Սերգեյ Լավրովը Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ երեկ ուկրաինական ուժերն անօդաչուներով թիրախավորել են «Թուրքական հոսք» գազատարի «Ռուսկայա» կոմպրեսորային կայանը: Լավրովի խոսքով՝ բոլոր ԱԹՍ-ները չեզոքացվել են:
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ ռուս դիվանագետն իր թուրք գործընկերոջը խնդրել է ազդել Կիևի վրա՝ կանխելու նման գործողությունները: Ֆիդանը վստահեցրել է, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն։
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներն ընդգծել են երկկողմ համակարգված աշխատանքի կարևորությունը՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության։