Փեզեշքիանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին

Փեզեշքիանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին: Իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Փեզեշքիանն ընդգծել է, որ հարևան և տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացումն Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության և 14-րդ կառավարության առաջնահերթություններից է: Կոբախիձեն նշել է, որ Իրանը տարածաշրջանում կարևոր և կառուցողական դեր ունի: Նա գոհունակություն է հայտնել, որ երկու երկրի հարաբերություններում բարեկամական մթնոլորտ է…

Read More
Մենք երբեք այսքան մոտ չենք եղել խաղաղության համաձայնագրի կնքմանը․ Ամիրբեկով

Մենք երբեք այսքան մոտ չենք եղել խաղաղության համաձայնագրի կնքմանը․ Ամիրբեկով

Մենք էական առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ խաղաղ բանակցություններում՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: «Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Մենք երբեք այսքան մոտ չենք եղել դրան։ Այժմ երկու երկրները պատմական հնարավորություն ունեն վերջապես փակելու թշնամանքի այդ գլուխը, զբաղվելու Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի փոփոխությամբ և այն դարձնելու բարիդրացիության,…

Read More
Արարատ Միրզոյանը Անիտա Դիմիտրիուին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը

Արարատ Միրզոյանը Անիտա Դիմիտրիուին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ընթացքը

Հուլիսի 29-ին Կիպրոս կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի հետ: Հանդիպմանը կիպրական կողմից ներկա է եղել նաև Կիպրոսի խորհրդարանում հայ համայնքը ներկայացնող Վարդգես Մահտեսյանը։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ հիմնված երկու ժողովուրդների բարեկամական կապերի և համագործակցությունը…

Read More
Թեհրանում տեղի է ունեցել Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը

Թեհրանում տեղի է ունեցել Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը

Թեհրանում տեղի է ունեցել Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը: Մասուդ Փեզեշքիանն իր ելույթում խոստացել է կատարել ստանձնած բոլոր պարտականությունները, պաշտպանել իրանցիների իրավունքները, երկրի սահմանները և քաղաքական, տնտեսական ու մշակութային անկախությունը: Նա հայտարարել է, որ Իրանի և աշխարհի համար նոր հնարավորություններ են բացվել: «Թեհրանը պետք է հաղթահարի դժվարությունները և կայուն զարգացման ուղիներ բացի, աշխարհն էլ պետք…

Read More
Կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները․ Քըլըչը՝ Ռուբինյանի հետ հանդիպման մասին

Կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները․ Քըլըչը՝ Ռուբինյանի հետ հանդիպման մասին

Սերդար Քըլըչն անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը։ «Հանդիպումների 5-րդ փուլն անցկացրինք Թուրքիա-Հայաստան սահմանային շրջանում, հայկական կողմում՝ առավոտյան, իսկ թուրքական կողմում՝ օրվա երկրորդ կեսին: Մենք կառուցողական ըմբռնումով քննարկեցինք կարգավորման գործընթացի բոլոր ասպեկտները և հետագա առաջընթացի հնարավորությունները»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Քըլըչը։ Beşinci tur görüşmemizi de Türkiye ve Ermenistan sınır bölgesinde…

Read More
Համաձայնեցրել ենք վստահության ամրապնդման նոր միջոցներ․ Ռուբինյանը՝ Քըլըչի հետ հանդիպման մասին

Համաձայնեցրել ենք վստահության ամրապնդման նոր միջոցներ․ Ռուբինյանը՝ Քըլըչի հետ հանդիպման մասին

Սերդար Քըլըչի հետ լավ հանդիպում եմ ունեցել հայ-թուրքական սահմանին՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ «Հաստատել ենք ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունները և համաձայնեցրել  վստահության ամրապնդման նոր միջոցները, ներառյալ՝ տեխնիկական պահանջների գնահատումը, որոնք անհրաժեշտ են մեր երկրների միջև երկաթուղային հաղորդակցության գործունեության ապահովման համար»,- գրել…

Read More
Ահաբեկչություն Անգլիայում. կան զոհեր և վիրավորներ

Ահաբեկչություն Անգլիայում. կան զոհեր և վիրավորներ

Անգլիայի Սաութպորտ քաղաքում 17 տարեկան զինված անձը ներխուժել է պարի և յոգայի դպրոց և դանակահարել 6-11 տարեկան երեխաների:    6 և 7 տարեկան երկու երեխա անմիջապես մահացել են: Եվս մեկ՝ 9 տարեկան երեխա տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը: Առնվազն 6 տուժած ծանր վիճակում է:    Ըստ բրիտանական մամուլի` ահաբեկիչը Քարդիֆ…

Read More
Հերթական փոփոխություն Ախալցխայի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեում

Հերթական փոփոխություն Ախալցխայի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեում

Ախալցխայի քաղաքապետարանի 2024 թվականի բյուջեն փոփոխվել է  յոթերորդ անգամ։ Այսօր Սակրեբուլոն 132 հազար լարի է հատկացրել ուղղափառ եկեղեցուն աջակցելու համար, որոշումը հրապարակվել է այսօր Սակրեբուլոյի նիստում։ Ինչպես մեզ հայտնեց քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար Գելա Լոմիձեն՝ դիմումի հիման վրա գումար է հատկացվել ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնման համար։ Սակրեբուլոյի նիստում հայտնի է դարձել, որ Ախալցխայի քաղաքապետարանի բյուջեի եկամուտների…

Read More
Թայվանին զենքի մատակարարումը չի կանգնեցնի Չինաստանի վերամիավորման միտումը․ ՉԺՀ ԱԳՆ

Թայվանին զենքի մատակարարումը չի կանգնեցնի Չինաստանի վերամիավորման միտումը․ ՉԺՀ ԱԳՆ

Օտարերկրյա պետությունների կողմից Թայվանի վարչակազմին զենքի մատակարարումը չի կանգնեցնի Չինաստանի անխուսափելի վերամիավորման պատմական միտումը՝ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ծյանը։ Թայվանին զենքի հիմնական մատակարարն ԱՄՆ-ն է։ ՉԺՀ ԱԳՆ-ի գնահատմամբ՝ կղզուն ամերիկյան ռազմական մատակարարումների ընդհանուր գումարը մի քանի տարվա ընթացքում գերազանցել է 70 մլրդ դոլարը:

Read More
Եվրահանձնաժողովը Հունգարիայից խնդրել է պարզաբանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման որոշումը

Եվրահանձնաժողովը Հունգարիայից խնդրել է պարզաբանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման որոշումը

Եվրահանձնաժողովը Հունգարիայից խնդրել է պարզաբանել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար վիզային ռեժիմի դյուրացման վերաբերյալ որոշումը: Կառույցի ներկայացուցիչ Անիտա Հիփերը հայտարարել է՝ հարկավոր է հասկանալ՝ արդյոք այն համապատասխանո՞ւմ է ԵՄ չափանիշներին:   «Մեր քաղաքականությունը հետևյալն է. Ռուսաստանը սպառնալիք է ԵՄ-ի անվտանգությանը, հետևաբար կառույցի անդամները պետք է ձեռնարկեն բոլոր միջոցները՝ ապահովելու Միության և Շենգենյան գոտու անվտանգությունը»,- նշել…

Read More
Փեզեշքիանն ընդունել է Կոբախիձեին

Փեզեշքիանն ընդունել է Կոբախիձեին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին:    Իրանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Փեզեշքիանն ընդգծել է, որ հարևան և տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացումն Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության և 14-րդ կառավարության առաջնահերթություններից է:    Կոբախիձեն նշել է, որ Իրանը տարածաշրջանում կարևոր և կառուցողական դեր ունի: Նա գոհունակություն է հայտնել, որ երկու երկրի հարաբերություններում…

Read More
Պատելը՝ Հարավային Կովկասի գործընթացների մասին

Պատելը՝ Հարավային Կովկասի գործընթացների մասին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, որը վերջերս տարածաշրջանում էր, շարունակում են ակտիվ ջանքեր գործադրել Հարավային կովկասում առաջընթացի ուղղությամբ: «Սակայն որևէ ժամկետ նշել չենք կարող»,- հավելել է պաշտոնյան: Լրագրողներից մեկը հարց է հնչեցրել հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ…

Read More
ԱՊՀ-ն առաքելություն կուղարկի՝ դիտարկելու Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրությունը

ԱՊՀ-ն առաքելություն կուղարկի՝ դիտարկելու Ադրբեջանի խորհրդարանի արտահերթ ընտրությունը

Ադրբեջանում խորհրդարանի արտահերթ ընտրությունում ԱՊՀ դիտորդական առաքելությունը կգլխավորի Համագործակցության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Լեոնիդ Անֆիմովը: ԱՊՀ գործադիր կոմիտեից տեղեկացրել են, որ դիտորդական առաքելությունն ընտրարշավի դիտարկումն իրականացնելու է ադրբեջանական կողմի հրավերով: «ԱՊՀ դիտորդների առաքելության աշխատանքը կառուցվելու է բացության, չեզոքության և ընտրական գործընթացին ու պետության ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա»,- նշել են գործկոմում:

Read More
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Հարիսի հետ բանավեճի

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է Հարիսի հետ բանավեճի

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է նախընտրական բանավեճերի փոխնախագահ Քամալա Հարիսի հետ: «Հավանաբար, բանավեճը տեղի կունենա, բայց ես կարող եմ նաև փաստարկներ բերել դրա դեմ»,- ասել է Թրամփը Fox News-ի հետ հարցազրույցում: Թրամփը նաև քննադատել է Հարիսին, նշել՝ «Նա կոչնչացնի մեր երկիրը»: Ավելի վաղ Թրամփի նախընտրական շտաբը հայտարարել էր, որ Հարիսի…

Read More
Ախալցխայում նախատեսվում է վերանորոգել ապրիլի 9 փողոցի  տարիներ առաջ վնասված մարզադաշտը

Ախալցխայում նախատեսվում է վերանորոգել ապրիլի 9 փողոցի տարիներ առաջ վնասված մարզադաշտը

Ախալցխայում  նախատեսվում է վերանորոգել   ապրիլի 9 փողոցի  վրա գործող մինի մարզադաշտը ։ Մարզահրապարակը երկար տարիներ վերանորոգման կարիք ուներ։ Չնայած ավերված ենթակառուցվածքին, երեխաները դեռ խաղում են այս դաշտում։ Անցյալ ամիս մեր խմբագիրներն այս թեմայով ծավալուն հոդված էին պատրաստել։ Ախալցխայի  քաղաքապետարանը նախատեսում է ավելի քան 300 հազար լարի ծախսել մինի-մարզադաշտի վերանորոգման վրա։ Այս տեղեկությունը հրապարակված է Պետական…

Read More
Փեզեշքիանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

Փեզեշքիանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ և միջազգային հարցեր

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Մակրոնը շնորհավորել է Փեզեշքիանին ընտրությունում հաղթանակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա նախագահության օրոք Ֆրանսիայի, եվրոպական մյուս երկրների և Իրանի հարաբերություններն ավելի կզարգանան:   Փեզեշքիանն էլ ընդգծել է փոխվստահության հիման վրա Փարիզի հետ շփումները զարգացնելու Թեհրանի պատրաստակամությունը:    Նախագահները քննարկել են նաև հակաիրանական…

Read More
Բլինքենը շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել Հարավային Կովկասում առաջընթացի ուղղությամբ. Պատել

Բլինքենը շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել Հարավային Կովկասում առաջընթացի ուղղությամբ. Պատել

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոն, որը վերջերս տարածաշրջանում էր, շարունակում են ակտիվ ջանքեր գործադրել Հարավային Կովկասում առաջընթացի ուղղությամբ: «Սակայն որևէ ժամկետ նշել չենք կարող», — հավելել է պաշտոնյան: Լրագրողներից մեկը հարց է հնչեցրել հայ-թուրքական կարգավորման հարցով…

Read More
Սեն գետի աղտոտվածության պատճառով մարզումներն այնտեղ հետաձգվել են

Սեն գետի աղտոտվածության պատճառով մարզումներն այնտեղ հետաձգվել են

Սեն գետը դեռ բավականաչափ մաքուր չէ լողի մրցումների համար՝ հայտարարել են օլիմպիական խաղերի կազմկոմիտեն և Եռամարտի համաշխարհային ֆեդերացիան: Ֆրանսիայի մայրաքաղաքի իշխանությունները ստիպված են եղել չեղարկել կիրակի նախատեսված եռամարտի մարզումները։ Ուրբաթ հրապարակված փորձարկման արդյունքները ցույց են տվել, որ գետի ջրի որակը մի փոքր ցածր է լողալու համար անհրաժեշտ չափանիշներից: Սենում ջրի որակը վատացել է նախորդ երկու…

Read More
Պայթյուն Գերմանիայի քիմիական գործարաններից մեկում. կա 14 տուժած

Պայթյուն Գերմանիայի քիմիական գործարաններից մեկում. կա 14 տուժած

Գերմանիայի Լյուդվիգսհաֆեն քաղաքում պայթյունի պատճառով տուժել է 14 մարդ:    Դաշնային Հանրապետության ամենամեծ քիմիական գործարանում՝ BASF-ում, պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ բռնկվել՝ տեղեկացրել են գերմանական լրատվամիջոցները:   Ավելի ուշ աշխատակիցները հանգցրել են կրակը, 14 մարդ միջին աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է մոտակա հիվանդանոց:    Պայթյունի պատճառը պարզվում է:   Հեղինակ՝ Նարե Գրիգորյան 

Read More
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրան

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։  Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Իրանի փոխնախագահ, Բյուջետային կազմակերպության նախագահ, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Դավուդ Մանզուրը:  ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:  Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության…

Read More
Կիմ Չեն Ընի դստերը սկսել են պատրաստել Հյուսիսային Կորեան ղեկավարելու համար. Reuters

Կիմ Չեն Ընի դստերը սկսել են պատրաստել Հյուսիսային Կորեան ղեկավարելու համար. Reuters

Կիմ Չեն Ընի դուստրը՝ Կիմ Չժու Էն, սկսել է պատրաստվել Հյուսիսային Կորեայի հաջորդ առաջնորդը դառնալու համար։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հեղինակները նշել են, որ հյուսիսկորեական պետական ​​լրատվամիջոցները լուսաբանել են Կիմ Չեն Ընի դստեր սոցիալական գործունեությունը։ Միևնույն ժամանակ, նրա քաղաքական ապագայի մասին նախկինում չի հաղորդվել: Կիմ Չեն Ընը դստեր հետ առաջին անգամ…

Read More
Որևէ պատճառ չկա Վրաստանի և ԱՄՆ հարաբերությունները վատթարացնելու համար. Կալաձե

Որևէ պատճառ չկա Վրաստանի և ԱՄՆ հարաբերությունները վատթարացնելու համար. Կալաձե

Որևէ պատճառ չկա Վրաստանի և ԱՄՆ հարաբերությունները վատթարացնելու համար. հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն՝ լրատվամիջոցների հետ զրույցում:    Ըստ քաղաքապետի՝ չկան օրինակներ, երբ Վրաստանի իշխանությունը ձեռնարկել է հակաարևմտյան, հակաեվրոպական կամ հակաժողովրդավարական քայլ:    ««Ռուսական օրենք» գոյություն չունի, դա սուտ է: Այդ «ռուսական օրենքը», ինչպես դուք եք կոչում, ոչ մի նմանություն չունի Ռուսաստանի օրենսդրության հետ: Դա…

Read More
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին հայտնում է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը:

Read More
Խոշոր երկաթուղային վթար ՌԴ Վոլգոգրադի մարզում

Խոշոր երկաթուղային վթար ՌԴ Վոլգոգրադի մարզում

Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում Կազան-Ադլեր մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից: Աղետի պատճառը բախումն է «ԿամԱԶ» բեռնատարի հետ, որի վարորդը կոպտորեն խախտել է կանոնները և փորձել է երկաթգծերն անցնել կարմիր լույսի տակ: Գնացքի վեց վագոն կողաշրջվել է, ևս երեքը՝ թեքվել, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Ըստ վերջին տեղեկությունների զոհվել է երկու ուղեկցորդուհի, վթարի պահին գնացքում եղել է…

Read More
Ճապոնիայի խորհրդարանի պատգամավորի այցը Մոսկվա առաջացրել է Տոկիոյի սուր քննադատությունը

Ճապոնիայի խորհրդարանի պատգամավորի այցը Մոսկվա առաջացրել է Տոկիոյի սուր քննադատությունը

Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմաշա Հայաշին տեղեկացրել է, որ խորհրդարանի պատգամավոր Մունեո Սուձուկիի այցը ՌԴ եղել է անօրինական:    Սուձուկին այցելել է Մոսկվա՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում առևտրային կապերի բարելավման թեմայով հանդիպմանը մասնակցելու նպատակով:    Այդ լուրից քիչ անց Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Յոշիմաշա Հայաշին տեղեկացրել է, որ պատգամավորի այցն անօրինական է: Ավելին` նա ճապոնացիներին…

Read More
Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչներ Ռուբինյանի և Քըլըչի 5-րդ հանդիպումը

Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչներ Ռուբինյանի և Քըլըչի 5-րդ հանդիպումը

Հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի Ֆեյսբուքի էջում: Հիշեցնենք՝ այս ձևաչափով նախորդ հանդիպումը տեղի է ունեցել ավելի քան 2 տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի 1-ին՝ Վիեննայում:

Read More
Պուտինն աշխատանքից ազատել է Լավրովի առաջին տեղակալին

Պուտինն աշխատանքից ազատել է Լավրովի առաջին տեղակալին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Տիտովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Տիտովի պաշտոնանկության պատճառը հրամանագրում չի նշվում։ ԱԳՆ-ը որոշումը դեռ չի մեկնաբանել։ Տիտովի մասին հայտնի է, որ 2013 թվականից ղեկավարում է եվրոպական երկրների հետ հարաբերությունները։ Նախկինում աշխատել է Շվեդիայում և Բուլղարիայում Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչություններում։ «Կոմերսանտը», վկայակոչելով ԱԳՆ-ին մոտ կանգնած…

Read More
Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ և Լիբիա. Էրդողան

Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Ղարաբաղ և Լիբիա. Էրդողան

Թուրքիան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես ժամանակին մտել է Լիբիա և Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզե նահանգում իշխող կուսակցության մասնաճյուղի նիստին:   Էրդողանի ելույթը հեռարձակել է տեղական հեռուստաընկերությունը:   Էրդողանը մատնանշել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ձեռքբերումները, սակայն, ըստ նրա, եթե դրանք զգալի լինեին, ապա Իսրայելը «չէր անի Պաղեստինի…

Read More
Իտալիայի վարչապետն այցելել է Չինաստան

Իտալիայի վարչապետն այցելել է Չինաստան

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին Պեկինում հանդիպել է Չինաստանի վարչապետ Լի Ցյանի հետ:    Հռոմը նկարագրել է այցը ինչպես «նոր փուլ մեկնարկելու և երկկողմ համագործակցության դրսևորում»: Մելոնին նաև տեղեկացրել է, որ երկրները համաձայնագրեր են կնքել, ըստ որոնց` կամրապնդվի գործակցությունը էլեկտրական մեքենաների արտադրության և վերականգնվող էներգիայի ոլորտներում:     «Մենք ցանկություն ունենք խոշորացնել փոքր և միջին ձեռնարկությունների միջև…

Read More
Իսրայելն ու Թուրքիան միմյանց սպառնալիքներ են ուղղում

Իսրայելն ու Թուրքիան միմյանց սպառնալիքներ են ուղղում

Իսրայելի արտգործախարարի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հասցեին հնչեցված հայտարարությանն իր հերթին արձագանքել է Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը: Նա, մասնավորապես, նշել է. «Իսրայելի արտգործխնախարար Իսրայել Կացը մեր նախագահի հասցեին ուղղված խոսքով բացահայտեց իր նացիստ լինելը։ Նա անցնում է սահմանները»,-գրել է Չելիքը: Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն էլ գրել է՝ «Իսրայելի վարչապետ Բենիամին…

Read More