Ուրախ եմ տեսնել Կոլումբիայում COP 16 համաժողովի արդյունքների հետագա զարգացմանը Հայաստանի հանձնառությունը. Շոմեյքեր

Ուրախ եմ տեսնել Կոլումբիայում COP 16 համաժողովի արդյունքների հետագա զարգացմանը Հայաստանի հանձնառությունը. Շոմեյքեր


Ուրախ էի Երևանում հանդիպել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ X-ի իր միկրոբլոգում գրել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերը:

«Ուրախ եմ տեսնել Կոլումբիայում COP 16 համաժողովի արդյունքների հետագա զարգացմանը Հայաստանի հանձնառությունը: Հայաստանի հոյակապ լեռները հիանալի ֆոն կծառայեն COP 17-ի համար, որն աշխարհը կմոտեցնի «Խաղաղություն բնության հետ կարգախոսին»,- գրել է Շոմեյքերը: