Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ:
Կողմերը քննարկել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Բայրամովն ու Կալասը ընդգծել են երկկողմ համագործակցության հարաբերությունների մեծ ներուժը, քաղաքական երկխոսության ակտիվացման կարևորությունը՝ ներառյալ օրակարգային հարցերի առաջխաղացման նպատակով փոխայցելությունները։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։