Իտալական պաշտպանական Leonardo և թուրքական Baykar ընկերությունները գործակցության համաձայնագիր են ստորագրել:
Նշվում է, որ փոխըմբռնման հուշագիրը հիմք կդնի համատեղ ձեռնարկության համար, որը կարող է զգալիորեն ընդլայնել անօդաչու թռչող սարքերի արտադրության հնարավորությունները Եվրոպայում: Ընկերությունները նպատակ ունեն վեցերորդ սերնդի տեխնոլոգիաներ ստանալ:
Թուրքական ԶԼՄ-ների տվյալով՝ այս գործակցությունը թույլ կտա Baykar-ին շրջանցել թուրքական պաշտպանական արտադրանքի ներմուծման եվրոպական սահմանափակումները և մուտք գործել եվրոպական շուկա։