
Դուրովին ձերբակալելու որոշումը քաղաքական չէ. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիայում Telegram հավելվածի համահիմնադիր Պավել Դուրովին ձերբակալելու որոշումը քաղաքական չէ։ «Telegram-ի ղեկավարի ձերբակալությունը Ֆրանսիայի տարածքում իրականացվել է ընթացող դատական հետաքննության շրջանակում: Այն քաղաքական որոշում չէ, դատավորներն են որոշում կայացնում»,- գրել է նախագահ Մակրոնը X-ում: