործունեության հաշվետվությունը

Ախալցխայի Սակրեբուլոյի հանձնաժողովում քննարկվել են մշակութային նախաձեռնություններն ու հաստատության գործունեության հաշվետվությունը

Մալվինա Բուրձենիձեի նախագահությամբ կայացել է Ախալցխայի մունիցիպալ խորհրդի սոցիալական հարցերի, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի ընթացքում Ախալցխայի քաղաքապետարանի մշակույթի և կանանց իրավունքների պաշտպանության վարչության պետ Մարինա Գոգոլաձեն հանձնաժողովի անդամներին ներկայացրել է օրակարգի առաջին հարցը, որը վերաբերում էր Սուրբ Շալվա Ախալցխելիի կերպարվեստի մոնումենտալ հուշարձանի (արձանի) տեղադրմանը։ Օրակարգի շրջանակում «Ախալցխայի բերդիի» տնօրեն…

Read More

Վրաստանի կառավարության կառուցվածքում կստեղծվի տարածաշրջանային քաղաքականության պետական ​​նախարարի պաշտոն, որը կզբաղեցնի Մամուկա Մդինարաձեն

Համապատասխան հայտարարությունը վարչապետ Իրակլի Կոբախիձեն արել է ճեպազրույցի ժամանակ։ Նրա խոսքով՝ Մամուկա Մդինարաձեն կշարունակի զբաղեցնել Վրաստանի փոխվարչապետի պաշտոնը։ Վարչապետի խոսքով՝ այս ընթացքում կատարված աշխատանքը հնարավորություն է տալիս ապագայում ապահովել իրավապահ կառույցների արդյունավետ համակարգումը և աշխատանքը՝ առանց պետական ​​նախարարի հատուկ պաշտոնի։ Համապատասխանաբար, իրավապահ մարմինների պետական ​​նախարարի պաշտոնը օրենքով կվերացվի սեպտեմբերի առաջին շաբաթում և մինչ այդ կմնա…

Read More

Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարությունը կվերացվի սեպտեմբերին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարությունը կվերացվի սեպտեմբերին։ Համապատասխան հայտարարությունն արել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն ճեպազրույցի ժամանակ։ Վարչապետի խոսքով՝ Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարությունը, տարածաշրջանային քաղաքականության պետական ​​նախարարի պաշտոնի ներդրման պայմաններում, էապես կորցնում է իր նպատակը, և, համապատասխանաբար, այն կվերացվի սեպտեմբերին։ «Տարածաշրջանային զարգացման նախարարի պաշտոնակատար Կախա Գուլեդանին կզբաղեցնի Վրաստանի ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը», — ասել է Կոբախիձեն։…

Read More
Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերն ու ռեգբիի զարգացման հեռանկարները

Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերն ու ռեգբիի զարգացման հեռանկարները

Սամցխե-Ջավախքի նահանգապետի առաջին տեղակալ Գիորգի Քոչիաշվիլին նահանգապետի աշխատակազմում աշխատանքային հանդիպում է անցկացրել մունիցիպալիտետների ղեկավարների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Տարածաշրջանային նախագծերի հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվող ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքը, ինչպես նաև ընթացիկ նախագծերի ժամանակին, արդյունավետ և բարձր որակով իրականացմանն առնչվող հարցերը։ Օրակարգում ընդգրկված էր նաև «Տաո» ռեգբիի ակումբի գործունեության հաշվետվությունը։ Ներկայացվել են վերջին վեց ամիսների ընթացքում իրականացված…

Read More
Ախալքալաքում շարունակվում են նախկին թիվ 1 ռազմական քաղաքի կոյուղու համակարգի վերականգնման աշխատանքները

Ախալքալաքում շարունակվում են նախկին թիվ 1 ռազմական քաղաքի կոյուղու համակարգի վերականգնման աշխատանքները

Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը և քաղաքապետարանի վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը, ծանոթացել են Ախալքալաքի նախկին թիվ 1 ռազմական քաղաքի տարածքում գտնվող բնակավայրում կոյուղու համակարգի ընթացիկ վերականգնողական աշխատանքներին։ Նշված բնակավայրի կոյուղու համակարգը վնասվել էր երկար տարիների շահագործման հետևանքով և չէր կարողանում պատշաճ կերպով գործել, ինչը ամենօրյա անհարմարություն էր պատճառում տեղի բնակչությանը։ Նախագծի շրջանակներում…

Read More
Ախալցխայի մունիցիպալիտետում 2026 թվականին ճանապարհային ենթակառուցվածքների լայնածավալ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում

Ախալցխայի մունիցիպալիտետում 2026 թվականին ճանապարհային ենթակառուցվածքների լայնածավալ վերանորոգման աշխատանքներ են իրականացվում

2026 թվականին «Գյուղի աջակցության ծրագրի» շրջանակում Ախալցխայի մունիցիպալիտետի 26 գյուղերում իրականացվում են ճանապարհային ենթակառուցվածքների վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարելավել բնակիչների տեղաշարժն ու ապահովել ավելի անվտանգ ճանապարհային պայմաններ։ Այս փուլում ներքին ճանապարհների կարգաբերման աշխատանքներն արդեն ավարտվել են Կլդե, Մինաձե, Չեչերեկ, Ճվինթա, Ծիրա, Միքելծմինդա և Ծուղրուտ գյուղերում։ Միաժամանակ շարունակվում և նախատեսված են հետևյալ ենթակառուցվածքային նախագծերը….

Read More
Ախալքալաքում ավարտվեց մունիցիպալ ֆուտբոլի առաջնությունը

Ախալքալաքում ավարտվեց մունիցիպալ ֆուտբոլի առաջնությունը

Ախալքալաքի կենտրոնական մարզադաշտում ավարտվեց Ախալքալաքի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից կազմակերպված մունիցիպալ ֆուտբոլի առաջնությունը։ Մրցաշարի եզրափակիչ հանդիպումներին ներկա էին Ախալքալաքի քաղաքապետի տեղակալ Մկրտիչ Մղդեսյանը, Սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը, քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Ակակի Մելիքիձեն, ինչպես նաև բազմաթիվ ֆուտբոլասերներ։ Առաջնությանը մասնակցել են մունիցիպալիտետի 24 թիմեր, որոնք մրցաշարի ողջ ընթացքում ցուցաբերել են…

Read More