Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին

Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 2–6-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ/CPT) աշնանային լիագումար նիստին՝ որպես Կոմիտեի՝ Հայաստանը ներկայացնող անդամ։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից: Նիստի ընթացքում Կոմիտեն քննարկել և ընդունել է Պորտուգալիա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Լիտվա և Հյուսիսային Մակեդոնիա իրականացված…

Read More
Հայաստանն ու Կանադան քննարկել են խորհրդարանական կապերի զարգացումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են խորհրդարանական կապերի զարգացումը

Նոյեմբերի 5-ին Օտտավայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Մայքլ Կոտոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից: Երկուստեք կարևորվել է խորհրդարանական բարեկամական խմբերի միջև համագործակցության զարգացումը և անմիջական կապերի հաստատումը՝ հայ-կանադական հարաբերությունների օրակարգի առաջմղման նպատակով։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր,…

Read More
Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներին

Մելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներին

ԱՄՆ առաջին տիկինը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներին: Կողմերը քննարկել են օրերս Խերսոնի մարզի օկուպացված Օլեշկի քաղաքում Մելանյա Թրամփի միջնորդությամբ հաստատված ժամանակավոր հումանիտար հրադադարը, որի արդյունքում հարյուրավոր բնակիչներ են տարհանվել Ուկրաինա և Ռուսաստան: Ռուսական կողմը ներկայացրել են նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը և մարդու իրավունքների հարցերով ներկայացուցիչ Յանա Լանտրատովան, ուկրաինական կողմը՝ իշխող խմբակցության…

Read More
Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը

Մեր պետությունը մեր ինքնությունն է. Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Իրական Հայաստանի» հայեցակարգը

Համաշխարհային հայկական գագաթնաժողովի (Global Armenian Summit) շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բանախոսությամբ՝ անդրադառնալով «Իրական Հայաստանի» գաղափարախոսությանը, պետության և հայրենիքի նույնականացմանն ու Սփյուռքի հետ հարաբերություններին: «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը պետության մասին է։ Չկա պետությունից ավելի կարևոր բան, և մեր բոլոր պատկերացումները պետք է կապված լինեն Հայաստանի Հանրապետության, նրա շահերի և նրա հարատևության տեսլականի հետ։…

Read More
Սարգիս Խանդանյանը, Ալխաս Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը  մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային

Սարգիս Խանդանյանը, Ալխաս Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» գլխավոր ասամբելային

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ Սարգիս Խանդանյանը, Ալխաս Ղազարյանը և Հասմիկ Հակոբյանը նոյեմբերի 4-7-ին Հվ. Կորեայի մայրաքաղաք Սեուլում մասնակցում են «Ասիական քաղաքական կուսակցությունների միջազգային համաժողովի» 13-րդ գլխավոր ասամբելային: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Խանդանյանը։ Ասամբլեան համատեղ կազմակերպվել է Հվ. Կորեայի կառավարող և ամենամեծ ընդդիմադիր կուսակցությունների կողմից` «Վերականգնելով վստահությունը փոփոխվող աշխարհում» խորագրով:

Read More
ԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. Մերց

ԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. Մերց

ԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել՝ անկախ Կոնգրեսից, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ մեկնաբանելով ԱՄՆ միջանկյալ ընտրությունների արդյունքները։ «Վերջին երկու տարիներին Թրամփը ղեկավարում էր երկիրը՝ մեծ մասամբ շրջանցելով Կոնգրեսը։ Ինչո՞ւ հիմա պետք է այլ կերպ լինի», — ասել է Մերցը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ԱՄՆ-ում ընտրություններից հետո կփոխվի բյուջետային պլանավորումը, հետևաբար՝ նաև…

Read More
Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով

Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ցանկանում է բանակցություններ վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով։ «Վոլոդիմիր Զելենսկու՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ մենք հնարավորություն ունեցանք մանրամասն քննարկելու այդ հարցերը։ Մենք Զելենսկուն բացատրեցինք, թե որքան կարևոր է դիվանագիտական քայլեր ձեռնարկել բանակցությունների միջոցով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար: Թուրքիան անում…

Read More
Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Եվրահանձնաժողովը 4,3 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային: Այդ միջոցները նախատեսված են Ուկրաինայի պետական ծառայությունների աշխատանքն ապահովելու, ինչպես նաև պաշտպանության անհետաձգելի կարիքների համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել օգնության համար՝ նշելով, որ գումարը կուղղվի, այդ թվում՝ երկրի էներգետիկ դիմակայունության ամրապնդմանը, անօդաչու թռչող սարքերի, էլեկտրոնային պատերազմի միջոցների և ՀՕՊ համակարգերի ձեռքբերմանը։…

Read More
Էրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցով

Էրդողանը նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախատեսում է նոյեմբերի 8-ին այցելել Ադրբեջան: Նա նշել է, որ այցը հնարավորություն կտա անհրաժեշտ քայլեր ձեռնարկել երկու երկրների հարաբերություններում: Էրդողանն ընդգծել է, որ արդեն հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև Բաքու է ուղարկել թուրքական հետախուզության ղեկավարին և արտաքին գործերի նախարարին: Մեկնաբանելով Թուրքիայի և…

Read More
Մեզ համար կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ. վարչապետն ընդունել է սփյուռքի գործերի հանձնակատարներին

Մեզ համար կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ. վարչապետն ընդունել է սփյուռքի գործերի հանձնակատարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է սփյուռքի գործերի հանձնակատարներին, որոնք Երևանում են Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Վարչապետ Փաշինյանը ողջունել է ներկաներին և նշել․ «Մենք իրար հետ, ըստ էության, վերջին տարիներին նոր ինստիտուտ և նոր համակարգ ենք ներդնում, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ներգրավվածության համար։ Մենք պետք է մեր համագործակցության առանցքում դնենք Հայաստանի Հանրապետության…

Read More
Հայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Հայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելուն. Կոսը՝ կենսաչափական անձնագրերի մասին

Հայերը մեկ քայլով ավելի մոտ են Եվրոպական միություն առանց վիզայի մուտք գործելուն՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը: «Եվրամիության աջակցությամբ հայերն այժմ կկարողանան նոր կենսաչափական անձնագրեր ստանալ, ինչը կարագացնի սահմանային հսկողությունը և կդյուրացնի ուղևորությունները: Հայաստանն ընտրում է ավելի սերտ կապեր Եվրոպայի հետ, և մենք այնպես ենք անում, որ այդ ընտրությունը օգուտ…

Read More
ԱԺ հանձնաժողովում փակ քննարկում է անցկացվել Շաքիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

ԱԺ հանձնաժողովում փակ քննարկում է անցկացվել Շաքիում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել փակ ձևաչափով քննարկում 2026 թվականի հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի գյուղում տեղի ունեցած միջադեպի շուրջ: Այս մասին տեղեկացնում են հանձնաժողովից: Հանդիպմանը հրավիրված էին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը,…

Read More
Եթե մենք չհենվենք Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա, ՀՀ պետության գոյությունը կասկածի տակ է. Փաշինյան

Եթե մենք չհենվենք Իրական Հայաստանի գաղափարախոսության վրա, ՀՀ պետության գոյությունը կասկածի տակ է. Փաշինյան

«Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, թե այսօրվա բրիֆինգում արդեն քանի անգամ է հնչել Իլհամ Ալիևի անունը։ Այսինքն՝ մեր քաղաքական դաշտում խոսույթ չկա, խոսույթը Իլհամ Ալիևն է: Որտեղ փաստարկ չկա, և փաստարկում չկա, պետք է օգտագործել Ալիևի անունը։ Մի ժամանակ 300 000 ադրբեջանցիներն էին։ Այդ ընդդիմությունը թող պատասխանի՝ ո՞ւր են 300 հազար ադրբեջանցիները, որոնք, իրենց…

Read More
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են. Նիկոլ Փաշինյան

Ես ուզում եմ, որ մենք մեկընդմիշտ արձանագրենք, որ ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են, մենք այլևս հետաքրքրություն չունենք ՀԱՊԿ-ի հետ կապված։ Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողի խնդրանքով արձագանքելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությանը, որ Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի քննարկվի, սակայն հնարավոր է՝ Հայաստանի նկատմամբ կիրառվի կանոնադրության…

Read More
Եթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ Փաշինյան

Եթե 64 միլիարդ չարաշահում է, ի՞նչ կապ ունի Ալիևը այդտեղ. Նիկոլ Փաշինյան

Իրավիճակը շատ պարզ է։ Հիմա 64 միլիարդ դրամի չարաշահումը եղե՞լ է, թե՞ չի եղել, որովհետև ամեն ինչ պետք է սկսվի այդ հարցի պատասխանից։ Այդ մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորմանը։ «Եթե Հայաստանի իրավապահ մարմինները՝ Քննչական կոմիտեն, դատախազությունը, գնացել են այդպիսի քայլի՝ իմանալով, որ լինելու են նման շահարկումներ,…

Read More
Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները շարունակելու են ավելի ամրապնդվել. ՀՀ ԱԳՄԱ նախարար

Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները շարունակելու են ավելի ամրապնդվել. ՀՀ ԱԳՄԱ նախարար

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի, եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկման շրջանակում, խոսելով Հայաստանի երկու բարեկամ հարևանների՝ Վրաստանի և Իրանի մասին, ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ասաց՝ նրանք մեր ավանդական բարեկամ պետություններն են, ռազմավարական գործընկերներն են։ «Երկուսի հետ էլ…

Read More
ԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորությունները

ԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորությունները

Մոնակոյի Իշխանապետությունում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների սպորտի նախարարների 19-րդ համաժողովի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Պորտուգալիայի Հանրապետության Խորհրդարանական հարցերի նախարարության սպորտի հարցերով պետքարտուղար Պեդրո Դիասի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև սպորտի ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել սպորտի կառավարման, մարզական ենթակառուցվածքների զարգացման, մարզիկների պատրաստման…

Read More
Շատ նախնական են մեր եզրակացությունները. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին

Շատ նախնական են մեր եզրակացությունները. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանն անդրադարձավ նաև Ուշիի դեպքին, նշեց՝ շատ նախնական են եզրակացությունները դեպքի մասով, թե ինչու է այն տեղի ունեցել։ «Ես չէի ցանկանա շատ գնահատականներ տալ, մեքենայի անսարքության հետ կապված շատ նախնական ինչ-որ…

Read More
Հայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Հայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Երևանն արդեն երրորդ տարին է, ինչ ակտիվ չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին, բայց ներկա է մշտական ներկայացուցիչների բոլոր ամենշաբաթյա խորհրդակցություններին, լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալատբեկ Մասադիկովը` եվրասիական անվտանգության հարցերով Մինսկի IV միջազգային համաժողովի շրջանակներում: Գլխավոր քարտուղարը հավելել է, որ մասնակցելու կամ չմասնակցելու որոշումը պետք է կայացնեն Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը։ Մասադիկովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունից…

Read More
Արփինե ՍարգսյանՆախնական գնահատական կա, որ մեքենայի արգելակման  խնդիր է եղել․ Արփինե Սարգսյանը՝ Ուշիի վթարի մասիննոյեմբերի 04 | 13:00

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար

Այլ երկրների օրենսդրական մանրամասները շատ լավ չգիտեմ, հաշվի առնելով իրենց կողմից կազմակերպման հանգամանքը, բայց քաղաքացիության հրաժարումը ստանդարտ պրոցես է, որևէ խոչընդոտ այդ տեսանկյունից պիտի չլինի։ Այդ մասին խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որը հետաքրքրվում էր՝ արդյոք «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի՝ տնային կալանքի տակ գտնվելու հանգամանքը…

Read More
21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարար

21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարար

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկմանը, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խնդրանքով անդրադարձավ նաև ատեստավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ մինչ այս պահը դիմել է ոստիկանության 9525 ծառայող, ատեստավորումը հաղթահարել է 6459 ծառայող, ընդամենը 3241-ն են, որ ստացել…

Read More
Ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և մենք սատարում ենք այս ուղերձին.  Ղալիբաֆ

Ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և մենք սատարում ենք այս ուղերձին. Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը մեկնաբանել է ամերիկացի ընտրողների դիրքորոշումը։ «Անկախ նրանից՝ դա խիղճ է, թե կյանքի արժեք, ամերիկացիները «ոչ» ասացին պատերազմին, և մենք սատարում ենք այս ուղերձին»,- գրել է նա X սոցիալական ցանցում։ Ըստ Ղալիբաֆի՝ եթե ԱՄՆ կառավարությունը դավաճանի իր սեփական ժողովրդի կամքը՝ հանուն միջազգային հովանավորների և շանտաժիստների, ապա կբախվի հետևանքների։ «Նրանք կհասկանան,…

Read More
Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. Փաշինյան

Ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. Փաշինյան

2025-ի մարտին մենք ընդունեցինք օրենք ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության գործընթացը մեկնարկելու մասին, և հիմա այդ օրենքն ուժի մեջ է։ Այդ մասին «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ի շրջանակում՝ պատասխանելով Euronews-ի այն հարցին, թե Հայաստանի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին ո՞ր կետին եք հասել, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեր առաջին մտադրությունն էր, և մինչև օրս էլ մտադրությունը դա է՝ ստեղծել…

Read More
Տեսեք՝ էս ու՜ր ենք ընկել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Տեսեք՝ էս ու՜ր ենք ընկել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Տեսեք՝ էս ու՜ր ենք ընկել»,- սոցցանցում տեսանյութին կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Եկանք միջոցառման, ու պարզվեց՝ մեքենաների թանգարանում է. Բրյուսելում այսպիսի թանգարան կա»,- տեսանյութում ասում է Նիկոլ Փաշինյանը: «Ես այսքան եկել, գնացել եմ, չեմ իմացել: Տեսեք՝ ինչ է կատարվում այստեղ. ամենահին ավտոմեքենաներից մինչև ամենանորերը: Լավ տեղ է, բայց ափսոս էլի ժամանակ չունենք, պետք է…

Read More
Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. Պեսկով

Աշխատանքներ են տարվում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ. Պեսկով

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ նախագահների մասնակցությամբ եռակողմ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Ակնկալվում է, որ բանակցությունները տեղի կունենան Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, որն անցկացվելու է Չինաստանում՝ նոյեմբերի 18–19-ը։ «Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանն ունեն ընդհանուր ընկալում, որ երեք երկրների ղեկավարների հանդիպումը նպատակահարմար և չափազանց օգտակար կլինի»,–…

Read More
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի հետ: Այդ մասին տեղեկանում ենք վարչապետի ֆեյսբուքի էջից: «Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են վերջերս Երևանում կայացած հանդիպման ընթացքում ունեցած քննարկումների արդյունքներին և ձեռք բերված պայմանավորվածություններին:…

Read More
Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Սեուլում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է Կորեայի Հանրապետության նախագահ Լի Չժե Մյոնի հետ: Առանձնազրույցից հետո տեղի են ունեցել նաև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները: Դրանց ավարտին կողմերը ստորագրել են ատոմային էլեկտրակայանների կառուցման ֆինանսավորման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։ Քննարկվել է նաև Թուրքիայի ատոմակայանի կառուցման նոր նախագծին հարավկորեական ընկերությունների մասնակցության հարցը։ ️ Կողմերը պայմանավորվել են…

Read More