Ռոստովի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակումից նավթաբազան հրդեհվել է

Ռոստովի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակումից նավթաբազան հրդեհվել է

Ռոստովի մարզում հուլիսի 13-ի առավոտյան, անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։ Հրդեհին տրվել է բարդության երրորդ աստիճան՝ ասել է նահանգապետ Վասիլի Գոլուբևը: Պատերազմի սկզբից ռուսական շրջանները պարբերաբար հայտնվում են Ուկրաինայի կրակի տակ։ Վերջին անգամ Ռոստովի մարզի վրա դրոնային հարձակում է տեղի ունեցել հուլիսի 9-ի գիշերը։ Այդ ժամանակ հակաօդային…

Read More
Վրաստանի վարչապետն իրատեսական է համարում երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Վրաստանի վարչապետն իրատեսական է համարում երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն երկրի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին միանգամայն իրատեսական է համարում և համոզված է, որ հանրապետությունը ՆԱՏՕ-ին կանդամակցի մինչև 2030 թվականը՝ չնայած տարբեր խնդիրներին։  Ավելի վաղ Վրաստանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամության մասին։ Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հետ զրույցում Կոբախիձեն ասել է, որ Վրաստանը…

Read More
Իմ թիմը կպայքարի «ուժեղ տարածաշրջանի» ստեղծման համար. Մասուդ Փեզեշքիան

Իմ թիմը կպայքարի «ուժեղ տարածաշրջանի» ստեղծման համար. Մասուդ Փեզեշքիան

Իրանի նորընտիր նախագահն «Իմ ուղերձը նոր աշխարհին» վերտառությամբ հոդված է հրապարակել: Մասուդ Փեզեշքիանը հավաստիացրել է, որ իր վարչակազմն առաջնահերթություն է տալու հարևանների հետ հարաբերությունների ամրապնդմանը և համագործակցությանը՝ հանուն տարածաշրջանի բարգավաճման: «Կվարենք հնարավորությունների վրա հիմնված քաղաքականություն՝ բոլոր երկրների հետ հարաբերություններում պահելով հավասարակշռություն, որը համահունչ է մեր ազգային շահերին, տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային ու գլոբալ խաղաղության և անվտանգության…

Read More
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են հրադադարի հասնելու և պատանդներին վերադարձնելու ծրագրի ընդհանուր պայմանների հարցում. Բայդեն

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են հրադադարի հասնելու և պատանդներին վերադարձնելու ծրագրի ընդհանուր պայմանների հարցում. Բայդեն

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնեցրել են Գազայի հատվածում հրադադարի շրջանակային պարամետրերը։ «Վեց շաբաթ առաջ ես հրադադարի հասնելու և պատանդներին վերադարձնելու համապարփակ շրջանակային ծրագիր եմ շարադրել: Դեռ անելիքներ կան, և բարդ խնդիրներ կան, բայց Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը այժմ համաձայնել են դրան»,- գրել է Ջո Բայդենը X-ի միկրոբլոգում Միաժամանակ ՀԱՄԱՍ-ը միջնորդներից գրավոր երաշխիքներ…

Read More
Վճռականորեն աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

Վճռականորեն աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը. Խավիեր Կոլոմինա

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցերին հայ-ադրբեջանական գործընթացի վերաբերյալ: Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի համար կարևոր է կայունությունը Հարվային Կովկասի տարածաշրջանում, և դաշինքի աջակցությունն է հայտնել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ներգրավվածությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղ գործընթացին: «Վճռականորեն աջակցում…

Read More
Հուսով ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով մշտական խաղաղություն կհաստատվի. Էրդողան

Հուսով ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով մշտական խաղաղություն կհաստատվի. Էրդողան

Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս Թուրքիայի նախագահը ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել Հարավային Կովկասում զարգացումներին: Պատասխանելով Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման մասին հարցին՝ Ռեջեփ Էրդողանն ընդգծել է.  «Իսկ ինչո՞ւ չպետք է մտածենք այդ ուղղությամբ: Մենք այդ մասին արդեն ամեն ինչ ասել ենք հայկական կողմին։ Այժմ պետք է բոլոր առագաստներն ուղղենք դեպի խաղաղություն: Հուսով ենք, որ…

Read More
ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

Օտարերկրյա քաղաքացին հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Մեղիի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 11-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Մեղրիի սահմանակետի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում, մեքենաների հերթի հետ կապված վիճաբանել է նշված ավտոկայանատեղիի աշխատակցի հետ, որը բռունցքով երկու անգամ հարվածել է բողոք ներկայացնող քաղաքացու դեմքին։ Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ…

Read More
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը կարևորել է Հայաստան-Չինաստան բազմաշերտ համագործակցության զարգացումը և ընդգծել, որ դեսպանն իր գործունեությամբ նպաստել է երկկողմ հարաբերությունների հետևողական ընդլայնմանը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և ՀՀ կառավարությանը արդյունավետ համագործակցության համար՝ հավելելով, որ չինական կողմը շահագրգիռ…

Read More
Հայաստանը շահագրգռված է Թբիլիսիի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ. վարչապետը՝ Վրաստանի պաշտպանության նախարարին

Հայաստանը շահագրգռված է Թբիլիսիի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ. վարչապետը՝ Վրաստանի պաշտպանության նախարարին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և կարևորել է Չիկովանիի այցը մեր երկիր: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ և զարգացմամբ: Վարչապետն արդյունավետ է գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև…

Read More
Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կկնքվի տեսանելի ապագայում․ ՌԴ դեսպան

Մոսկվայի և Թեհրանի միջև ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կկնքվի տեսանելի ապագայում․ ՌԴ դեսպան

Մոսկվայի և Թեհրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը կկնքվի տեսանելի ապագայում, ինչը նոր լիցք կհաղորդի երկու երկրի միջև հարաբերությունների որակական զարգացմանը` հայտարարել է Իրանում ՌԴ դեսպան Ալեքսեյ Դեդովը։ Պատասխանելով համաձայնագրի ստորագրման հնարավոր ժամկետների մասին հարցին՝ Դեդովը հիշեցրել է, որ Իրանի նոր նախագահը պաշտոնը ստանձնում է հուլիսի վերջին, որից հետո տեղի կունենա Մեջլիսում նախարարների թեկնածուների…

Read More
Մեկնարկում են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի համատեղ զորավարժությունները

Մեկնարկում են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի համատեղ զորավարժությունները

Ղազախստանի Ակտաու քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի համատեղ Бірлестік-2024 միջազգային օպերատիվ-մարտավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների բացման արարողությունը: Զորավարժություններն անցկացվում են հինգ երկրի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված համատեղ պլանի համաձայն։ Ադրբեջանի ՊՆ տվյալով՝ Бірлестік-2024 միջազգային զորավարժություններին երկիրը ներկայացնում են ցամաքային զորքերի, ռազմաօդային և ռազմածովային ուժերի զինծառայողները, ավիացիայի միջոցներն ու նավերը:

Read More
Հունգարիան ԵՄ խորհրդում նախագահության 12 օրվա ընթացքում մեծ վնաս է հասցրել համայնքին․ Գերմանիայի ԱԳՆ

Հունգարիան ԵՄ խորհրդում նախագահության 12 օրվա ընթացքում մեծ վնաս է հասցրել համայնքին․ Գերմանիայի ԱԳՆ

Բուդապեշտը ԵՄ խորհրդում նախագահության 12 օրվա ընթացքում մեծ վնաս է հասցրել համայնքին՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։ «Մենք պետք է տեսնենք, թե հետագայում ինչպես կընթանա Հունգարիայի նախագահությունը ԵՄ Խորհրդում։ Այժմ Հունգարիայի նախագահության 12-րդ օրն ենք, և այն արդեն իր մեծ կողմնակի վնաս է պատճառել»,- նշել է պաշտոնյան։ Միևնույն ժամանակ, Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը նշել…

Read More