Ադրբեջանը հանդես է գալիս երկխոսության և խաղաղության օգտին․ Բայրամով

Ադրբեջանը հանդես է գալիս երկխոսության և խաղաղության օգտին․ Բայրամով

Հակամարտության ավարտից հետո ի հայտ են եկել նոր հնարավորություններ՝ տարածաշրջանում նոր իրողություններ, խաղաղություն, կայունություն և համագործակցություն կառուցելու համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Նրա խոսքով՝ Ադրբեջանը հանդես է գալիս երկխոսության և խաղաղության օգտին։ Բայրամովը հերթական անգամ պնդել է, թե ժամանակն է, որ հայկական կողմը իբր «տարածքային հավակնությունների փոխարեն ընտրի տարածաշրջանային համագործակցությունը»:

Read More
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահի հետ․ կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահի հետ․ կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետն Իրանի նախագահին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և արդյունավետ պաշտոնավարում մաղթել: Զրուցակիցները վերահաստատել են իրենց հավատարմությունը նախկինում միջպետական մակարդակում ձեռքբերված պայմանավորվածություններին: Կողմերը պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել:

Read More
Զելենսկին խոստացել է վրեժխնդիր լինել ռուսական վերջին հարձակման համար
		09.07.2024 . Միջազգային

Զելենսկին խոստացել է վրեժխնդիր լինել ռուսական վերջին հարձակման համար 09.07.2024 . Միջազգային

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստացել է վրեժխնդիր լինել Ուկրաինայի վրա ռուսական վերջին հրթիռային հարձակման համար: Նա նշել է, որ հարվածից հետո Ուկրաինան նախաձեռնելու է ՄԱԿ-ի անվտանգության նիստ: Ելույթ ունենալով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ Վարշավայում կայացած մամուլի ասուլիսում՝ Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ Կիևը արևմտյան գործընկերներից սպասում է կոնկրետ քայլեր՝ երկրի հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու և…

Read More