Յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է որոշել իր դիրքորոշումը. Զախարովան՝ Գրանադա չմեկնելու՝ Ալիևի որոշման վերաբերյալ լուրերի մասին 04.10.2023 . Տարածաշրջան

Յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է որոշել իր դիրքորոշումը. Զախարովան՝ Գրանադա չմեկնելու՝ Ալիևի որոշման վերաբերյալ լուրերի մասին
		04.10.2023 . Տարածաշրջան


Յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է՝ որոշել իր դիրքորոշումն ու քաղաքականությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների լուրերը, թե Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ նախատեսվում էր հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների մասնակցությամբ։ Հաղորդվում է, որ Ալիևը հրաժարվել է գնալ՝ Ֆրանսիայի դիրքորոշման և Մակրոնի ու Շոլցի՝ բանակցություններին Թուրքիայի մասնակցությունը մերժելու պատճառով։

«Այս դեպքում, որքան հասկանում եմ, խոսքը գնում է հանդիպման մասին, որին մենք չենք մասնակցում, ուստի հարկ չեմ համարում մեկնաբանել կողմերի որոշումը։ Ավելին, Բաքուն պարբերաբար բացատրում և մեկնաբանում է իր բոլոր քայլերը, կարծում եմ՝ արժի նման հարցերն ուղղել ադրբեջանական կողմին»,- նշել է Զախարովան։