Լոնդոնը և Կիևը կկարողանան պաշտպանական ոլորտում 2 մլրդ ֆունտ ստեռլինգի պայմանագրեր կնքել

Լոնդոնը և Կիևը կկարողանան պաշտպանական ոլորտում 2 մլրդ ֆունտ ստեռլինգի պայմանագրեր կնքել

Ուկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետի հետ: Ուկրաինական կողմի տվյալով՝ Վոլոդիմիր Զելենսկին և Քիր Սթարմերը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը, մասնավորապես՝ իրավիճակը ռազմաճակատում:  Այնուհետև Զելենսկու և Սթարմերի ներկայությամբ Ուկրաինայի պաշտպանունակությանը վարկային աջակցության մասին համաձայնագիր է ստորագրվել: Փաստաթղթով նախատեսվում է օգնություն տրամադրել հակաօդային պաշտպանության համակարգերի, զրահատեխնիկայի, զինամթերքի վերանորոգման և մասնակի արտադրության ոլորտում։ Լոնդոնը և…

Read More
Մարագոսը ցավակցություն է հայտնել ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին

Մարագոսը ցավակցություն է հայտնել ինքնաթիռի վթարի զոհերի ընտանիքներին

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն անդրադարձել է ուսումնամարզական ինքնաթիռի վթարին։ «Խորապես վշտացած եմ այսօր Կոտայքում ուսումնամարզական թռիչքի ժամանակ տեղի ունեցած ավիավթարի ողբերգական լուրից: Իմ անկեղծ ցավակցությունը զոհվածների ընտանիքներին»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Մարագոսը։

Read More
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության. ՀՀ-ում Իրանի դեսպան

Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանը և տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպանն իրանական SNN գործակալության հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Իսլամական Հանրապետության հարաբերություններին: Մեհդի Սոբհանին շեշտել է՝ Հայաստանն Իրանի անմիջական հարևան է, և չնայած երկու երկրի միջև սահմանն ամենակարճն է, այնուհանդերձ, ամենահուսալին է և կոչվում է «հույսի սահման»: «Միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել հայերի և Հայաստանի հետ, և դրանք միայն ամրապնդվում են»,- նշել…

Read More
Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտ բռնկված անտառային հրդեհը հասել է բնակելի տարածքներ

Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտ բռնկված անտառային հրդեհը հասել է բնակելի տարածքներ

Թուրքիայի Իզմիր քաղաքի մոտ բռնկված անտառային հրդեհն ուժեղ քամու հետևանքով հասել է բնակելի տարածքներ, այն մարելու համար ինքնաթիռներ և ուղղաթիռներ են ներգրավվել, մի շարք քաղաքացիներ տարհանվել են՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները: Նշվում է, որ հրդեհի 40-ից ավելի օջախ մեկուսացվել է: Կրակի բռնկման պատճառների մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Հրդեհների պատճառով օդանավակայանների աշխատանքում խափանումներ են…

Read More
Գալուզինը Իրանի դեսպանի հետ քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում

Գալուզինը Իրանի դեսպանի հետ քննարկել է իրադրությունը Հարավային Կովկասում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հանդիպել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում իրավիճակի շուրջ։ «Քննարկվել են նաև Հարավային Կովկասում տիրող իրադրության վերաբերող մի շարք հրատապ հարցեր: Երկուստեք հետաքրքրություն է հայտնվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի շրջանակում մոտեցումների սերտ համակարգման շարունակման հարցում: Ընդգծվել է կողմերի քննադատական գնահատականը հավաքական Արևմուտքի՝…

Read More
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ է վերընտրվել Յաել Բրոն-Պիվեն

Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ է վերընտրվել Յաել Բրոն-Պիվեն

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում վերընտրվել է Էմանուել Մակրոնի «Վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Յաել Բրոն-Պիվեն։ Նա քվեարկության երրորդ փուլում ստացել է 220 պատգամավորի աջակցությունը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կոալիցիայից 74-ամյա Անդրե Շասենը՝ 207 ձայնով: Երրորդը աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության նախկին փոխխոսնակ Սեբաստիեն Շենյուն է՝ 141 ձայնով: «Մենք տեսանք, որ…

Read More
Հայտնի են «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի առաջին փուլի արդյունքները

Հայտնի են «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի առաջին փուլի արդյունքները

Օրերս կայացավ «Ջավախքի ձայնը» երգի մրցույթ-փառատոնի առաջին փուլը, որին մասնակցել էին շուրջ 150 կատարողներ Ախալքալաքի, Նինոծմինդայի, Ախալցխայի, Ասպինձայի և Ծալկայի շրջաններից։ Լսումներն անցկացվեցին Ախալքալաքում՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գրասենյակում և Նինոծմինդայում՝ «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում։ Նախագծի ժյուրիի անդմաներն էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, օպերային երգիչ Ալեքսանդր Թամազովը, դաշնակահար, կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի…

Read More
Ախալքալաքում մեկ անձ բերման  է ենթարկվել

Ախալքալաքում մեկ անձ բերման է ենթարկվել

Ախալքալաքում մեկ անձի տան խուզարկության արդյունքում առգրավվել է 2 ապօրինի փամփուշտ և 96 պարկուճ, մեկ անձ բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու համար, հայտնում է ՆԳՆ-ն։ Նույն աղբյուրի համաձայն՝ Թբիլիսիում և շրջաններում իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում զենքի ապօրինի առգրավման արդյունքում ձերբակալվել է 9 մարդ։ Նախաքննությունն իրականացվում է «Ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը և կրելը»…

Read More
Շոլցն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Շոլցն ու Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Գերմանիայի կանցլերի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը: Օլաֆ Շոլցը հայտնել է, որ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին։ Ընդգծվել է Մյունխենի անվտանգության համաժողովի հարթակում Շոլց-Փաշինյան-Ալիև համատեղ հանդիպման կարևորությունը։ Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման աշխատանքները: Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ Ալիևը նշել է,…

Read More
Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը հայտնի է. ՊՆ

Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը հայտնի է. ՊՆ

Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը և կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:   «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Read More
Ֆինլանդիայի նախագահը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ֆինլանդիայի նախագահը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Մեծ Բրիտանիայում եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է ԵԱՀԿ-ում Հելսինկիի առաջիկա նախագահությունը: «Ի թիվս այլ թեմաների՝ մենք քննարկեցինք եվրոպական անվտանգությունը, Ուկրաինան, տարածաշրջանային խնդիրները և ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի առաջիկա նախագահությունը»,- նշել է Ստուբը X-ի իր միկրոբլոգում: Ֆինլանդիան ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի 2025…

Read More
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ֆրանսիական ռազմական գործակցության մասին Մակրոնի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ֆրանսիական ռազմական գործակցության մասին Մակրոնի հայտարարություններին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության խոսնակը արձագանքել է Մեծ Բրիտանիայում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հայ-ֆրանսիական ռազմական գործակցության վերաբերյալ հայտարարություններին։ Այխան Հաջիզադեն կարծիք է հայտնել, թե իբր Ֆրանսիայի նախագահի՝ Հայաստանի ռազմականացման քաղաքականությունն արդարացնող, կողմնակալ դիրքորոշումը տարածաշրջանում լարվածություն ստեղծելու և խաղաղության գործընթացը խոչընդոտելու փորձի ևս մեկ վառ օրինակ է։ Ադրբեջանի ԱԳՆ…

Read More
Ախալցխայում այսօրվանից քաղաքային տրանսպորտը դարձել է վճարովի

Ախալցխայում այսօրվանից քաղաքային տրանսպորտը դարձել է վճարովի

Ախալցխայում  այսօր՝ հուլիսի 19-ին, նոր ավտոբուսների մի մասը սկսել են  շարժվել դեպի գյուղեր։ Հասարակական տրանսպորտը կսպասարկի Ածղուրիի, Կլդեի, Մինաձեի, երկրորդ Շախտայի և Վալե քաղաքի բնակչությանը։ Ավտոբուսների վրա տեղադրված են վճարային սարքեր։ Դեպի գյուղեր ճանապարհորդության արժեքը կկազմի 1 լարի, իսկ երկրորդ Շախտ և Մինաձե գյուղ՝ 50 թեթրի։ Քաղաքացիները կկարողանան ճանապարհորդության համար վճարել TBC բանկի քարտով։ Քաղաքի…

Read More
Էրդողանը դատապարտել է Թրամփի դեմ օրերս կատարված մահափորձը

Էրդողանը դատապարտել է Թրամփի դեմ օրերս կատարված մահափորձը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և ԱՄՆ նախկին նախագահ, ներկայումս նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Թուրքական կողմի տվյալով՝ Էրդողանը դատապարտել է Թրամփի դեմ օրերս կատարված մահափորձը: «Էրդողանը նշել է, որ տեղի ունեցածից հետո Թրամփի խիզախ պահվածքն ամրապնդել է ժողովրդավարությունը և վկայում է նրա նկատմամբ ամերիկյան ժողովրդի վստահության մասին»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդագրության…

Read More
Տեսել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկկողմ շփումների հնարավորությունը. Շառլ Միշել

Տեսել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկկողմ շփումների հնարավորությունը. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Օքսֆորդում Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին և այդ ուղղությամբ իր գործադրած ջանքերին: «Վերջին ամիսներին տեսել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկկողմ շփումների հնարավորությունը: Գիտեք, ես փորձեցի անել հնարավորը ԵՄ-ի անունից՝ հեշտացնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությունը»,- ասել է նա։ Հիշեցնենք,…

Read More