Բաքվի և Երևանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը որոշակի է և բոլորին հայտնի. Զախարովա

Բաքվի և Երևանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը որոշակի է և բոլորին հայտնի. Զախարովա

Երթուղին, որը պետք է Հայաստանի տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանները կապի Նախիջևանի հետ, քննարկվում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ: Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Եռակողմ աշխատանքային խմբում աշխատանքներն ընթանում են եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում»,-…

Read More
Թուրքմենստանի ազգային առաջնորդը աշխատանքային այցով ժամանել է Իրան

Թուրքմենստանի ազգային առաջնորդը աշխատանքային այցով ժամանել է Իրան

Թուրքմենստանի ազգային առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան: Ըստ ԶԼՄ-երի՝ այցը նպատակ ունի ամրապնդել Թուրքմենստանի և Իրանի միջև միջպետական ​​երկխոսությունը, բացահայտել երկրների միջև փոխգործակցության նոր ոլորտներ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպման ժամանակ ստորագրվել է իրանա-թուրքմենական 4 փաստաթուղթ՝ գազի, մաքսային, դիվանագիտական ոլորտներում համագործակցության և Ամիրաբադն ու Թուրքմենբաշին քույր նավահանգիստներ ճանաչելու վերաբերյալ:

Read More
ՊՆ-ն հերքել է սահմանային կրակոցների մասին Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը

ՊՆ-ն հերքել է սահմանային կրակոցների մասին Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։  «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։ Գերատեսչությունը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի…

Read More
Զախարովան՝ Ստեփանակերտում Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանների ոչնչացման մասին

Զախարովան՝ Ստեփանակերտում Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների հուշարձանների ոչնչացման մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է հայ հերոսների և Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հուշարձանների ոչնչացումը Ստեփանակերտում։ «Մենք կոչ ենք արել և կոչ ենք անում ու հաստատում ենք, որ շարունակելու ենք աշխատել երկու կողմի հետ Հայրենական մեծ պատերազմի պատմամշակութային ժառանգության օբյեկտների պահպանման թեման հայ-ադրբեջանական կարգավորման բանակցային օրակարգում ներառելու ուղղությամբ: Այդ թեման…

Read More
Թրամփը և Հարիսը համաձայնեցրել են սեպտեմբերի 10-ի բանավեճի պայմանները

Թրամփը և Հարիսը համաձայնեցրել են սեպտեմբերի 10-ի բանավեճի պայմանները

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սեպտեմբերի 10-ին ABC News հեռուստաալիքով հեռուստաբանավեճ կանցկացնի իր դեմոկրատ հակառակորդ, ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսի հետ։ Թրամփն ընդգծել է, որ միջոցառումը կանցկացվի այն կանոնների համաձայն, որոնք գործում էին CNN-ի անցկացրած նախորդ բանավեճերի ժամանակ։ Մասնավորապես, նախատեսվում է, որ թեկնածուները բանավեճի ժամանակ կկանգնեն, և նրանց թույլ չի տրվի օգտագործել…

Read More
Ուկրաինան բալիստիկ հրթիռ է ստեղծել. Զելենսկի

Ուկրաինան բալիստիկ հրթիռ է ստեղծել. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան հաջողությամբ փորձարկել է իր առաջին բալիստիկ հրթիռը։  «Մենք աստիճանաբար մոտենում ենք մեր սեփական հրթիռներն օգտագործելու կարողությանը, այլ ոչ թե հույսը դնում միայն գործընկերների մատակարարումների վրա»,- ասել է նախագահը: Ուկրաինական բանակն իր զինանոցում արդեն ունի բալիստիկ հրթիռներ։ Դրանք խորհրդային «Տոչկա-Ու» համակարգերն են՝ ընդամենը 120 կմ հեռահարությամբ և շատ…

Read More
Ընտրվելուց հետո Փեզեշքիանն առաջին արտասահմանյան այցը կկատարի Իրաք

Ընտրվելուց հետո Փեզեշքիանն առաջին արտասահմանյան այցը կկատարի Իրաք

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Իրաք՝ պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին արտասահմանյան այցի շրջանակում: Այդ մասին Irna գործակալության հետ հարցազրույցում հայտնել է Բաղդադում Իրանի դեսպան Մոհամմադ Քազեմ Ալ-Սադեղը։ Նրա խոսքով, Փեզեշքիանը Բաղդադ կժամանի սեպտեմբերի կեսերին՝ Իրաքի վարչապետ Մուհամեդ ալ Սուդանիի պաշտոնական հրավերով։ Դեսպանն ընդգծել է, որ այդ ուղևորության ընթացքում ակնկալվում է որոշ համաձայնագրերի ստորագրում,…

Read More
Պուտինը և Ալիևը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Պուտինը և Ալիևը քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Ղեկավարները գոհունակություն են հայտնել Ռուսաստանի նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատարած պետական ​​այցի հաջող արդյունքների կապակցությամբ։ Նշվել է, որ բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստի ռուս-ադրբեջանական դաշնակցային և գործընկերային հարաբերությունների հետագա խորացմանը։ «Շարունակվել են քննարկումները Հարավային…

Read More
ԵՄ-ն հետևելու է Վրաստանի խորհրդարանի ընտրությանը

ԵՄ-ն հետևելու է Վրաստանի խորհրդարանի ընտրությանը

«ԵՄ-ն ուշադիր հետևելու է Վրաստանում այս տարվա հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանի ընտրությանը, ակնկալում է, որ դրանք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, ինչպես նաև հիշեցնում է, որ ժողովրդավարական ինստիտուտներն ու գործընթացները առանցքային դեր են խաղում թեկնածու երկրի՝ Եվրամիությանն անդամակցելու պատրաստակամությունը գնահատելու հարցում»,- ասել է Եվրամիության ներկայացուցիչը։ Նա նշել է, որ Բրյուսելն «անհանգստացած է վարչապետի և «Վրացական երազանքի» մյուս…

Read More
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի հրատապ նիստ է հրավիրել

Ստոլտենբերգը ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի հրատապ նիստ է հրավիրել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Կիևի խնդրանքով հրավիրել է ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի հրատապ նիստ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին և նվիրված կլինի ռազմաճակատում տիրող իրավիճակին ու Ուկրաինայի կարևորագույն ռազմական կարիքներին։ Խորհրդակցությունները կանցկացվեն դեսպանների մակարդակով։ ՆԱՏՕ-ի նիստի գումարման պատճառը վերջերս ռուսական բանակի կողմից Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության վրա զանգվածային հարձակումների ակտիվացումն է։ ՆԱՏՕ-Ուկրաինա խորհուրդը կկայանա վերջին…

Read More
Ռոստովի մարզում այրվում է նավթի ևս մեկ պահեստ

Ռոստովի մարզում այրվում է նավթի ևս մեկ պահեստ

Չորեքշաբթի գիշերն ուկրաինական զինված ուժերը հարձակվել են Ռոստովի մարզում գտնվող նավթաբազաներից մեկի վրա, պահեստում հրդեհ է բռնկվել: Արդեն տասներորդ օրն է՝ հրշեջները չեն կարողանում մարել Ռոստովի  մարզի մյուս հատվածում՝ Պրոլետարսկում գտնվող նավթի պահեստում բռնկված հրդեհը: Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ ուկրաինական բանակն օգտագործել է Արևմուտքի կողմից մատակարարված F-16 կործանիչները՝ ռուսական…

Read More
Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները ՀՀ-ի հետ՝ Ֆիդան — Բայրամով քննարկման առանցքում

Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները ՀՀ-ի հետ՝ Ֆիդան — Բայրամով քննարկման առանցքում

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային թեմաներ, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ: Բայրամովը նշել է, որ Ադրբեջանը և Թուրքիան շարունակելու են համատեղ քայլեր ձեռնարկել տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։ Հանդիպման ավարտին լրագրողների հետ կայացած ասուլիսում…

Read More
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են երկկողմ հարցեր, միջազգային և տարածաշրջանային թեմաներ

Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են երկկողմ հարցեր, միջազգային և տարածաշրջանային թեմաներ

Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային թեմաներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Read More
Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է. Փաշինյան

Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է. Փաշինյան

Ակադեմիական քաղաքի մաստեր-պլանը պատրաստ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   «Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական և ուսանող Հայաստանից և արտերկրից, 8 պետական և 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ:   Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաև ինտելեկտուալ ժամանցի և մարզական կյանքի…

Read More
Զուրաբիշվիլին Վրաստանում խորհրդարանի ընտրությունը պաշտոնապես նշանակել է հոկտեմբերի 26-ին

Զուրաբիշվիլին Վրաստանում խորհրդարանի ընտրությունը պաշտոնապես նշանակել է հոկտեմբերի 26-ին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել Վրաստանում խորհրդարանի ընտրությունը 2024 թվականի հոկտեմբերի 26-ին նշանակելու մասին: Նախագահի կողմից ընտրության նշանակումը խորհրդանշական գործողություն է: Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ երկրում քվեարկությունն անցկացվում է հոկտեմբերի վերջին շաբաթ օրը։ Նախընտրական քարոզարշավի սկիզբը և ընտրության օրը պաշտոնապես հայտարարվում է 60 օր առաջ: «Մենք պետք է որոշենք գլխավորը՝ ով ենք մենք, ուր…

Read More