
Վրաստանի ՍԴ-ն քննում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի չեղարկման պահանջը
Վրաստանի Սահմանադրական դատարանը սկսել է քննել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու, ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների հայցերը, որոնք պահանջում են չեղարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Սահմանադրական դատարան ներկայացված հայցերում, մասնավորապես, ասվում է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումը հակասում և խախտում է Վրաստանի Սահմանադրության սկզբունքները, խոչընդոտում է երկրի եվրատլանտյան կառույցներին անդամակցելու գործընթացը։ Նախագահը, ընդդիմադիր պատգամավորները…