Ախալքալաքի մուտքի մոտ բարեկարգվում է Շոթա Ռուսթավելիի հուշարձանին հարակից տարածքը

Ախալքալաքի մուտքի մոտ բարեկարգվում է Շոթա Ռուսթավելիի հուշարձանին հարակից տարածքը

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արա Մովսիսյանը և վերահսկողության ծառայության պետ Արթուր Դավթյանը ծանոթացել են քաղաքի մուտքի մոտ՝ Շոթա Ռուսթավելիի հուշարձանին հարակից հրապարակում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։ Նախագծի երկրորդ փուլով նախատեսվում է վերականգնել Շոթա Ռուսթավելիի հուշարձանը, բարեկարգել հրապարակը, կառուցել հետիոտնային արահետ և տեղադրել արտաքին լուսավորության համակարգ։ Աշխատանքների ավարտից հետո Ախալքալաքում կբարեկարգվի ևս մեկ կանաչ…

Read More
Ասպինձայի մունիցիպալիտետի Ռուսթավի գյուղում կանցկացվի տոնական միջոցառում

Ասպինձայի մունիցիպալիտետի Ռուսթավի գյուղում կանցկացվի տոնական միջոցառում

Սեպտեմբերի 26-ին Ասպինձայի մունիցիպալիտետի Ռուսթավի գյուղում կանցկացվի տոնական միջոցառում՝ մշակութային, մարզական և ավանդական ծրագրերով։ Միջոցառման ծրագիրը՝ 11:00 – Շոթա Ռուսթավելու հուշարձանի ծաղկեպսակով զարդարում՝ քաղաքի կենտրոնում գտնվող եռանկյունաձև այգում; 12:00 – Ռուսթավի գյուղում գտնվող Շոթա Ռուսթավելու հուշարձանի ծաղկեպսակով զարդարում; 12:00 – Տեղի ձեռներեցների աշխատանքների ցուցահանդես-վաճառք; 12:00 – Մարզական միջոցառումներ՝ քարի նետում, վրացական ըմբշամարտ և բազկամարտ; 12:10…

Read More
Սեպտեմբերի 28-ին Նինոծմինդայում կնշվի «Նինոծմինդոբա»-ն

Սեպտեմբերի 28-ին Նինոծմինդայում կնշվի «Նինոծմինդոբա»-ն

Սեպտեմբերի 28-ին Նինոծմինդա քաղաքի կենտրոնական այգում հանդիսավոր կերպով կնշվի «Նինոծմինդոբա» տոնը։ Տոնական միջոցառումների ծրագիրը մեկնարկում է ժամը 13:00-ին՝ մարզական միջոցառումներով։ Ծրագիրը հետևյալն է․ 13:00 – Ֆուտբոլ՝ Սպորտդպրոցի մարզադաշտում, 13:00 – Շախմատ՝ Կենտրոնական այգում, 13:00 – Նարդի՝ Կենտրոնական այգում, 13:00 – Վոլեյբոլ՝ Նինոծմինդա քաղաքի թիվ 1 հանրային դպրոցում, 14:20 – Դեկորատիվ, կիրառական և ժողովրդական արվեստի նմուշների…

Read More
Նոնա Գափրինդաշվիլին սեպտեմբերի 25-ին կայցելի Ախալցխա

Նոնա Գափրինդաշվիլին սեպտեմբերի 25-ին կայցելի Ախալցխա

Սեպտեմբերի 25-ին Ախալցխա կայցելի վրացական և համաշխարհային շախմատի լեգենդ Նոնա Գափրինդաշվիլին։ Երիտասարդները հնարավորություն կունենան անձամբ հանդիպելու անվանի շախմատիստուհուն, զրուցելու նրա հետ, ինչպես նաև ներկա գտնվելու գլխավոր շոու-միջոցառմանը՝ «Նոնան ընդդեմ թիմի»։ Նոնա Գափրինդաշվիլիի անունը վրացական և համաշխարհային շախմատի պատմության անբաժանելի մասն է։ Նրա մարզական ուղին, բազմաթիվ հաղթանակներն ու շախմատին նվիրվածությունը ոգեշնչման աղբյուր են դարձել տարբեր սերունդների…

Read More
Թբիլիսիում նշվել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձը

Թբիլիսիում նշվել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձը

Սեպտեմբերի 21-ին Թբիլիսիի հայտնի «Garden Hall» սրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն և համերգ։ Միջոցառմանը շնորհավորական ելույթներով հանդես են եկել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Իր խոսքում Աշոտ Սմբատյանը նշել է, որ անկախությունը հայ ժողովրդի բարձրագույն արժեքներից է, պետականության, ինքնիշխանության և ազատ ու…

Read More

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Գոգա Կիկիլաշվիլիին նշանակել է Սահմանադրական դատարանի դատավոր

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Գոգա Կիկիլաշվիլիին նշանակել է Սահմանադրական դատարանի դատավոր։ Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի նախագահի աշխատակազմը։ Վրաստանի Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կազմված է 9 դատավորից, որոնք պաշտոնավարում են 10 տարի ժամկետով։ Դատարանի երեք դատավորին նշանակում է Վրաստանի նախագահը, երեքին ընտրում է խորհրդարանը՝ անդամների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի մեծամասնությամբ, իսկ…

Read More
Ադիգենիում կանցկացվի Նիազ Չիրգաձեի անվան վետերանների ֆուտբոլի մրցաշար

Ադիգենիում կանցկացվի Նիազ Չիրգաձեի անվան վետերանների ֆուտբոլի մրցաշար

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:00-ին, Ադիգենիի կենտրոնական մարզադաշտում կանցկացվի Նիազ Չիրգաձեի անվան վետերանների ֆուտբոլի մրցաշարը։ Մարզական միջոցառումը կազմակերպում են Ադիգենիի մունիցիպալիտետի քաղաքապետարանի մշակույթի ծառայությունը և «Ադիգենիի  մարզադպրոց»-ը։ Մրցաշարին կմասնակցեն Նինոծմինդայի, Ասպինձայի, Ախալցխայի և Ադիգենիի վետերանների ֆուտբոլային թիմերը։ Կազմակերպիչները բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում են ներկա գտնվելու մրցաշարին և աջակցելու մասնակից թիմերին։

Read More
Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին պարգևատրել է շախմատի փառատոնի հաղթող մասնակիցներին

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին պարգևատրել է շախմատի փառատոնի հաղթող մասնակիցներին

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին պարգևատրել է շախմատի փառատոնի հաղթող մասնակիցներին՝ մաղթելով նրանց նոր հաջողություններ։ Եռօրյա փառատոնին մասնակցել է տարբեր տարիքային խմբերի շուրջ 100 շախմատիստ։ Մրցաշարի արդյունքներով հաղթողներին և մրցանակակիրներին հանձնվել են գավաթներ, վկայականներ, մեդալներ և դրամական մրցանակներ։ Մասնակիցներին պարգևատրել են նաև Ախալցխայի քաղաքապետի տեղակալ Գիորգի Մելիքիձեն, Սակրեբուլոյի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Տաբատաձեն, ինչպես նաև շախմատի…

Read More
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում բացվել է նոր մանկապարտեզ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում բացվել է նոր մանկապարտեզ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում բացվել է նոր մանկապարտեզ։ Բացման արարողությանը մասնակցել է Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը։ Նոր նախադպրոցական հաստատությունը նախատեսված է գյուղի նախադպրոցական տարիքի երեխաների համար՝ ապահովելով նրանց ժամանակակից, անվտանգ և հարմարավետ միջավայր։ Լավ կահավորված մանկապարտեզում երեխաները հնարավորություն կունենան ստանալու որակյալ նախադպրոցական կրթություն, զարգացնելու անհրաժեշտ հմտություններ և ժամանակ անցկացնելու նպաստավոր պայմաններում։ Մանկապարտեզի բացումը կարևոր…

Read More
Իրակլի Կոբախիձեն կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին

Իրակլի Կոբախիձեն կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին։ Վրաստանի կառավարության ղեկավարը սեպտեմբերի 24-ին ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քննարկումների շրջանակում։ Նյու Յորք այցի ընթացքում Կոբախիձեն կմասնակցի նաև Ֆինլանդիայի նախաձեռնությամբ կազմակերպվող «Բազմակողմ գործընկերության» գագաթնաժողովին, ինչպես նաև խաղաղության թեմայով բարձր մակարդակի քննարկմանը։ Այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի երկկողմ հանդիպումներ տարբեր պետությունների ղեկավարների և ՄԱԿ-ի…

Read More
Ախալցխայում սեպտեմբերի 19-ին կանցկացվի երիտասարդական փառատոն

Ախալցխայում սեպտեմբերի 19-ին կանցկացվի երիտասարդական փառատոն

Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը և «Ախալցխայի բերդը» երիտասարդներին հրավիրում են «Երիտասարդական փառատոնին»։ Միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 18:00-ից, «Ախալցխայի բերդի» վերին տարածքում։ Փառատոնի շրջանակում նախատեսված է բազմազան ժամանցային և մշակութային ծրագիր։ Երեկոյի ավարտին մասնակիցների տրամադրությունը կապահովի DJ-ն։ Կազմակերպիչները երիտասարդներին հրավիրում են միանալու միջոցառմանը և անցկացնելու ուրախ ու հիշարժան երեկո։

Read More
Գանձայում կասֆալտապատվի 1,57 կմ գյուղամիջյան ճանապարհ

Գանձայում կասֆալտապատվի 1,57 կմ գյուղամիջյան ճանապարհ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, փոխքաղաքապետ Վահագն Դարբինյանի և ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանի հետ միասին, Գանձա գյուղում տեղում ծանոթացել է գյուղամիջյան ճանապարհների վերականգնման աշխատանքների ընթացքին։ Նախագիծն իրականացվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղական բյուջեի ֆինանսավորմամբ։ Աշխատանքների շրջանակում նախատեսվում է ասֆալտապատել 1 կիլոմետր 57 մետր ճանապարհահատված։

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետիԿումուրդո գյուղում ավարտին են մոտենում հրապարակի բարեկարգման աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետիԿումուրդո գյուղում ավարտին են մոտենում հրապարակի բարեկարգման աշխատանքները

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժնի պետ Արա Մովսիսյանը և վերահսկողության բաժնի պետ Արթուր Դավթյանը տեղում ծանոթացել են Կումուրդո գյուղի հրապարակի բարեկարգման աշխատանքների ավարտական փուլին։ Ենթակառուցվածքային նախագծի շրջանակում Կումուրդոյի կենտրոնական հրապարակի հարակից պուրակում կառուցվել են բաց և փակ տաղավարներ, մանկական ժամանցի և մարզման տարածքներ, հետիոտնային արահետներ, ինչպես նաև արտաքին լուսավորության համակարգ։ Բարեկարգվել և կանաչապատվել են պուրակի…

Read More
Խաշուրի–Ախալցխա–Վալե ճանապարհի մի քանի հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում

Խաշուրի–Ախալցխա–Վալե ճանապարհի մի քանի հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում

Միջազգային նշանակության Խաշուրի–Ախալցխա–Վալե ճանապարհի մի քանի հատվածներում իրականացվում են վերականգնման և պարբերական վերանորոգման աշխատանքներ։ Եվս երկու հատվածում աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկայում։ Այս պահին աշխատանքներ են իրականացվում՝ 9 կմ երկարությամբ հատվածում՝ պարբերական վերանորոգման և ասֆալտբետոնե ծածկի տեղադրման ուղղությամբ, 6,5 կմ երկարությամբ հատվածում՝ ամբողջական վերականգնման շրջանակում, ներառյալ Սուրամուլա գետի վրա նոր կամրջի կառուցումը։ Առաջիկայում նախատեսվում է…

Read More
Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղում կվերականգնվի 3 կմ ճանապարհային հատված

Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուղաշեն գյուղում կվերականգնվի 3 կմ ճանապարհային հատված

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների բաժնի պետ Արա Մովսիսյանը, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ, տեղում ծանոթացել է Բուղաշեն գյուղում ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքների ընթացքին։ Նախագիծը նախատեսում է Գոման–Բալխո–Բուղաշեն գյուղերը միմյանց կապող ճանապարհահատվածի ամբողջական վերակառուցում։ Աշխատանքների շրջանակում նախատեսվում է վերականգնել ճանապարհի 3 կիլոմետրանոց հատվածը, տեղադրել կոյուղու համակարգ և անհրաժեշտ ճանապարհային նշաններ։ Նախագիծը ֆինանսավորվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական բյուջեից։…

Read More
Ախալցխայի քաղաքապետարանը կրթաթոշակներ է տրամադրում գերազանց առաջադիմությամբ ուսանողներին

Ախալցխայի քաղաքապետարանը կրթաթոշակներ է տրամադրում գերազանց առաջադիմությամբ ուսանողներին

Ախալցխայի քաղաքապետարանը մեկնարկում է կրթաթոշակների տրամադրման գործընթացը՝ 2026 թվականի բյուջեով նախատեսված «Ախալցխայի քաղաքապետի կրթաթոշակներ գերազանց ուսանողների համար» ենթածրագրի շրջանակներում։ Կրթաթոշակը նախատեսված է Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի այն գերազանցիկ ուսանողների համար, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին։ Կրթաթոշակ ստանալու համար ուսանողը պետք է՝  լինի Վրաստանի քաղաքացի, դիմումը ներկայացնելու պահին առնվազն վերջին 6 ամիսը գրանցված լինի Ախալցխայի մունիցիպալիտետի տարածքում,…

Read More
Ասպինձայի երաժշտական դպրոցը համալրվել է նոր երաժշտական գործիքներով

Ասպինձայի երաժշտական դպրոցը համալրվել է նոր երաժշտական գործիքներով

Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետ Ռոստոմ Մաղրաքվելիձեն, քաղաքապետի տեղակալ Լևան Բերիձեի հետ միասին, շնորհավորել է Վալերիան Մաղրաձեի անվան երաժշտական դպրոցի ուսուցիչներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով հաջող և արդյունավետ ուսումնական տարի։ Ուսումնական գործընթացի բարելավման և աշակերտների համար առավել համապատասխան պայմաններ ապահովելու նպատակով Ասպինձայի մունիցիպալիտետի քաղաքապետարանը դպրոցին տրամադրել է նոր դաշնամուրներ՝ թարմացնելով հաստատության նյութատեխնիկական բազան։ Նոր երաժշտական…

Read More
Ախալցխայում անչափահաս անձը կասկածվում է մի շարք գողությունների մեջ

Ախալցխայում անչափահաս անձը կասկածվում է մի շարք գողությունների մեջ

Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախքի ոստիկանության վարչության Ախալցխայի շրջանային բաժնի աշխատակիցները ձերբակալել են անչափահասի, որը նախկինում բազմիցս դատապարտվել է և ներկայումս գողության մեղադրանքով պայմանական ազատազրկում է կրում։ ՆԳՆ-ի տարածած տեղեկատվության համաձայն՝ անչափահասը Ախալցխայում թալանել է 9 ավտոմեքենա և մեկ գեղեցկության սրահ։ Նա նաև ապօրինի կերպով տիրացել է մեկ տրանսպորտային միջոցի և դեպքի վայրից թաքնվել է։…

Read More
Նինոծմինդայի դպրոցներում իրականացվում են ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ

Նինոծմինդայի դպրոցներում իրականացվում են ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, փոխքաղաքապետ Վահագն Դարբինյանի և ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանի ուղեկցությամբ, տեղում ծանոթացել է հանրային դպրոցներում իրականացված և ընթացիկ ենթակառուցվածքային աշխատանքներին։ Հանրային դպրոցների ենթակառուցվածքների բարելավման նախագծի շրջանակում տարբեր տեսակի աշխատանքներ են իրականացվում Ջիգրաշեն, Փոկա, Ղուլալիս և Օրոջալար գյուղերի հանրային դպրոցներում։ Ծրագրի նպատակն է փուլային կերպով բարելավել դպրոցների ենթակառուցվածքները՝ աշակերտների համար ապահովելով…

Read More
Ախալցխայի քաղաքապետը մասնակցել է Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում կայացած աշխատանքային հանդիպմանը

Ախալցխայի քաղաքապետը մասնակցել է Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում կայացած աշխատանքային հանդիպմանը

Ախալցխայի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին մասնակցել է Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի գրասենյակում կայացած աշխատանքային հանդիպմանը։ Հանդիպումը Սամցխե-Ջավախքի նահանգապետ Իոսեբ Ալիբեգաշվիլին անցկացրել է տարածաշրջանի քաղաքապետերի հետ։ Քննարկվել են ընթացիկ և նախատեսված նախագծերը, ենթակառուցվածքային աշխատանքների ընթացքը, դրանց իրականացման ժամկետներն ու որակը։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է նախագծերի իրականացման գործընթացում առկա խնդիրների ժամանակին բացահայտման և դրանց համապատասխան արձագանքելու անհրաժեշտությունը։ Նահանգապետը նշել է,…

Read More

Միխեիլ Կիկնաձեն նշանակվել է Վրաստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալ

Միխեիլ Կիկնաձեն նշանակվել է Վրաստանի մշակույթի նախարարի առաջին տեղակալ։ Մինչ այս նա ժամանակավորապես կատարում էր նախարարի պարտականությունները՝ Թինաթին Ռուխաձեի հրաժարականից հետո։ Կիկնաձեի նշանակման մասին հրամանն արդեն ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Թինաթին Ռուխաձեն մշակույթի նախարարի պաշտոնից հրաժարական էր տվել հուլիսի 28-ին։ Սեպտեմբերի 15-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախարարի պաշտոնում նշանակեց խորհրդարանի անդամ Մայա Բիթաձեին։

Read More

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Պետական ​​անվտանգության ծառայության անձնակազմին է ներկայացրել Պետական ​​անվտանգության ծառայության նոր ղեկավար Թամազ Բորաշվիլիին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Պետական ​​անվտանգության ծառայության անձնակազմին է ներկայացրել Պետական ​​անվտանգության ծառայության նոր ղեկավար Թամազ Բորաշվիլիին: Այս մասին տեղեկատվություն է տարածել կառավարության աշխատակազմը: Նրանց խոսքով՝ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Պետական ​​անվտանգության ծառայության աշխատակիցներին իրենց արժանապատիվ ծառայության համար և ուշադրություն հրավիրել Թամազ Բորաշվիլիի փորձի վրա: Վարչապետը նաև հաջողություն է մաղթել Պետական ​​անվտանգության ծառայության նախկին…

Read More
Ախալքալաքի դպրոցներում նոր ուսումնական տարին սկսել է 582 առաջին դասարանցի

Ախալքալաքի դպրոցներում նոր ուսումնական տարին սկսել է 582 առաջին դասարանցի

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Սամցխե-Ջավախքի պետական ներկայացուցչի տեղակալ Սերգի Մուշկուդիանին, տեղական ինքնակառավարման հետ կապերի ծառայության ղեկավար Սաբա Սամսոնիձեն, Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետի տեղակալները, սակրեբուլոյի նախագահ Ռուբեն Պալյանը և կրթական ռեսուրս-կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը այցելել են մունիցիպալիտետի հանրակրթական դպրոցներ։ Պաշտոնյաները շնորհավորել են աշակերտներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ և մաղթել հաջողություններ ու արդյունավետ…

Read More
Ախալցխայի դպրոցներում ուսումնական տարին սկսել է 450 առաջին դասարանցի

Ախալցխայի դպրոցներում ուսումնական տարին սկսել է 450 առաջին դասարանցի

Վրաստանի հանրային դպրոցներում մեկնարկել է նոր ուսումնական տարին։ Ախալցխայի մունիցիպալիտետի դպրոցներում այս տարի ուսումը սկսել է 450 առաջին դասարանցի։ Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Ախալցխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Վարլամ Ծիկլաուրին, Սամցխե-Ջավախքի շրջանի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, սակրեբուլոյի նախագահ Սաբա Կբիլաշվիլին, քաղաքապետի և պետական ներկայացուցչի տեղակալները, ինչպես նաև կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեն այցելել են քաղաքի…

Read More
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ

Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թեա Գիորգաձեի և Վրաստանի Առողջապահության ազգային գործակալության ղեկավար Կոբա Զուրաբաշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Read More
Վրաստանի դպրոցներում մեկնարկել է 2026-2027 ուսումնական տարին

Վրաստանի դպրոցներում մեկնարկել է 2026-2027 ուսումնական տարին

Վրաստանի հանրային դպրոցներում մեկնարկել է 2026-2027 ուսումնական տարին։ Նոր ուսումնական տարվա համար հանրային դպրոցներում գրանցվել է 37 733 առաջին դասարանցի։ «Կրթական ռեսուրսների» տվյալներով՝ այս տարի I, V, VII, IX և X դասարանների աշակերտները կսովորեն նոր դպրոցական դասագրքերով։ Փոփոխություններ են կատարվել նաև դպրոցական համազգեստի հարցում։ Նոր համազգեստների ներդրումը առաջին դասարանցիների համար մեկնարկել է սեպտեմբերի 1-ից։ Կրթության,…

Read More
Ախալքալաքում հանդիսավորությամբ նշվել է «Ախալքալաքոբա 2026»-ը

Ախալքալաքում հանդիսավորությամբ նշվել է «Ախալքալաքոբա 2026»-ը

Սեպտեմբերի 14-ին Ախալքալաքի մունիցիպալիտետում հանդիսավորությամբ նշվել է «Ախալքալաքոբա 2026» պետական տոնը։ Սամցխե-Ջավախքի շրջանի պետական ներկայացուցիչ Իոսեբ Ալիբեգաշվիլին, Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարի թեմի միտրոպոլիտ Նիկոլոզ Պաչուաշվիլին, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները շնորհավորել են բնակչությանը տոնի առթիվ։ Տոնական միջոցառումները կազմակերպվել են Ախալքալաքի կենտրոնական այգում և հարակից տարածքում՝ ներառելով մշակութային, մարզական և ժամանցային բազմաբնույթ ծրագրեր։ Օրվա ընթացքում…

Read More
Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ

Իրակլի Կոբախիձեն հանդիպել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են իրավապահ ոլորտում Վրաստանի և Հայաստանի միջև սերտ համագործակցությանը։ Նշվել է, որ երկու երկրների ներքին գործերի նախարարությունների միջև հանցավորության դեմ պայքարի վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը ամուր հիմք է ստեղծում գործընկերության հետագա զարգացման համար։ Առանձնահատուկ…

Read More

Վրաստանում գույքահարկը պետք է վճարեն 100,000 լարի և ավելի եկամուտ ունեցող քաղաքացիները՝ 40,000 լարի շեմը վերացվել է

Վրաստանում գույքահարկի 40,000 լարի շեմը կվերացվի, և հարկը կկիրառվի միայն այն քաղաքացիների համար, որոնց տարեկան եկամուտը գերազանցում է 100,000 լարին։ Ինչպես նշել է մեծամասնության առաջնորդ Իրակլի Կիրցխալիան, փոփոխության արդյունքում մոտավորապես 81,000 քաղաքացի կազատվի գույքահարկի վճարումից։ «Ֆինանսների նախարարության հետ ակտիվ համակարգմամբ, որը կկայացվի արագացված կարգով, որոշում է կայացվել շեմը 40,000-ից բարձրացնել մինչև 100,000 լարի՝ 40,000 լարի…

Read More
Նինոծմինդայում քննարկվել են քաղաքացիների ներկայացրած նախաձեռնությունները

Նինոծմինդայում քննարկվել են քաղաքացիների ներկայացրած նախաձեռնությունները

Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանում քաղաքացիական բյուջեի շրջանակներում անցկացվել է հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամները քննարկել են մունիցիպալիտետի բնակիչների կողմից ներկայացված դիմումներն ու նախաձեռնությունները։ Քննարկումների ընթացքում ուշադրություն է դարձվել քաղաքացիների կարիքներին, տեղական նշանակության հարցերին, ինչպես նաև մունիցիպալիտետի զարգացման համար կարևոր նախագծերին։ Քննարկված հարցերի վերաբերյալ հանձնաժողովը կայացրել է համապատասխան որոշումներ։

Read More