
Բանգլադեշի բանակի գլխավոր հրամանատարը ժամանակավոր ռազմական կառավարություն կձևավորի
Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականից և երկիրը լքելուց հետո ցուցարարները ներխուժել են վարչապետի նստավայր և խորհրդարան: Երկրի բանակի գլխավոր հրամանատար Վաքար-ուզ-Զամանը հայտնել է, որ երկրում կձևավորվի ժամանակավոր ռազմական կառավարություն: «Մենք կարգուկանոն կապահովենք, որպեսզի արդարություն հաստատվի բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած յուրաքանչյուր մահվան նկատմամբ: Մենք հրավիրել ենք բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին։ Նրանք համաձայնել են համագործակցել»,- ասել…