Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1520 անձ այժմ ապրում է Մեծամորում 15.10.2023 . Արցախ
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 420 ընտանիք՝ 1520 անձ, այժմ ապրում է Մեծամոր համայնքում։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 420 ընտանիք՝ 1520 անձ, այժմ ապրում է Մեծամոր համայնքում։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
«Բաքվում սկսվել է Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ անօրինական դատավարությունը»,- նշված է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենի X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում: «Վագիֆն առևանգվել էր Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի մոտ գտնվող ապօրինի անցակետում 2023 թվականի հուլիսի 29-ին, երբ ԿԽՄԿ-ն նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի հրատապ վիրահատության համար։ Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը՝ Ադրբեջանը շինծու քրեական գործի հիման վրա…
Որոշ ժամանակ առաջ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում» բանաձեւը։ Բանաձևը դատապարտում է այս տարվա սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի դեմ, ասել է Ռուբեն Ռուբինյանը։
Հոկտեմբերի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել 2-րդ հանդիպումը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ։ Այս անգամ հանդիպումը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող և ներդրումներ իրականացնող գործարարների հետ էր։ Հանդիպումն անցկացրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և նախարարի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը։ Հանդիպման ընթացքում գործարարները բարձրացրել գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններում իրենց ծավալած…
Իսրայելի բանակը հարձակում է գործել ՀԱՄԱՍ-ի «Ալ Ղասամ» զինյալ թևի հրամանատար Մուհամմեդ Ադ-Դեյֆի տան վրա` սպանելով նրա հորը, եղբորը, երեխաներին և այլ հարազատների. հրամանատարի ճակատագրի մասին չի հաղորդվում: Իսրայելցիները վերջինիս համարում են գլխավոր ահաբեկիչներից մեկը, պաղեստինցիները` ժողովրդի ազատության լեգենդար մարտիկ: Իսրայելի ուժայինները մի քանի անգամ փորձել են նրան ոչնչացնել, նա բազմաթիվ վնասվածքներ է ստացել, կորցրել…
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել է Եվրոպայում ժողովրդավարության և մարդու իրավունքների համար ծայրահեղ աջ գաղափարախոսության մարտահրավերների վերաբերյալ Ադրբեջանի ներկայացուցիչ Սամեդ Սեիդովի ներկայացրած զեկույցին: «Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել ծայրահեղ աջ գաղափարախոսության հետ կապված ատելության, խտրականության և բռնության հանցագործությունների տագնապալի աճին: Այս գործողություններն ուղղակիորեն սպառնում են անհատների մարդու…
Հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղից ծանր վիրավոր երկու երիտասարդ տարհանվել է Միացյալ Նահանգներ՝ մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար: Այդ մասին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: «Շատ շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին, որոնք օգնեցին շտապ բժշկական տարհանում իրականացնել»,- նշված է դեսպանության X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում: This weekend, two seriously injured young people from Nagorno-Karabakh were evacuated to…
Իսրայելը սկսում է Գազայի հատվածի ամբողջական շրջափակումը՝ դադարեցնելով պաղեստինյան անկլավին սննդի, վառելիքի և էլեկտրաէներգիայի մատակարարումները։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։ «Չեն լինի էլեկտրականություն, սնունդ կամ վառելիք: Մենք կռվում ենք բարբարոսների դեմ և համաժեք պատասխան կտանք»,- օպերատիվ խորհրդակցությունից հետո ասել է նա: Պաղեստինա-իսրայելական հակամարտության կտրուկ սրման հետևանքով երկու կողմից հարյուրավոր…
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, տեսաուղերձով դիմելով քաղաքացիներին, Գազայի հատվածի բնակիչներին կոչ է արել անհապաղ լքել տարածքը: Նա հայտարարել է` Իսրայելի բանակն անհապաղ գործի կդնի ողջ հզորությունը` ՀԱՄԱՍ խմբավորմանը ոչնչացնելու համար: «Մենք վրեժ կլուծենք այս սև օրվա համար, Գազան կվերածենք ավերակների քաղաքի»,- ասել է նա: Նեթանյահուն հայտնել է, որ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունը կլինի երկարատև…
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել՝ նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամենօրյա պաշտոնական տեղեկագրում: «Զինաթափման և կողմերի շփման գծից հետ քաշվելու պայմաններում Ասկերանի շրջանում մեկ դիտակետ ապամոնտաժվել է»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
ԼՂ-ի Նոր Ղազանչի գյուղը հայաթափված հարյուրավոր բնակավայրերից մեկն է: Գյուղից վերջինը դուրս է եկել ամենատարեց բնակիչը՝ Բաշիր Առուշանյանը, 20 կիլոմետր քայլել հարևան գյուղ հասնելու համար: Երկար է եղել նաև Հայաստան հասնելու ճանապարհը: Ինը տասնամյակը բոլորած արցախցին թեպետ միայնակ է ապրել, բայց սեփական ձեռքերով մշակած այգի ու տնտեսություն է թողել: Հեղինակ՝ Էմիլյա Հոսյան
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանությունից հետո ստեղծված իրավիճակը, երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով:
Գազայի հատվածից սկսված հրթիռակոծությունների և զինյալների ներթափանցման պայմաններում Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կարգադրել է անվտանգության ոլորտում հատուկ դրություն սահմանել երկրի կենտրոնական և հարավային հատվածներում՝ հայտնել են հրեական պետության ՊՆ մամուլի ծառայությունից։ Հատուկ դրությունն ընդգրկում է Գազայի հատվածից մինչև 80 կմ շառավղով տարածքը, ինչպես նաև Թել Ավիվը և նրա արվարձանները, Երուսաղեմը և Նեգև անապատի մի…
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Այս մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության ամենօրյա ամփոփագրում: «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը։ Ավարտվել է Ասկերանի, Մարտակերտի և…
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալ Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում: «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր հանդիպել եմ Գրանադայում և հրավիրել եմ նրան ելույթ ունենալու Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում»,- նշել է Մեցոլան, հավելել, որ Փաշինյանին սպասում է մի քանի շաբաթից: Եվրախորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը Եվրամիության աջակցության կարիքն ունի։ «Հայաստանը մեր աջակցության և…
Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը, ինչպես նաև խորհրդարանի ղեկավար Դավիթ Իշխանյանը Ադրբեջանում կալանավորվել են չորս ամսով: Նրանք ավելի վաղ ձերբակալվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և տեղափոխվել Բաքու: Նրանց շինծու մեղադրանքներ են առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչության ֆինանսավորման, ապօրինի զինված կազմավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու…
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չեղարկել է այցն Իսպանիա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը: Նա նշել է, որ թուրքական կողմը ցանկանում էր մասնակցել հոկտեմբերի 5-ին Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպմանը, որին ներկա էին լինելու Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը և ԵՄ խորհրդի նախագահը:…
Յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է՝ որոշել իր դիրքորոշումն ու քաղաքականությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների լուրերը, թե Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ նախատեսվում էր հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։ Հաղորդվում է, որ Ալիևը հրաժարվել է գնալ՝ Ֆրանսիայի դիրքորոշման և Մակրոնի…
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շեշտել է, որ «3+3» ձևաչափը առանց արտատարածաշրջանային ուժերի միջամտության տարածաշրջանային խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմ է: Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է երկրների տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների պահպանման անհրաժեշտությունը` հավելելով, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային երկրների կողմից: Նա նաև իր…
Առողջապահության և սննդի անվտանգության հարցերով Եվրահանձնաժողովի հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը Եվրախորհրդարանի «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով հատուկ քննարկմանը դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան՝ չնայած Բաքվի վստահեցումներին, թե ինքը հավատարիմ է դիվանագիտական լուծմանը: «Ուժի կիրառումը երբեք չի կարող արդարացվել»,- ասել է հանձնակատարը: Կիրիակիդեսը պնդել է, որ Հայաստան բռնի տեղահանված ԼՂ հայերը պետք…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն շրջաբերական գրություն է ուղարկել բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ղեկավարներին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը: Շրջաբերականում, մասնավորապես, նշվում է. «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ բռնի տեղահանված ուսանողների կրթության շարունակականությունն ու անընդհատությունն ապահովելու նպատակով առաջարկվում…
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայցով Իսրայելի Պետության առողջապահության նախարարությունը երկու բժիշկ է ուղարկել Երևան՝ աջակցելու սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը: Բժիշկներից Յարոմ Շոհամը Իսրայելի «Սորոկա» բժշկական կենտրոնի այրվածքաբանության բաժնի վարիչն է, իսկ Ադի Մաիսել Լոթանը Իսրայելի «Շաարե Զեդեք» բժշկական…
ԼՂ տեղեկատվական շտաբից հայտնում են՝ ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ պատասխանատուների հետ կմնա Ստեփանակերտում այնքան ժամանակ, մինչև չավարտվեն սեպտեմբերի 19-ից 20-ը տեղի ունեցած ռազմական գործողությունների և սեպտեմբերի 25-ին Ասկերանի շրջանում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքները։ «Տեղեկացնում ենք նաև, որ կառավարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ տեղափոխվել…
ԼՂ-ից բռնի տեղահանված 100 483 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 079 տրանսպորտային միջոց։ Հաշվառվածների թիվը կազմում է 84 408 անձ։ 45 516 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող կեցավայրերից։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից…
Ադրբեջանը ամիսներ է ծախսել՝ փորձելով սովամահ անել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը` X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ սենատոր Էտ Մարքին: Նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակմանը, ինչի հետևանքով հայ բնակչությունը զանգվածաբար արտագաղթել է: «Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանի կառավարությանը»,- նշել է սենատորը։ Azerbaijan has spent months trying to starve…
Կալանավորվել է Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի դատախազությունը:
Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ամբողջ պատասխանատվությամբ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Նա նշել է՝ եթե ադրբեջանական կողմն այլ նպատակներ ունենար, Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունները սեպտեմբերի 20-ին չէին դադարեցվի: «Եթե ցանկանայինք շարունակել, դժվար չէ կռահել, թե որտեղ կարող էինք կանգ առնել, եթե ընդհանրապես որոշեինք կանգ առնել։ Բայց մենք դա չարեցինք: Մենք նման մտադրություն…
Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի հարակից մարտական դիրքերում սեպտեմբերի 29-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում են ԼՂ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից` տեղեկացնելով, որ առաջիկայում կհաստատվի նրանց ինքնությունը։
ԼՂ-ից բռնի տեղահանվել է 98.625 անձ: Հակարիի կամուրջը այս պահի դրությամբ հատել է 20.892 տրանսպորատային միջոց: Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով ժամը 20:00-ի դրությամբ առկա տվյալները: