Բարձր ենք գնահատում Հայաստանի և Բելգիայի միջև վստահելի գործընկերությունը. ԱԳՆ

Բարձր ենք գնահատում Հայաստանի և Բելգիայի միջև վստահելի գործընկերությունը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Բելգիայի ժողովրդին և կառավարությանը Ազգային տոնի առթիվ: Գրառման մեջ ասվում է. «Ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ ենք հղում Բելգիայի ժողովրդին և կառավարությանն Ազգային տոնի առթիվ»: Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև վստահելի գործընկերությունը՝ հիմնված փոխադարձ հարգանքի և բարեկամության, ինչպես նաև ՀՀ-ԵՄ կապերն ավելի ամուր դարձնելու ընդհանուր տեսլականի վրա»:  

Read More
Հութիները նախազգուշացրել են՝ իսրայելական հարվածներն անպատասխան չեն մնա

Հութիները նախազգուշացրել են՝ իսրայելական հարվածներն անպատասխան չեն մնա

Հութիները նախազգուշացրել են, որ Եմենի Հոդեյդա քաղաքի վրա իսրայելական օդային հարվածներն «առանց թշնամուն ուղղված արդյունավետ պատասխանի» չեն մնա, հաղորդում է Al Masirah հեռուստաալիքը։  Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելն առաջին անգամ ուղիղ հարված է հասցրել Եմենին՝ ի պատասխան վերջերս Թել Ավիվին անօդաչուի հասցրած հարվածին, որի պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի հութիները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իսրայելական…

Read More
Իսրայելն առաջին անգամ ուղիղ հարված է հասցրել Եմենին

Իսրայելն առաջին անգամ ուղիղ հարված է հասցրել Եմենին

Իսրայելն առաջին անգամ ուղիղ հարված է հասցրել Եմենին՝ ի պատասխան վերջերս Թել Ավիվին անօդաչուի հասցրած հարվածին, որի պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի հութիները: Լրատվամիջոցների տվյալով՝ իսրայելական հարձակման թիրախում են հայտնվել Հոդեյդա նավահանգստային քաղաքում գտնվող վառելիքի և սպառազինության պահեստները: Նշվում է, որ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ:

Read More