
Ֆրանսիայից Rafale ինքնաթիռներ գնելը բացասական ազդեցություն չի ունենա Բելգրադի և Մոսկվայի հարաբերությունների վրա․ Վուլին
Սերբիայի կողմից ֆրանսիական Rafale ինքնաթիռներ գնելու մասին համաձայնագրի ստորագրումը բացասական ազդեցություն չի ունենա Բելգրադի և Մոսկվայի հարաբերությունների վրա։ Այդ մասին հայտնել է Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդար Վուլինը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի ղեկավարության արձագանքը գործարքին հաստատել է Մոսկվայի հարգալից վերաբերմունքը Բելգրադի նկատմամբ: Վուլինը նշել է, թե եթե Սերբիան գներ МиГ կործանիչներ, ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի արձագանքն այդպիսին չէր լինի:…