Սպիտակ տուն վերադառնալու դեպքում Թրամփը մտադիր է կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը․ Օրբան

Սպիտակ տուն վերադառնալու դեպքում Թրամփը մտադիր է կարգավորել Ուկրաինայի հակամարտությունը․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԱՄՆ Ֆլորիդա նահանգում հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ, քննարկել Ուկրաինայում խաղաղության հաստատման ուղիները։ Օրբանի խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահը նոյեմբերին ընտրությունում հաղթելու և Սպիտակ տուն վերադառնալու դեպքում մտադիր է հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը: Հունգարիայի վարչապետը Թրամփի հետ հանդիպումն անվանել է «խաղաղարար առաքելություն 5»՝ նկատի ունենալով իր վերջին այցերը Կիև, Մոսկվա և Պեկին,…

Read More
Մակրոնն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը

Մակրոնն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Վաշինգտոնում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը՝ հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից: «Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ երկխոսությանը՝ շուտափույթ խաղաղ համաձայնության հասնելու նպատակով, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում»,- ասված է հաղորդագրության մեջ: ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կայացած…

Read More
Ալիևն Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի վարչապետի հետ

Ալիևն Իսլամաբադում հանդիպել է Պակիստանի վարչապետի հետ

Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Իսլամաբադ: Իլհամ Ալիևին ընդունել է Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը։   Նշվում է, որ նրանց օրակարգում են երկկողմ հարաբերությունները, մասնավորապես՝ ռազմավարական գործընկերության առանցքային հարցեր։   Ադրբեջանական կողմի տվյալով՝ Ալիևի այցը վկայում է Ադրբեջան-Պակիստան բարեկամական հարաբերությունների և տարբեր ոլորտներում շփումները խորացնելու ցանկության մասին։   Ակնկալվում է, որ Ալիևին երկօրյա այցի…

Read More
Իրանի ԱԳՆ խոսնակը հերքել է Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարելու վերաբերյալ մեղադրանքները

Իրանի ԱԳՆ խոսնակը հերքել է Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարելու վերաբերյալ մեղադրանքները

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հերքել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունում Թեհրանի հասցեին արված մեղադրանքները, թե Իրանը ռազմական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Նրա խոսքով՝ դրանք անհիմն են և քաղաքական նպատակներ են հետապնդում: Քանանին ասել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի սադրիչ քաղաքականության հետևանք է, և Իրանը երբեք ԱԹՍ-ներ չի…

Read More
Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ մասնակից․ Գաֆարովա

Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ մասնակից․ Գաֆարովա

Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ մասնակից՝ հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ ելույթ ունենալով BRICS-ի 10-րդ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում: «Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ նպաստում է երկխոսությանը, համագործակցությանը և համերաշխությանը։ Դա վերաբերում է և՛ երկկողմ հարաբերություններին, և՛ միջազգային հարթակներում գործունեությանը։ Դա վերաբերում է նաև BRICS-ի հետ համագործակցությանը»,- հավելել է Ադրբեջանցի պաշտոնյան։

Read More
Լեհաստանում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության նոր բազա է գործարկվել

Լեհաստանում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության նոր բազա է գործարկվել

Լեհաստանում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության նոր բազա է գործարկվել՝ հայտնել է Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը` փոխանցում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ Aegis Ashore կոչվող բազան թույլ է տալիս որսալ փոքր և միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ: Այն կազմում է ՆԱՏՕ-ի ավելի մեծ հակահրթիռային վահանի մաս։ «Բազայի պատրաստվածությունը կարևոր է անդրատլանտյան անվտանգության համար աճող սպառնալիքի ֆոնին,…

Read More
ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը․ Կոլոմինա

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը․ Կոլոմինա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է երեկ Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը:   Խավիեր Կոլոմինան X-ի միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են ՆԱՏՕ-Ադրբեջան երկկողմ գործակցությունը և խաղաղության բանակցությունների զարգացումները: «ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- նշել է…

Read More
Բլինքենի և Բերբոքի հանդիպման օրակարգում եղել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը

Բլինքենի և Բերբոքի հանդիպման օրակարգում եղել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը

Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են Միացյալ Նահանգների պետքարտուղարը և Գերմանիայի արտգործնախարարը: Էնթոնի Բլինքենը X-ի միկրոբլոգում գրել է, որ Աննալենա Բերբոքի հետ քննարկել է Ուկրաինային աջակցությունը և Գազայի հատվածում հրադադարի հաստատման ապահովումը: Դիվանագետների օրակարգում է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը: Met with German Foreign Minister @ABaerbock to discuss support for…

Read More
Թուրքիան խոստացել է թույլ չտալ, որ Սև ծովը դառնա ռազմական գործողությունների ասպարեզ

Թուրքիան խոստացել է թույլ չտալ, որ Սև ծովը դառնա ռազմական գործողությունների ասպարեզ

Թուրքիան թույլ չի տա, որ Սև ծովը դառնա ռազմական գործողությունների ասպարեզ: Այդ մասին Politico թերթի հետ հարցազրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Պաշտոնյան ընդգծել է, որ Թուրքիան ներկայումս միակ երկիրն է, որին հաջողվել է միավորել Ռուսաստանին և Ուկրաինային բարձր մակարդակի բանակցություններում։ Գյուլերը նաև նշել է, որ Թուրքիան հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել Ուկրաինայի հակամարտության…

Read More
Կիևը կարող է բրիտանական զենքով խոցել թիրախները ՌԴ տարածքում. Սթարմեր

Կիևը կարող է բրիտանական զենքով խոցել թիրախները ՌԴ տարածքում. Սթարմեր

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է՝ Լոնդոնը հավատարիմ է նախորդ իշխանության ընդունած որոշմանը, ըստ որի Ուկրաինան կարող է օգտագործել բրիտանական կողմի փոխանցած զենքերը՝ ՌԴ տարածքում ռազմական օբյեկտները թիրախավորելու համար: Ըստ Bloomberg-ի՝ Սթարմերը միաժամանակ նշել է, որ այդ զենքը պետք է կիրառվի պաշտպանական նպատակով, ուկրաինական կողմի գործողությունները չպետք է խախտեն միջազգային մարդասիրական իրավունքը: ՌԴ…

Read More
Կիևում որոնողափրկարարական աշխատանքն ավարտվել է, հարձակման է ենթարկվել Օդեսան

Կիևում որոնողափրկարարական աշխատանքն ավարտվել է, հարձակման է ենթարկվել Օդեսան

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը չորեքշաբթի առավոտյան հայտնել է, որ Կիևում որոնողափրկարարական աշխատանքն ավարտվել է, սակայն ռուսական կողմից հրթիռակոծությունը շարունակվում է: Այս անգամ հարվածներ է ստացել Օդեսայի նավահանգստային ենթակառուցվածքը, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել, վնասվել են պահեստներ, բեռնատար մեքենաներ և քաղաքացիական նավ։ Հրթիռակոծվել են նաև Դոնեցկի, Խարկովի և Խերսոնի շրջանները, կան զոհեր խաղաղ բնակիչների…

Read More
Իրանի նորընտիր նախագահի երդմնակալությունը կկայանա հուլիսի 30-ին

Իրանի նորընտիր նախագահի երդմնակալությունը կկայանա հուլիսի 30-ին

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 30-ին, հայտարարել է խորհրդարանի նախագահության անդամ Մոջթաբա Յուսեֆին, հաղորդում է Tasnim-ը: Նրա խոսքով՝ նոր նախագահն իր ծրագրերն ու նախարարներին պետք է ներկայացնի երդմնակալությունից հետո երկու շաբաթվա ընթացքում: Այնուհետև, նախքան վստահության քվեի վերաբերյալ վերջնական նիստը, օրենսդիրները մեկ շաբաթվա ընթացքում կքննարկեն առաջարկված նախարարների լիազորությունները:

Read More
ԱՄՆ-ի կառավարության գնահատմամբ, Ռուսաստանի զինված ուժերի անդամները ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայում. Էնթոնի Բլինկեն

ԱՄՆ-ի կառավարության գնահատմամբ, Ռուսաստանի զինված ուժերի անդամները ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայում. Էնթոնի Բլինկեն

Այսօր կարող եմ փաստել, որ ներկայիս տեղեկատվության հիման վրա, ԱՄՆ-ի կառավարության գնահատմամբ Ռուսաստանի զինված ուժերի անդամները ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայում, – այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Ըստ Էնթոնի Բլինքենի՝ խաղաղ բնակչությանը կանխամտածված թիրախ դարձնելը ռազմական հանցագործություն է։ «Ես ընդգծում եմ, որ Պետքարտուղարությունը և ԱՄՆ-ի կառավարության այլ փորձագետներ փաստագրում և գնահատում…

Read More
Լավրովը Կարմիր խաչի նախագահի հետ կքննարկի Արցախում հումանիտար իրավիճակը

Լավրովը Կարմիր խաչի նախագահի հետ կքննարկի Արցախում հումանիտար իրավիճակը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր՝ մարտի 24-ին, Մոսկվայում կհանդիպի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ՝ հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: Նշվում է, որ կողմերը կքննարկեն Ուկրաինայի, Դոնբասի և Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրադրությունը։ Նախորդ շաբաթ Մաուրերը Կիևում էր, որից հետո մեկնել է Մոսկվա՝ ռուսական կողմի հետ մարդասիրական իրավիճակի քննարկումը շարունակելու։ «Բանակցությունների օրակարգում են նաև Լեռնային…

Read More
Ունենք 21 միջոցառման ձևաչափ, որոնք պատրաստ են իրագործման Արցախում ցանկացած պահի. Մհեր Գրիգորյան

Ունենք 21 միջոցառման ձևաչափ, որոնք պատրաստ են իրագործման Արցախում ցանկացած պահի. Մհեր Գրիգորյան

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին հարց ուղղեց Արցախում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ: Մասնավորապես, պատգամավորը հետաքրքրվեց, թե արցախցիների վիճակը մեղմացնող ի՞նչ միջոցառումներ են նախատեսված: «Երեկ հրատապ քննարկումն արձանագրեց, որ կա հումանիտար ճգնաժամ, կա դրա խորացման միտում, նաև ակնհայտ է, որ Ադրբեջանն առաջիկայում ևս կարող է ահաբեկչական կամ սադրանքների ձևով այլ…

Read More
Միայն Ուկրաինան կարող է քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները. Շոլց

Միայն Ուկրաինան կարող է քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ բանակցություններում միայն ուկրաինական կողմը կարող է քննարկել Ռուսաստանի հետ հնարավոր փոխզիջումները։ Այդ կարծիքը նա հայտնել է Die Zeit թերթի հետ հարցազրույցում։ «Ես խստորեն պահպանում եմ մեկ սկզբունք. ուկրաինացիները, նրանց նախագահը և նրանց բանակցային պատվիրակությունն են բանակցում Ուկրաինայի հարցով: Ուրիշ ոչ ոք: Ուկրաինացիների համար փոխզիջումների գնալն այլ երկրի կառավարության…

Read More
ԵԽ Կոնգրեսի զեկույցում տեղայնացվել են Արցախի վերաբերյալ կարևոր ձևակերպումներ. Դավիթ Խաժակյան

ԵԽ Կոնգրեսի զեկույցում տեղայնացվել են Արցախի վերաբերյալ կարևոր ձևակերպումներ. Դավիթ Խաժակյան

ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու անդամ, ԵԽ տեղական իշխանությունների կոնգրեսի անդամ Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ քիչ առաջ ԵԽ Կոնգրեսը ի գիտություն է ընդունել Հայաստանում տեղի ունեցած վերջին ՏԻՄ ընտրությունների մոնիթորինգի արդյունքները։ «Շնորհիվ մեր արտաքին գերատեսչության ջանքերի, մասնավորապես՝ ԵԽ հայաստանյան ներկայացուցչության, զեկույցում տեղայնացվել են Արցախի վերաբերյալ կարևոր ձևակերպումներ, որոնք բնականաբար առաջացրին…

Read More
ԵՄ-ն ընդգծել է Արցախի բնակչությանն անհապաղ գազ մատակարարելու անհրաժեշտությունը

ԵՄ-ն ընդգծել է Արցախի բնակչությանն անհապաղ գազ մատակարարելու անհրաժեշտությունը

Եվրամիությունը մտահոգված է Ստեփանակերտ գազի մատակարարումների ընդհատումներիւ մասին հաղորդագրություններով: Այդ մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոյի տարածած հայտարարության մեջ:  «Մարտի 8-ին մատակարարումների առաջին խափանումից հետո ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ վերականգնման հարցում, ինչի շնորհիվ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, մարտի 19-ին էլ վերականգնվել է գազի մատակարարումը: ԵՄ-ն ընդգծել է…

Read More
Հունգարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանից էներգակիրների մատակարարման սահմանափակմանը

Հունգարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանից էներգակիրների մատակարարման սահմանափակմանը

Հունգարիան չի պաշտպանում ռուսական էներգակիրների մատակարարման սահմանափակումները, քանի որ նման պատժամիջոցները կարող են սպառնալիք ներկայացնել երկրի էներգետիկ անվտանգության համար: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պիտեր Սիյարտոն՝ ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ գրում է ТАСС-ը։ Ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ իր երկիրը…

Read More
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք

Մարտի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ Արցախում իրականացվել է 37 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 2 նոր դեպք: Ստացիոնար բուժում է ստանում 7 բուժառու:   Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 10 506 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3079 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 42 դեպք է արձանագրվել:   Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է…

Read More
Վարույթ են ընդունվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի բնակավայրերն արկակոծելու, Խրամորթի բնակչին վիրավորելու դեպքերի առթիվ հարուցված քրգործերը

Վարույթ են ընդունվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի բնակավայրերն արկակոծելու, Խրամորթի բնակչին վիրավորելու դեպքերի առթիվ հարուցված քրգործերը

Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022 թ. մարտի 7-ին, մարտի 8-ին, մարտի 9-11-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի մերձակայքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից ազգային ատելության շարժառիթով, երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով զուգորդված ահաբեկչությամբ, պայթյունի, հրկիզման,…

Read More
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

Կրեմլը նշել է, թե որ դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու հավանականությունը։ Այդ մասին նա խոսել է CNN-ի եթերում։ Հաղորդավար Քրիստիան Ամանպուրը ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին հարցրել է, թե Պուտինն ինչ պայմանում կօգտագործի Ռուսաստանի միջուկային պոտենցիալը: Պեսկովը պատասխանել է. «Դա կպատահի, եթե էկզիստենցիալ սպառնալիք ստեղծվի մեր երկրի համար: Այլ պատճառներ մեր ազգային անվտանգության…

Read More
Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արցախում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ առատ ձյան տեղումների պատճառով Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:   Փակ է Ասկերանի շրջանի Սզնեք և Ներքին Սզնեք համայնքները (ձյան շերտի բարձրությունը՝ 50-60 սմ): Դժվարանցանելի են Խաչմաչ, Ռև, Դաշուշեն, Խնածախ, Խրամորթ, Մխիթարաշեն, Սառնաղբյուր, Սարուշեն և Քռասնի համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 50-80 սմ): Մարտակերտի շրջանում փակ…

Read More
Վրաստանի առաջին ալիք — Հեռուստադպրոցը սկսում է «Մաթեմատիկայի առցանց օլիմպիադա»

Վրաստանի առաջին ալիք — Հեռուստադպրոցը սկսում է «Մաթեմատիկայի առցանց օլիմպիադա»

Նոր սերունդը կենտրոնացած է թվային հնարավորությունների վրա, ուստի Վրաստանի առաջին ալիքը օլիմպիադան կառաջարկի 1TVplay հավելվածում: Առաջին ալիք – Հեռուստադպրոցը սկսում է «Մաթեմատիկայի առցանց օլիմպիադա V-VI դասարանցիների համար»: Նախագիծը չունի նմանակը վրացական հեռուստատեսությունում և եզակի հնարավորություն է տալիս աշակերտներին անվճար մասնակցել Վրաստանի ցանկացած կետից: Օլիմպիադան կմեկնարկի թվային տարածքում՝ 1TVplay-ով։ Շնորհիվ այն բանի, որ նոր սերունդը կենտրոնացած…

Read More
Լիլիթ Մակունցը սենատոր Ջեք Ռիդին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

Լիլիթ Մակունցը սենատոր Ջեք Ռիդին է ներկայացրել Հայաստանի և ԼՂ շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը

Մարտի 22-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ջեք Ռիդի հետ։ Դեսպան Մակունցը շնորհակալություն է հայտնել սենատորին Հայաստանին և հայ ժողովրդին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության համար։ Դեսպան Մակունցը ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրը, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից միտումնավոր կերպով ԼՂ-ում կենսական…

Read More
Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

Եվրամիության երկրները քննարկումներ են անցկացնում Ուկրաինայում ճգնաժամով պայմանավորված՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Կլեման Բոնը՝ ԵՄ խորհրդի ընդհանուր հարցերով նիստի արդյունքներով: «Վերջին օրերին մենք տեսնում ենք ռազմական գործողությունների ակտիվացում Ուկրաինայում, և միանգամայն հնարավոր է, որ նոր պատժամիջոցներ արագ մշակվեն: Այս մասին քննարկումներ են ընթանում»,- նշել է Բոնը: Նրա…

Read More
Դուք և ձեր ղեկավարները երկար տարիներ բանակցել են հայրենիքը հանձնելու համար. Կոնջորյան

Դուք և ձեր ղեկավարները երկար տարիներ բանակցել են հայրենիքը հանձնելու համար. Կոնջորյան

Նիստի սկզբում մեկ րոպե լռությամբ պատգամավորները հարգեցին Շուշիի 1920 թվականի ջարդերի զոհերի հիշատակը: Հայկ Մամիջանյան (ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար) — 4-5 օր տևած ջարդերի հետևանքով շուրջ 20 հազար մեր հայրենակիցներ մահացան: Այս պահին տեղի ունեցող՝ երեկ Արցախից եկած ազդակների համատեքստում անհրաժեշտ է աշխարհը տեսնի, որ մենք մեր պատմությունը շատ լավ ենք հիշում:  ԱՐՑԱԽՈՒՄ…

Read More
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մի քանի առանցքային հարցերի շուրջ դիվանագիտական առաջընթացի տարրեր են նկատվում. Գուտերեշ

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մի քանի առանցքային հարցերի շուրջ դիվանագիտական առաջընթացի տարրեր են նկատվում. Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում և սկսել բանակցություններ: Նրա կարծիքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «մի քանի առանցքային հարցերի շուրջ դիվանագիտական առաջընթացի տարրեր են նկատվում»: «Այն, ինչ կա սեղանին, բավարար է մարտական գործողությունները դադարեցնելու և լուրջ բանակցություններ սկսելու համար»,- ասել է Գուտերեշը: Նրա խոսքով՝ այս պատերազմում հնարավոր չէ հաղթել,…

Read More
Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը

Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը

Ադրբեջանական կողմի ուղիղ միջամտության հետևանքով Արցախում կրկին դադարեցվել է գազամատակարարումը, մարտի 21-ի երեկոյան հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը: Արցախի տեղեկատվական շտաբ «Մենք ունենք բավարար հիմքեր պնդելու, որ մարտի 8-ին պայթեցված գազատարի վերանորոգման աշխատանքների ընթացքում ադրբեջանական կողմը տեղադրել է փական, որի միջոցով էլ ժամեր առաջ դադարեցրել է գազամատակարարումը: Ադրբեջանը ստեղծված եղանակային անբարենպաստ պայմանները ծառայեցնում է…

Read More