Ադրբեջանում արգելել են արյունակիցների միջև ամուսնությունները

Ադրբեջանում արգելել են արյունակիցների միջև ամուսնությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է Ընտանեկան օրենսգրքի փոփոխությունները, որոնք մերձավոր ազգականների միջև ամուսնությունների արգելք են նախատեսում: Ընտանեկան օրենսգրքի հոդվածում, որում ամրագրված են ամուսնության կնքմանը խոչընդոտող հանգամանքները, ավելացել է երկու կետ, որոնք արգելում են նման ամուսնությունները:

Read More
Պաղեստինյան կուսակցությունները միասնության համաձայնագիր են ստորագրել Պեկինում

Պաղեստինյան կուսակցությունները միասնության համաձայնագիր են ստորագրել Պեկինում

Պաղեստինի ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ կուսակցությունները միասնության և հարաբերությունների ամրապնդման համաձայնագիր են ստորագրել Պեկինում: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի պետական հեռուստաընկերությանը:    Ըստ Չինաստանի արտգործնախարարության՝ այդպիսի որոշում կայացվել է Իսրայելի և ՀԱՄԱՍ կուսակցության միջև 2023 թ. հոկտեմբերի 7-ից ընթացող պատերազմի ֆոնին: Չինաստանի արտգործնախարար Վան Ին նշել է, որ փաստաթուղթն ուղղված է…

Read More
Ուրախ եմ Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցություն ցուցաբերելու որոշման կապակցությամբ․ Լուազո

Ուրախ եմ Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցություն ցուցաբերելու որոշման կապակցությամբ․ Լուազո

Եվրոպական Միությունն առաջին անգամ աջակցություն է ցուցաբերում Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն: «Ես ուրախ եմ այս որոշման կապակցությամբ, որի համար ես պայքարել եմ ամիսներ շարունակ»,- գրել է Լուազոն։

Read More
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն Մոսկվայում խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սամիր Շարիֆովի հետ: ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում առկա իրավիճակը: Մտքեր են փոխանակվել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի խորհրդի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել երկկողմ և միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք…

Read More
ՀՀ ԱԽ քարտուղարը կարևորել է ֆրանսիական կողմի հետաքրքրությունը` ՀՀ-ում զարգացնելու ատոմային էներգիայի ոլորտը

ՀՀ ԱԽ քարտուղարը կարևորել է ֆրանսիական կողմի հետաքրքրությունը` ՀՀ-ում զարգացնելու ատոմային էներգիայի ոլորտը

Հուլիսի 23-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից: ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել ֆրանսիական կողմի հետաքրքրությունը` Հայաստանում զարգացնելու ատոմային էներգիայի ոլորտը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Read More
ԱլԳ Քաղհասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու ԵՄ որոշումը

ԱլԳ Քաղհասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու ԵՄ որոշումը

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրոպական Միության որոշումը: «Դրանց ավարտից հետո ՀՀ քաղաքացիները կկարողանան այցելել Եվրամիություն կարճաժամկետ այցերով՝ առանց վիզաների։ Սա կարևոր հանգրվան է ԵՄ-Հայաստան հարաբերություններում, որը մերձեցնում է Արևելյան գործընկերությունը»,- նշված է ֆորումի X-ի միկրոբլոգում: We welcome #EU decision to start visa liberalisation talks with…

Read More
Ուրախ եմ այն լավ լուրի կապակցությամբ, որ Հայաստանը հասանելիություն կունենա Խաղաղության եվրոպական հիմնադրամին․ Կոլոննա

Ուրախ եմ այն լավ լուրի կապակցությամբ, որ Հայաստանը հասանելիություն կունենա Խաղաղության եվրոպական հիմնադրամին․ Կոլոննա

Ուրախ եմ այն լավ լուրի կապակցությամբ, որ Հայաստանը հասանելիություն կունենա Խաղաղության եվրոպական հիմնադրամին՝ X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարարը։ «Սա ֆրանսիական վաղեմի նախաձեռնության գագաթնակետն է։ Շնորհավորում եմ Ստեֆան Սեժուրնեին՝ այն ավարտին հասցնելու համար: Ֆրանսիան աջակցում է Հայաստանին»,- գրել է Կատրին Կոլոննան։

Read More
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը գեներալ-մայոր Ջեյմս Քրիզելի (ԱՄՆ Եվրոպական հրամանատարություն), բրիգադի գեներալ Էնթոնի Մոհաթի (Կանզասի ազգային գվարդիա) և բրիգադի գեներալ Էնդրյու Սասլավի (Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքեր) հետ դիտարկել է «Արծիվ գործընկեր 24» զորավարժության ընթացքը։ «Հուլիսի 15-ին մեկնարկած այս զորավարժությունը հայ-ամերիկյան երկարամյա պաշտպանական համագործակցության հերթական նախաձեռնություններից է միջազգային խաղաղապահ գործողություններում մասնակցության նախապատրաստման ուղղությամբ»,-…

Read More
Ռուսախոս քաղաքացիների իրավունքները պաշտպանելն ապակայունացնող է. Ստեֆանիշինա

Ռուսախոս քաղաքացիների իրավունքները պաշտպանելն ապակայունացնող է. Ստեֆանիշինա

Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան հայտարարել է, որ ռուսախոս քաղաքացիների իրավունքները պաշտպանելն ապակայունացնող է: Ուկրաինական իշխանությունը կարևոր չի համարում ռուսերենը երկրի տարածքում ռուս քաղաքացիների ցանկությամբ պահպանելը: Ըստ փոխվարչապետի՝ Ուկրաինայում քաղաքացիների հանդեպ չկա օրենսդրական խտրականություն, իսկ ուկրաիներենի պահպանումն անհրաժեշտություն է՝ այդ մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները: «Ուզում եմ նշել, որ ռուս քաղաքացիներն ունեն նույնչափ իրավունքներ և սահմանափակումներ,…

Read More
Մոսկվան ու Թեհրանը ավարտել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի նախապատրաստումը․ Ռուդենկո

Մոսկվան ու Թեհրանը ավարտել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի նախապատրաստումը․ Ռուդենկո

Ռուսաստանն ու Իրանը ավարտել են համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի նախապատրաստումը, ստորագրումը տեղի կունենա մոտ ժամանակներս: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ Այժմ երկու երկրները սկսում են ներպետական ընթացակարգերը, որոնք անհրաժեշտ են բարձր մակարդակով առաջիկա շփումների շրջանակում պայմանագիրը ստորագրման նախապատրաստելու համար: Ավելի վաղ IRNA գործակալությունը հայտնել էր, որ Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը…

Read More
Նիդերլանդների ԱԳ նախարարը ողջունել է Եվրամիության կողմից Հայաստանի Զինված ուժերին աջակցության միջոցի ընդունումը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ողջունել է Եվրամիության կողմից Հայաստանի Զինված ուժերին աջակցության միջոցի ընդունումը

Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը ողջունել է ԵՄ Խորհրդի կողմից Հայաստանի Զինված ուժերին աջակցության միջոցի ընդունումը։ «Սա առաջին դեպքն է, երբ Եվրամիությունը որոշել է աջակցել Հայաստանին խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով: Սա կարևոր քայլ է՝ ուղղված երկրի դիմակայունության բարձրացմանը»,- նշված է նախարարի X-ի միկրոբլոգում։ I welcome the @EUCouncil‘s adoption of this assistance measure in support of the…

Read More
Իրանը և Սուդանը վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները

Իրանը և Սուդանը վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները

Իրանը և Սուդանը վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները և դեսպաններ նշանակել։ Երկու երկրները դեսպանությունները փակել էին 2016 թվականին, երբ Սուդանը միացել էր Եմենի հութիների դեմ դաշինքին։ Իրանն ու Սուդանը հարաբերությունների վերականգնման բանակցությունները սկսել էին 2023 թվականին։ Լրատվամիջոցները գրում էին, որ Սուդանն Իրանից ԱԹՍ-ներ է ստանում, սակայն 2024 թվականի մարտին Սուդանը հերքել էր Թեհրանից ռազմական օգնություն ստանալը։

Read More
Կոլոմինան նշանակվել է Հարավային հարևանության ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ

Կոլոմինան նշանակվել է Հարավային հարևանության ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Խավիեր Կոլոմինային նշանակել է Հարավային հարևանության ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ: Մինչ այդ Կոլոմինան զբաղեցնում էր Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում կազմակերպության հատուկ ներկայացուցչի պաշտոնը։ «Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Սահելի շրջանները կարևոր են Հյուսիսատլանտյան դաշինքի համար: Խավիեր Կոլոմինան ՆԱՏՕ-ի գործընկերների հետ փոխգործակցության մեծ փորձ ունի։ Նրա նշանակումը է՛լ ավելի կամրապնդի ՆԱՏՕ-ի…

Read More
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 23-ին ընդունել է Save Armenia հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից: ՀՀ ԱԽ քարտուղարը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և կարևորել այն աշխատանքը, որը միությունն անում է՝ նպաստելու Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր և…

Read More
Ողջունում եմ Հայաստանի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը և աջակցում եմ բարեփոխումներին․ Լեքսման

Ողջունում եմ Հայաստանի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը և աջակցում եմ բարեփոխումներին․ Լեքսման

Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը ողջունել է Եվրամիություն-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման հարցով երկխոսություն սկսելու և Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն ցուցաբերելու մասին ԵՄ խորհրդի որոշումները։ «Վերջապես Խորհուրդն իմաստուն և ռազմավարական որոշումներ կայացրեց: Ես անկեղծորեն ողջունում եմ Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և աջակցում եմ բարեփոխումներին»,- նշել է Լեքսմանը X-ի իր միկրոբլոգում։ Some wise and strategic…

Read More
Քամալա Հարիսը բավականաչափ ձայներ է հավաքել նախագահի ընտրություններում առաջադրվելու համար

Քամալա Հարիսը բավականաչափ ձայներ է հավաքել նախագահի ընտրություններում առաջադրվելու համար

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը բավականաչափ ձայներ է հավաքել նախագահի ընտրություններում առաջադրվելու համար։ Associated Press գործակալության տվյալով՝ Հարիսը ստացել է 2538 դեմոկրատ պատվիրակների աջակցությունը, ինչը զգալիորեն գերազանցել է առաջադրման համար անհրաժեշտ 1976 ձայնը: Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի նախագահ Ջեյմի Հարիսոնը հայտարարել է, որ նախագահի թեկնածուն կառաջադրվի մինչև օգոստոսի 7-ը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 21-ին հայտարարել…

Read More
Լատվիայի ԱԳՆ-ն ողջունել է վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը և ԽԵՀ-ի աջակցությունը Հայաստանին

Լատվիայի ԱԳՆ-ն ողջունել է վիզայի ազատականացման շուրջ երկխոսությունը և ԽԵՀ-ի աջակցությունը Հայաստանին

Եվրամիություն-Հայաստան վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշումները կարևոր քայլ են ԵՄ-Հայաստան հարաբերություններում: Այդ մասին նշված է Լատվիայի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում։ «Ժողովրդավարության, խաղաղության և բարգավաճման ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն»,- նշված է գերատեսչության գրառման մեջ։

Read More
Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ռումինիան «Կասպից-Սև ծով» տրանսպորտային երթուղի կստեղծեն

Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ռումինիան «Կասպից-Սև ծով» տրանսպորտային երթուղի կստեղծեն

Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը և Ռումինիան կստեղծեն Կասպից-Սև ծով տրանսպորտային երթուղի։ Քառակողմ միջկառավարական համաձայնագիրը կստորագրվի սեպտեմբերին՝ Բուխարեստում, հաղորդում է Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունը։ Ծրագրի գաղափարը Ռումինիայի կողմից բարձրաձայնվել էր դեռ 2018 թվականի հուլիսին, սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով դրա իրականացումը հետաձգվել էր։ Նախագծի նկատմամբ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում Թուրքիան, Բուլղարիան և Ուկրաինան։

Read More
ԵՄ որոշումներն  աջակցում են Հայաստանին, որն ընտրել է բարեփոխումների ուղին․ ԵՄ-ում Չեխիայի պատվիրակություն

ԵՄ որոշումներն աջակցում են Հայաստանին, որն ընտրել է բարեփոխումների ուղին․ ԵՄ-ում Չեխիայի պատվիրակություն

ԵՄ խորհուրդն այսօր համաձայնել է Խաղաղության Եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցություն ցուցաբերել Հայաստանի դիմակայունության բարձրացմանը և ՀՀ հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն։ Այդ մասին հաղորդում է ԵՄ-ում Չեխիայի պատվիրակությունը։ «Այս կարևոր որոշումներն աջակցում են երկրին, որը, չնայած ՌԴ ճնշմանը, ընտրել է բարեփոխումների ու ժողովրդավարության ուղին»,- հայտարարել է պատվիրակությունը։

Read More
Մակրոնը օլիմպիական խաղերի ժամանակ «հրադադար» է առաջարկել քաղաքական կուսակցություններին

Մակրոնը օլիմպիական խաղերի ժամանակ «հրադադար» է առաջարկել քաղաքական կուսակցություններին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն օլիմպիական խաղերի ժամանակ կողմերին «քաղաքական հրադադար» է առաջարկել՝ նշելով, որ այս պահին ուշադրությունը պետք է կենտրոնացնել սպորտի վրա, ոչ թե քաղաքականության։ Նախագահը նշել է, որ հունիսին Ազգային ժողովի լուծարումը բացասաբար չի ազդել խաղերի վրա, ինչի համար իրեն ավելի վաղ մեղադրել էին ընդդիմությունն ու քաղաքապետարանը: «Սա «հրադադարի» մի տեսակ է»,- ասել է…

Read More
Եվրոպական խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցով երկխոսություն սկսելու՝ Հանձնաժողովի մտադրությունը

Եվրոպական խորհուրդը ողջունել է Հայաստանի հետ վիզաների ազատականացման հարցով երկխոսություն սկսելու՝ Հանձնաժողովի մտադրությունը

Եվրոպական խորհրդի՝ արտաքին գործերի նախարարներն այսօր քննարկել են Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության հարցը՝ տալով դրական եզրակացություն: Այդ մասին նշված է խորհրդի տարածած հաղորդագրությունում: «Եվրոպական Խորհուրդը ողջունում է Հանձնաժողովի մտադրությունը Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և երկխոսության փուլերում, այդ թվում՝ չափանիշների սահմանման և դրանց իրականացման գնահատման գործընթացում, Խորհրդին և անդամ…

Read More
Վստահ եմ, որ փոխադարձ պաշտոնական այցերը նոր խթան կլինեն ՀՀ-Եգիպտոս փոխգործակցության խորացման համար. Փաշինյանը՝ Աս-Սիսիին

Վստահ եմ, որ փոխադարձ պաշտոնական այցերը նոր խթան կլինեն ՀՀ-Եգիպտոս փոխգործակցության խորացման համար. Փաշինյանը՝ Աս-Սիսիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ մեր երկու պետությունների միջև…

Read More