ԱՄՆ-ը ռազմական օգնության 7-րդ փաթեթն է ուղարկում Ուկրաինա

ԱՄՆ-ը ռազմական օգնության 7-րդ փաթեթն է ուղարկում Ուկրաինա

Նախօրեին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Ուկրաինային ավելի քան 2,3 մլրդ դոլարի ռազմական օգնություն հատկացնելու մասին: Գերատեսչության կայքում հուլիսի 3 – ին հրապարակված հաղորդագրության մեջ, նշվել է, որ այդ գումարից 2,2 մլրդ դոլարը, հատկացվելու Է Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) միջոցով, որի շրջանակներում զենքը պատվիրում են անմիջապես արտադրողներից կամ գործընկերներից: Այդ ծրագրով նախատեսվում է հրթիռներ…

Read More
Վրաստանը վերահաստատել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդման  հանձնառությունը
		04.07.2024 . Տարածաշրջան

Վրաստանը վերահաստատել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամրապնդման հանձնառությունը 04.07.2024 . Տարածաշրջան

Վրաստանի իշխանությունները վերահաստատում են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության, բարեկամության և համագործակցության ամրապնդման իրենց հանձնառությունը։ Այդ մասին ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ X-ում  գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Շնորհավոր մեր ամերիկացի բարեկամներին և գործընկերներին՝ Անկախության օրվա առթիվ: Նշելով այս օրը, մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ամրապնդելու վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերությունը և էլ ավելի ամրապնդելու Վրաստանի ու Միացյալ…

Read More
Ծայրահեղ աջ ուժերի դեմ ցույցեր են անցկացվում Ֆրանսիայում

Ծայրահեղ աջ ուժերի դեմ ցույցեր են անցկացվում Ֆրանսիայում

Այսօր հազարավոր մարդիկ են հավաքվել Փարիզում բողոքելու խորհրդարանի արտահերթ ընտրության առաջին փուլում ձայների մեծամասնություն ստացած ծայրահեղ աջակողմյան Ազգային միավորման դեմ։ Ցույցին մասնակցել են արհմիություններ, անկախ լրատվամիջոցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ցուցարարները կոչ են արել համաքաղաքացիներին ընտրության երկրորդ՝ վճռորոշ փուլում հակահարված տալ ծայրահեղ աջերին և թույլ չտալ նրանց խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ստանալ՝ կառավարություն կազմելու իրավունքով։ Ազգային միավորման…

Read More
Էրդողանը չեղյալ է հայտարարել այցը Շուշի, նա կմեկնի Գերմանիա՝ ֆուտբոլ դիտելու. A Haber

Էրդողանը չեղյալ է հայտարարել այցը Շուշի, նա կմեկնի Գերմանիա՝ ֆուտբոլ դիտելու. A Haber

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է հուլիսի 6-ին նախատեսված այցը Շուշի՝ մասնակցելու այնտեղ կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության (OTS) գագաթնաժողովին, և որոշել է մեկնել Գերմանիա՝ Թուրքիայի և Նիդերլանդների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու, հայտնում է A Haber-ը։ Էրդողանը «որոշել է բարձրացնել ազգային հավաքականի ոգին»՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կողմից Թուրքիայի ազգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի…

Read More
Բաքուն դժգոհ է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունից
		04.07.2024 . Միջազգային

Բաքուն դժգոհ է ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունից 04.07.2024 . Միջազգային

Բաքուն արձագանքել է Ադրբեջանի վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությանը, որի համաձայն՝ այդ երկրի իշխանությունը հրաժարվում է գործակցել Կոմիտեի հետ: Ըստ հայտարարության՝ Կոմիտեն շարունակում է տեղեկություններ ստանալ նաև ոստիկանության աշխատակիցների կողմից դաժան վերաբերմունքի և նույնիսկ խոշտանգումների դեպքերի մասին: Այնուհանդերձ, Ադրբեջանի ՆԳՆ-ն որևէ քայլ չի ձեռնարկել այդ գործելաոճը կանխելու համար: Կոմիտեն հույս է հայտնել, որ…

Read More
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է ԱՄՆ-ին Անկախության օրվա առթիվ

Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է ԱՄՆ-ին Անկախության օրվա առթիվ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ ղեկավարությանն ու ժողովրդին շնորհավորել է Անկախության տոնի առթիվ: «Միացյալ Նահանգներին և նրա ժողովրդին շնորհավորում ենք Անկախության օրվա առթիվ: ԱՄՆ-ի բարեկամներին և գործընկերներին մաղթում ենք հետագա հաջողություններ առաջիկա տարիներին և ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերության կառուցում՝ ի շահ մեր քաղաքացիների, հանուն ավելի կայուն ու բարգավաճ Հարավային Կովկասի»,- գրել է…

Read More
Կրեմլը բացառում է Էրդողանի միջնորդությունը Ուկրաինայի հարցով բանակցություններում
		04.07.2024 . Միջազգային

Կրեմլը բացառում է Էրդողանի միջնորդությունը Ուկրաինայի հարցով բանակցություններում 04.07.2024 . Միջազգային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի կարող միջնորդ լինել ուկրաինական ճգնաժամի կարգավորման բանակցություններում՝ ռուսական Առաջին ալիքին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հավելել է, որ Աստանայում ՇՀԿ գագաթնաժողովում Էրդողանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երկժամյա հանդիպմանը քննարկվել է ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Զրույցի ընթացքում Թուրքիայի ղեկավարը ռուս գործընկերոջը խոստացել է, որ Անկարան կշարունակի…

Read More
ԵՄ-ն մտադիր է շարունակել Ռուսաստանից գազի մատակարարումը Ուկրաինայի տարածքով

ԵՄ-ն մտադիր է շարունակել Ռուսաստանից գազի մատակարարումը Ուկրաինայի տարածքով

2024 թվականի վերջին լրանում է «Գազպրոմի» հետ Ուկրաինայի տարածքով գազի տարանցման պայմանագրի ժամկետը և եվրոպական մի քանի երկիր աշխատում է ԵՄ ռուսական գազի մատակարարումները շարունակելու ուղղությամբ: Այդ մասին չորեքշաբթի՝ հուլիսի 3-ին, հայտնել է գերմանական Handelsblatt տնտեսական թերթը։ Չնայած Ուկրաինայի հետ պատերազմին, Ռուսաստանը շարունակում է իր տարածքով գազ մատակարարել ԵՄ երկրներին, ինչպիսիք են Ավստրիան, Սլովակիան, Հունգարիան…

Read More
Զելենսկին մտադիր է աշխատանքից ազատել Շմիհալին. Украинская правда
		04.07.2024 . Միջազգային

Զելենսկին մտադիր է աշխատանքից ազատել Շմիհալին. Украинская правда 04.07.2024 . Միջազգային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մտադիր է երկրի վարչապետի պաշտոնից ազատել Դենիս Շմիհալին՝ հայտնել է Украинская правда պարբերականը՝ վկայակոչելով Զելենսկուն մոտ կանգնած «իրազեկ աղբյուրները»։ Զրուցակիցներից մեկի խոսքով՝ Զելենսկին վարչապետից անընդհատ սպասում է «որոշ կրեատիվ լուծումներ և առաջարկներ», սակայն Շմիհալը «թեև աճել է վերջին տարիներին, սակայն չի կարողանում ամբողջությամբ փոխվել»։ Զելենսկու շրջապատից Украинская правда-ի մեկ այլ աղբյուր…

Read More
Բելառուսը դարձավ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Բելառուսը դարձավ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Բելառուսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության լիիրավ անդամ։ Համապատասխան որոշումը ստորագրվել է Աստանայում կայացած ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։ Այսպիսով, Բելառուսը ՇՀԿ-ի տասներորդ լիիրավ անդամն է։ Կազմակերպությունում նման կարգավիճակ ունեն Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։ ՇՀԿ-ի դիտորդ երկրներն են Մոնղոլիան և Աֆղանստանը, երկխոսության գործընկերներն են Թուրքիան, Ադրբեջանը, Եգիպտոսը,…

Read More
Պուտինը և Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Պուտինը և Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը

Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: «Մոսկվայի և Բաքվի շփումների ծավալը մեծ է։ Եթե ամեն ամիս էլ հանդիպենք, միևնույն է՝ խոսելու բան կլինի»,- դիմել է Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևին։ Կրեմլի ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ առևտրատնտեսական գործակցությունը մեծ տեմպերով զարգանում է: «Ցանկանում եմ նշել ենթակառուցվածքների ոլորտում մեր ծրագրերը, առաջին…

Read More