Էր Ռիադում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտվել են. դրանք տևել են 4.5 ժամ: Ռուսական կողմը ներկայացրել են արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ ԱՄՆ պատվիրակության կազմում են եղել պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Հանդիպման հիմնական թեման ռուս-ամերիկյան հարաբերություններն էին, ինչպես նաև ուկրաինական կարգավորման հարցը:
Հանդիպումից հետո ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ կողմերը բավական լուրջ զրույց են ունեցել բոլոր հացերի վերաբերյալ, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ միմյանց շահերը հաշվի կառնվեն:
«Բարդ է խոսել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների մերձեցման մասին, սակայն դրա շուրջ քննարկում ևս եղել է»,- նշել է Ուշակովը: Նա նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման հստակ ժամկետներ դեռ բարդ է ասել, սակայն այն հազիվ թե տեղի ունենա հաջորդ շաբաթ:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: