Վրաստանի Նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Վրաստանի Նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելյան պալատում հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հետ։ Այս մասին տեղեկություն է տարածում նախագահի աշխատակազմը։ Հանդիպման մանրամասների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ինչպես հայտնի է, այսօր Ուզրա Զեյան հանդիպումներ է ունեցել քաղաքացիական հասարակության և կին քաղաքական գործիչների հետ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխող կուսակցությունից։

Read More
Իրանի ԱԳՆ խոսնակը հերքել է Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարելու վերաբերյալ մեղադրանքները

Իրանի ԱԳՆ խոսնակը հերքել է Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարելու վերաբերյալ մեղադրանքները

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հերքել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությունում Թեհրանի հասցեին արված մեղադրանքները, թե Իրանը ռազմական աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Նրա խոսքով՝ դրանք անհիմն են և քաղաքական նպատակներ են հետապնդում: Քանանին ասել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի սադրիչ քաղաքականության հետևանք է, և Իրանը երբեք ԱԹՍ-ներ չի…

Read More
Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ մասնակից․ Գաֆարովա

Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ մասնակից․ Գաֆարովա

Ադրբեջանը ցանկանում է դառնալ BRICS-ի լիիրավ մասնակից՝ հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան՝ ելույթ ունենալով BRICS-ի 10-րդ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում: «Ադրբեջանն իր արտաքին քաղաքականության մեջ նպաստում է երկխոսությանը, համագործակցությանը և համերաշխությանը։ Դա վերաբերում է և՛ երկկողմ հարաբերություններին, և՛ միջազգային հարթակներում գործունեությանը։ Դա վերաբերում է նաև BRICS-ի հետ համագործակցությանը»,- հավելել է Ադրբեջանցի պաշտոնյան։

Read More
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանել է Վրաստան

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ժամանել է Վրաստան

ԱՄՆ պետքարտուղարի`քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան ժամանել է Թբիլիսի։ Այդ մասին նա տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում։ «Ժամանել եմ Թբիլիսի՝ ընդգծելու մեր անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և վրաց ժողովրդին, ներառյալ՝ ազատ և արդար ընտրությունների իրավունքները, հավաքների և արտահայտման ազատությունը»,- նշել է դիվանագետը։ Միևնույն ժամանակ, նա մտահոգություն է…

Read More
Լեհաստանում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության նոր բազա է գործարկվել

Լեհաստանում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության նոր բազա է գործարկվել

Լեհաստանում ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության նոր բազա է գործարկվել՝ հայտնել է Դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը` փոխանցում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ Aegis Ashore կոչվող բազան թույլ է տալիս որսալ փոքր և միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ: Այն կազմում է ՆԱՏՕ-ի ավելի մեծ հակահրթիռային վահանի մաս։ «Բազայի պատրաստվածությունը կարևոր է անդրատլանտյան անվտանգության համար աճող սպառնալիքի ֆոնին,…

Read More
Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ կլինի․ Դյուժարիկ

Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ կլինի․ Դյուժարիկ

ՄԱԿ-ում մեկնաբանել են Վաշինգտոնում տեղի ունեցած Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպումը:   ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացն արդյունավետ կլինի:   «Կարծում եմ՝ երկկողմ մի շարք հարցերի լուծումը չափազանց դրական ազդեցություն կունենա ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի վրա»,- հավելել է Ստեֆան Դյուժարիկը։

Read More
ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը․ Կոլոմինա

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը․ Կոլոմինա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է երեկ Վաշինգտոնում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպմանը:   Խավիեր Կոլոմինան X-ի միկրոբլոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են ՆԱՏՕ-Ադրբեջան երկկողմ գործակցությունը և խաղաղության բանակցությունների զարգացումները: «ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը և երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- նշել է…

Read More
Բլինքենի և Բերբոքի հանդիպման օրակարգում եղել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը

Բլինքենի և Բերբոքի հանդիպման օրակարգում եղել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը

Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, հանդիպել են Միացյալ Նահանգների պետքարտուղարը և Գերմանիայի արտգործնախարարը: Էնթոնի Բլինքենը X-ի միկրոբլոգում գրել է, որ Աննալենա Բերբոքի հետ քննարկել է Ուկրաինային աջակցությունը և Գազայի հատվածում հրադադարի հաստատման ապահովումը: Դիվանագետների օրակարգում է եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ուղղությամբ առաջընթացը: Met with German Foreign Minister @ABaerbock to discuss support for…

Read More
Թուրքիան խոստացել է թույլ չտալ, որ Սև ծովը դառնա ռազմական գործողությունների ասպարեզ

Թուրքիան խոստացել է թույլ չտալ, որ Սև ծովը դառնա ռազմական գործողությունների ասպարեզ

Թուրքիան թույլ չի տա, որ Սև ծովը դառնա ռազմական գործողությունների ասպարեզ: Այդ մասին Politico թերթի հետ հարցազրույցում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։ Պաշտոնյան ընդգծել է, որ Թուրքիան ներկայումս միակ երկիրն է, որին հաջողվել է միավորել Ռուսաստանին և Ուկրաինային բարձր մակարդակի բանակցություններում։ Գյուլերը նաև նշել է, որ Թուրքիան հավասարակշռված դիրքորոշում է որդեգրել Ուկրաինայի հակամարտության…

Read More
Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Բաքուն և Երևանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը. պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ  տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպումը: «Ես շատ ուրախ եմ այսօր հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։ Երևանն ու Բաքուն մեծ աշխատանք են կատարել խաղաղ բանակցությունների ուղղությամբ, որոնք նոր հնարավորություններ են բացում տարածաշրջանի երկրների…

Read More