
Եմենը ՄԱԿ-ին առաջարկել է գրասենյակները Սանաայից տեղափոխել Ադեն
Եմենի կառավարությունը ՄԱԿ-ին կոչ է արել իր կազմակերպությունների կենտրոնակայանները Սանաայից տեղափոխել ժամանակավոր մայրաքաղաք Ադեն՝ կապված «Անսար Ալլահի» կողմնակիցների (հութիների) կողմից ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի վրա կատարված վերջին հարձակման հետ: Այդ մասին իր X-ի էջում գրել է Եմենի տեղեկատվության նախարար Մուամար Ալ Իրանին։ Նրա համոզմամբ՝ դա կապահովի մարդասիրական գործունեության անվտանգությունն ու կպահպանի աշխատակիցների կյանքը:…