Իրանի առաջին փոխնախագահն ու Ադրբեջանի վարչապետը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհի հարցը

Իրանի առաջին փոխնախագահն ու Ադրբեջանի վարչապետը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան ճանապարհի հարցը


Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին Թեհրանում ընդունել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովին: 
 
Ադրբեջանական կողմի տվյալով՝ օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև գործակցության հեռանկարը տնտեսության, առևտրի, ներդրումների, հաղորդակցությունների, նավթագազային, հումանիտար և այլ ոլորտներում։
 
Ըստ հաղորդագրության` կողմերը քննարկել են Իրանի տարածքով դեպի Նախիջևան տրանսպորտային ենթակառուցվածքի կառուցման հարցը: Անդրադարձ է եղել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացմանը և այլ նախագծերի իրականացմանը։