ԱՄՆ վարչակազմը Միջազգային զարգացման գործակալության աշխատանքի դադարեցումից հետո դադարեցրել է նաև Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսավորումը՝ հայտնել է The Free Press-ը:
Նշվում է, որ ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտը հրաժարվել է հիմնադրամին գումար հատկացնել պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի՝ Իլոն Մասկի ղեկավարած գերատեսչության որոշմամբ։
2025 ֆինանսական տարվա համար NED-ի համար նախատեսված էր 315 միլիոն դոլար:
Հիմնադրամը ստեղծվել էր 1983 թվականին՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի աջակցությամբ: Ֆինանսավորման դադարեցման պայմաններում հիմնադրամից հայտնել են, որ չեն կարող վճարել աշխատավարձերն ու հոգալ հիմնական ծախսերը: