Իսրայելն օրեցօր կատարելագործում է զինված ուժերի հարձակողական կարողությունները․ Գալանտ

Իսրայելն օրեցօր կատարելագործում է զինված ուժերի հարձակողական կարողությունները․ Գալանտ

Իսրայելն օրեցօր բարձրացնում է զինված ուժերի պատրաստվածության մակարդակը և կատարելագործում հարձակողական կարողությունները՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը:   Յոավ Գալանտը զինվորականների հետ հանդիպմանը նշել է, որ մի քանի օր է՝ աշխատում է համապատասխան կողմերի հետ գործողությունների համակարգման ուղղությամբ:    Նա տեղեկացրել է, որ հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավարի հետ, նաև հեռախոսազրույց ունեցել ԱՄՆ պաշտպանության…

Read More
Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում-ԱՄՆ առաքելությունը ԵԱՀԿ-ում

Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում-ԱՄՆ առաքելությունը ԵԱՀԿ-ում

Մենք դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների շարունակական օկուպացիան, մենք լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում, — հայտարարում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում Միացյալ Նահանգների առաքելությունը։  «Մենք դատապարտում ենք Ռուսաստանի կողմից Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի շրջանների շարունակվող օկուպացիան։ Ռուսաստանի կողմից Վրաստանի նշված շրջանների…

Read More
Պատերազմի մեկնարկից ի վեր ԵՄ-ն Ուկրաինային 108 միլիարդ եվրոյի աջակցություն է տրամադրել. Լայեն

Պատերազմի մեկնարկից ի վեր ԵՄ-ն Ուկրաինային 108 միլիարդ եվրոյի աջակցություն է տրամադրել. Լայեն

«Եվրամիությունն աջակցում է Ուկրաինային ռուսական ագրեսիվ պատերազմի առաջին իսկ օրվանից»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Մեր անդամ պետությունների հետ համատեղ մենք տրամադրել ենք մոտ 108 միլիարդ եվրոյի աջակցություն։ Ուկրաինան հաղթելու է գոյատևման համար մղվող այս պատերազմում»,- նշել է պաշտոնյան: Նա հավաստիացրել է, որ Եվրամիությունը կաջակցի Ուկրաինային և նրա ժողովրդին…

Read More
ԱՄՆ-ը դադարեցրել է Վրաստանի Սահմանադրական դատարանի ամառային դպրոցի ֆինանսավորումը

ԱՄՆ-ը դադարեցրել է Վրաստանի Սահմանադրական դատարանի ամառային դպրոցի ֆինանսավորումը

Միացյալ Նահանգները դադարեցրել է Վրաստանի Սահմանադրական դատարանի ամառային դպրոցի ֆինանսավորումը: Դատարանից հայտնել են, որ այդ նախագիծն այս տարի այլևս չի ֆինանսավորվի, քանի որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը ժամանակավորապես ձեռնպահ է մնացել ֆինանսավորումից: Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանում կայացած ճեպազրույցում անդրադարձել է այդ հարցին: «Վրաստան պետությունը գործում է այն բյուջեով, որը կազմում է վրաց ժողովուրդը:…

Read More
Սիյարտոն Եվրամիությունը «ստի բրյուսելյան գործարան» է անվանել

Սիյարտոն Եվրամիությունը «ստի բրյուսելյան գործարան» է անվանել

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Եվրամիությունը «ստի բրյուսելյան գործարան» է անվանել՝ բողոքելով, թե Միությունը խոչընդոտում է ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու՝ վարչապետ Վիկտոր Օրբանի նախաձեռնությունները, աջակցում նավթի տարանցման դադարեցմանը և դեմ արտահայտվում Բուդապեշտի միգրացիոն քաղաքականությանը:   Նա նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավարին մեղադրել է  «հունգարաֆոբիայի» համար:   Հուլիսի 16-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն արձագանքել էր ԵՄ…

Read More
Բաղերի Քանին կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստին

Բաղերի Քանին կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստին

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին մեկնել է Ջիդդա՝ մասնակցելու Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստին։   Իրանական ԶԼՄ-ների տվյալով՝ հանդիպման օրակարգում են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները, Իսրայելի գործողությունները, մասնավորապես՝ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը: Ըստ իրանական կողմի՝ դրա հետևանքով խախտվել են Իրանի ինքնիշխանությունը և ազգային անվտանգությունը։   Հիշեցնենք, որ…

Read More
Բերբոքն անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին

Բերբոքն անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին

Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը Մերձավոր Արևելքում բոլոր կողմերին կոչ է արել հրաժարվել էսկալացիայից։ «Դրանից ոչ ոք չի շահում, քանի որ ավելի ու ավելի շատ մարդիկ են ստիպված լքել իրենց տները, և ավելի ու ավելի շատ երեխաներ են կորցնում իրենց ծնողներին: Եվս մեկ պատերազմը միայն նոր տառապանքներ կբերի բոլոր կողմերին։ Իրավիճակը շրջելու հնարավորություն դեռ կա»,- X-ի իր…

Read More
Իսրայելի արտաքին գործերի նախարարը վաղուց կորցրել է մարդու որակները․ Թուրքիայի ԱԳՆ

Իսրայելի արտաքին գործերի նախարարը վաղուց կորցրել է մարդու որակները․ Թուրքիայի ԱԳՆ

Իսրայելի արտաքին գործերի նախարարը վաղուց կորցրել է մարդու որակները և այլևս իմաստ չունի ընկալել նրան որպես զրուցակից։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը՝ մեկնաբանելով իսրայելական դիվանագիտության ղեկավարի հայտարարությունները, որոնք վերբերում են Ռեջեփ Էրդողանին։ «Իսրայելի արտաքին գործերի նախարարը սովորություն է դարձրել մեր երկրին և նախագահին ուղղված միջակ զրպարտություններով և ստերով լի…

Read More
Հարիսը հիանալի որոշում է կայացրել՝ իր գործընկեր ընտրելով նահանգապետ Թիմ Վալցին․ Բայդեն

Հարիսը հիանալի որոշում է կայացրել՝ իր գործընկեր ընտրելով նահանգապետ Թիմ Վալցին․ Բայդեն

Կուսակցության ղեկավարի առաջին կարևոր քայլը փոխնախագահի թեկնածուի ընտրությունն է, և Քամալա Հարիսը հիանալի որոշում է կայացրել՝ իր գործընկեր ընտրելով նահանգապետ Թիմ Վալցին՝ X-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Ես Թիմ Վալցին ճանաչում եմ գրեթե երկու տասնամյակ՝ նախ Կոնգրեսում իր աշխատանքի ընթացքում, իսկ հետո՝ որպես նահանգապետ: Այդ պաշտոնում նա եղել է ուժեղ, սկզբունքային…

Read More
ԱՄՆ-ը և դաշնակիցները Իսրայելին և Իրանին հորդորել են չգնալ էսկալացիայի ճանապարհով․ Բլինքեն

ԱՄՆ-ը և դաշնակիցները Իսրայելին և Իրանին հորդորել են չգնալ էսկալացիայի ճանապարհով․ Բլինքեն

Վաշինգտոնը և ԱՄՆ դաշնակիցները ուղիղ ուղերձ են հղել Իսրայելին և Իրանին, որ ոչ ոք չպետք է գնա էսկալացիայի ճանապարհով՝ հայտարարել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ճեպազրույցի ժամանակ:   «Շարունակում ենք ինտենսիվ աշխատել Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու և հակամարտության տարածումը կանխելու ուղղությամբ: Վերջին օրերին մշտական կապի մեջ ենք եղել տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս գտնվող գործընկերների հետ»,…

Read More
5․2 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում

5․2 մագնիտուդով երկրաշարժ՝ Թուրքիայում

Թուրքիայում 5․2 մագնիտուդով երկրաշարժ է եղել, հայտնել են Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնից։ Էպիկենտրոնը եղել է Կոզան քաղաքից հյուսիս-արևելք։ Կոզանի բնակչության թիվը 88,1 հազար է։ Երկրաշարժի օջախը եղել է 12 կմ խորության վրա։

Read More
Պաղեստինը պատրաստ է բանակցել Իսրայելի հետ․ Աբաս

Պաղեստինը պատրաստ է բանակցել Իսրայելի հետ․ Աբաս

Խաղաղության համաժողովի շրջանակում Պաղեստինը պատրաստ է Իսրայելի հետ բանակցել վերջնական կարգավիճակի շուրջ, ՌԻԱ-Նովոստիին տված հարցազրույցում ասել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։ «Պաղեստինի պետությունը ձևավորել է քաղաքական տեսլական և ճանապարհային քարտեզ է մշակել, որը հավանության է արժանացրել արաբական վեց պետության խումբը, և որը ներկայացվել է ԱՄՆ, ԵՄ և ՄԱԿ ԱԽ անդամների քննարկմանը։ Դրա հիմքում համընդգրկուն քաղաքական…

Read More
Ինչ իրավիճակ է Կուրսկի շրջանում․ նահանգապետն ուղերձով դիմել է բնակիչներին

Ինչ իրավիճակ է Կուրսկի շրջանում․ նահանգապետն ուղերձով դիմել է բնակիչներին

Կուրսկի սահմանամերձ շրջանում կրակոցները շարունակվում են և խանգարում տարհանմանը, հաղորդել են Սուջանի շրջանի վարչակազմից։ Ավելի վաղ Կուրսկի շրջանում հայտարարվել էր հրթիռային սպառնալիքի ահազանգ, որը հետո չեղարկվել էր։ Նահանգապետը քաղաքացիներին հորդորել էր խուճապի չմատնվել։ «Ներկայում սահմանին իրավիճակը լարված է, օպերատիվ շտաբը բերվել է շուրջօրյա ռեժիմի, սահմանին մարտեր են։ Բնակիչներին, որոնք լքում են սահմանամերձ շրջանը, դիմավորում ենք…

Read More
Յահյա Սինվարը՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար

Յահյա Սինվարը՝ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար

Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Յահյա Սինվարն ընտրվել է ծայրահեղական այդ շարժման քաղբյուրոյի ղեկավարի պաշտոնում։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՀԱՄԱՍ-ի տելեգրամյան ալիքում։ «Յահյա Սինվարն ընտրվել է շարժման քաղբյուրոյի ղեկավարի պաշտոնում՝ մահացած Իսմայիլ Հանիեի փոխարեն»,- ասված է փաստաթղթում։

Read More
Կիրանց և Բերքաբեր բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Կիրանց և Բերքաբեր բնակավայրերի մոտ իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Օգոստոսի 7-ին՝ ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 1550 մ հյուսիս-արևելք և Բերքաբեր բնակավայրից հյուսիս-արևելք՝ 1360 մ, 1170 մ, 900 մ հեռավորությամբ շրջաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ՝ 10 պայթյուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:   «Հարակից բնակավայրերի բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն և խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Read More
Կուրսկի շրջանում ինտենսիվ մարտեր են ընթանում

Կուրսկի շրջանում ինտենսիվ մարտեր են ընթանում

Ռուսական և ուկրաինական կողմը հայտնել են Կուրսկի շրջանում ռազմական գործողությունների մասին։ Շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը հայտնել է, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ուժերը կանխել են Կուրսկի մարզում սահմանը ճեղքելու՝ ուկրաինական կողմի փորձը: «Ուկրաինայի զինված ուժերի 300 զինվորական առավոտյան ժամը 8-11-ը տանկերով և 22 զրահապատ մեքենայով գրոհել է Կուրսկի շրջանի ռուսական դիրքերը: Սահմանապահ զորքերը…

Read More